Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/12 էջ 6–7
  • Արժե՛ լինել ազնիվ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արժե՛ լինել ազնիվ
  • 2012 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Վստահելի լինելը կարևոր է
  • Խուսափիր անխոհեմ քայլերից
  • Տնտեսական խնդիրներ
  • Երբ դրդում են անազնվության
    2012 Արթնացե՛ք
  • Ազնիվ եղիր ամեն ինչում
    «Մնա Աստծու սիրո մեջ»
  • Ազնիվ եղիր ամեն ինչում
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Ազնվություն. հաջողակ լինելու պայման
    2012 Արթնացե՛ք
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 1/12 էջ 6–7

Արժե՛ լինել ազնիվ

«Ստությամբ ձեռք բերված հացը հաճելի է մարդուն, բայց դրանից հետո նրա բերանը մանրախճով կլցվի» (Առակներ 20։17)։

ՊԵ՞ՏՔ է արդյոք հաջողության հասնելու համար անազնիվ լինել։ Ո՛չ։ Իրականում, անազնվությունը ինքնակործանման է տանում, մինչդեռ ազնվությունը առավելություն է։ Ազնիվ մարդը վստահություն է առաջացնում դիմացինի մեջ, իսկ դա շատ կարևոր հատկություն է երկարատև հաջողություն ունենալու համար։

Վստահելի լինելը կարևոր է

Ընդունենք, թե ոչ, հաջողություն ունենալու համար կարևոր է ազնիվ լինել։ Ֆրանցը, որի մասին նշվեց նախորդ հոդվածում, ասում է. «Սկզբում գործատերերս տարբեր կերպերով փորձում էին իմ ազնվությունն ու մաքրությունը։ Հետո իմացա, որ անցել եմ նրանց թեստերը։ Դրա շնորհիվ ինձ ավելի շատ պատասխանատվություններ վստահվեցին, իսկ գործատերերս վարձատրեցին ինձ ազնիվ լինելու համար։ Կան մարդիկ, որ ավելի խելացի են ու կարող են ավելի լավ կատարել այս գործը։ Բայց այս գործը ես եմ անում, քանի որ գործատերերս վստահում են ինձ»։

Խուսափիր անխոհեմ քայլերից

Դեյվիդը, որի մասին նշվեց նախորդ հոդվածում, ասում է. «Երբ տեսնում էի, որ կարճատև օգուտի համար մարդիկ օրենքներ են ծռում, մտածում էի, որ թեպետ ուշ, բայց մի օր պետք է հաշիվ տան իրենց արածների համար։ Այո՛, անազնիվ արարքները, այսպես թե այնպես, խնդիրների առաջ են քեզ կանգնեցնելու։ Մենք շատ կասկածելի գործարքներ ենք մերժել։ Հետագայում նման գործարքների մեջ ներքաշված ընկերությունները վերացան, իսկ մի քանիսն էլ դատվեցին։ Բայց մեր ընկերությունը նման աղետալի հետևանքներ չկրեց»։

Քենը, որն ուզում էր Աֆրիկայի հարավ-արևելյան մասում ռանչո հիմնել, ճնշումների էր ենթարկվում պաշտոնյաների կողմից, ովքեր կաշառք էին պահանջում բիզնեսի գործերը արագացնելու համար։ Նա պատմում է. «Ռանչոյի տերերից շատերը համաձայնվեցին։ Իսկ մենք միայն տասը տարի հետո կարողացանք աշխատեցնել մեր ռանչոն, քանի որ ազնիվ էինք։ Արժե՞ր այդպես վարվել։ Այո՛։ Այդ պաշտոնյաները անընդհատ փող էին ուզում նրանցից, ովքեր սկզբում կաշառք էին տվել իրենց»։

Տնտեսական խնդիրներ

Անազնվորեն վարվելու ճնշումը ավելի մեծ է լինում հատկապես այն ժամանակ, երբ տնտեսական խնդիրների պատճառով հնարավոր է, որ բիզնեսը փակվի։ Սակայն հենց նման դեպքերում է երևում, թե որքան կարևոր է լինել ազնիվ։

Միացյալ Նահանգների ճգնաժամի ժամանակ Բիլի շինարարական բիզնեսը լուծարվեց։ Նա ասում է. «Մեր խոշոր հաճախորդներից մի քանիսը, որոնք հարյուր հազարավոր դոլարներ էին մեզ պարտք, դադարեցին մեզ հետ գործ անելուց։ Իսկ երբ իրավիճակն անհույս թվաց, մրցակից գործընկերներից մեկին առաջարկեցի, որ մեզնից որևէ մեկին գործի ընդունի։ 48 ժամ տևող քննարկումից հետո նրանք ինձ և իմ աշխատողների մեծ մասին գործի ընդունեցին։ Հետո իմացա, որ այս հարցում մեծ դեր է ունեցել իմ՝ որպես ազնիվ ու լավ աշխատողի համբավը»։

Վերոնշյալ մարդիկ Եհովայի վկաներ են։ Բիզնեսի, ինչպեսև կյանքի տարբեր ոլորտներում ունեցած նրանց չափանիշները հիմնված են Աստվածաշնչի վրա։ Բայց ինչպես տեսնում ենք, ազնվությունը ոչ թե անհաջողության մատնեց նրանց բիզնեսը, այլ մեծ օգուտներ բերեց։

Այդուհանդերձ, պետք է գիտակցել, որ միշտ կլինեն իրավիճակներ, երբ կթվա, թե անազնվությունն է առավելություն։ Բայց մի՞թե ֆինանսական ձեռքբերումները հաջողության միակ գրավականն են։

[մեջբերում 6-րդ էջի վրա]

Ընդունենք, թե ոչ, հաջողություն ունենալու համար կարևոր է ազնիվ լինել

[նկար 7-րդ էջի վրա]

«Հետո իմացա, որ այս հարցում մեծ դեր է ունեցել իմ՝ որպես ազնիվ ու լավ աշխատողի համբավը» (Բիլ, ԱՄՆ)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը