Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 2/12 էջ 3
  • Կապի մեջ մնալ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կապի մեջ մնալ
  • 2012 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Նաթան. մաքուր երկրպագության նվիրված պաշտպան
    2012 Դիտարան
  • Գոհացուցիչ կյանք՝ չնայած ծանր ապրումներին
    2004 Դիտարան
  • Մնա լավ ընկեր, երբ ընկերությանդ վտանգ է սպառնում
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Երբ «կոտրուած ու փշրուած սիրտը» ներում է փնտրում
    2010 Դիտարան
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 2/12 էջ 3

Կապի մեջ մնալ

● Նկատի առնենք հետևյալ իրավիճակը։ 20-րդ դարի կեսերն է Միացյալ Նահանգներում։ Մարդիկ Սեմին կոչում են «հետամնաց»։ Տարիներ շարունակ նա հրաժարվել է բարեկամների ու ընկերների հետ կապ պահելու համար նախատեսված տեխնիկայի նոր ձևերից։ Բոլորը, անգամ Սեմի երեխաները համոզել են նրան մտքափոխ լինել։ Բայց Սեմը հեգնորեն ասել է. «Երանի՜ այն օրերին, որ երես առ երես էինք շփվում մարդկանց հետ»։

Ժամանակի ընթացքում Սեմը փոխեց իր կարծիքը։ Նա սկսեց մտածել այն մարդկանց մասին, որոնց տարիներ շարունակ ո՛չ տեսնում է, ո՛չ էլ խոսում է նրանց հետ։ Նրանք այնքան զբաղված են, որ կապը կամաց-կամաց կորում է։ «Եթե ուզում եմ կապի մեջ լինել նրանց հետ, գուցե պետք է օգտվեմ նոր միջոցներից»,— մտածեց նա։ «Հետամնաց» Սեմը վերջապես որոշեց հեռախոս գնել։

Այժմ պատկերացնենք նույն իրավիճակը 2012 թվականին։ Սեմի թոռ Նաթանը հենց նոր ավարտեց հեռախոսով զրուցել Ռոբերտոյի և Անջելայի հետ՝ իր մտերիմ ընկերների, որոնք տեղափոխվել են ուրիշ երկիր։ «Տասը տարի է արդեն անցել»,— մտածեց Նաթանը՝ զարմանալով, թե որքան արագ է թռնում ժամանակը։

Տարիներ շարունակ Նաթանը ժամանակ առ ժամանակ հեռախոսով շփվում էր հեռվում ապրող իր բարեկամների ու ընկերների հետ։ Այսօր, սակայն, բոլորը, անգամ նրա երեխաները օգտվում են սոցիալական ցանցից՝ մտերիմների հետ կապ պահելու համար։

Մարդիկ Նաթանին հետամնաց են համարում, քանի որ չի ընտելանում տեխնիկայի նոր ձևերին։ «Երանի՜ այն օրերին, որ հեռախոսով էինք լսում մարդկանց ձայնը»,— ասում է նա։ Սակայն Նաթանը սկսում է մտքափոխ լինել։ «Եթե ուզում եմ կապի մեջ լինել մտերիմներիս հետ, գուցե պետք է օգտվեմ նոր միջոցներից»,— մտածում է նա։

Դու է՞լ ես ունեցել նմանատիպ զգացումներ։ Ինչ խոսք, մարդիկ ուզում են հաղորդակցվել (Ծննդոց 2։18; Առակներ 17։17)։ Եվ քանի որ այսօր շատերը շփվում են սոցիալական ցանցով, լավ կլինի որոշ բաներ իմանալ հաղորդակցման այս նոր միջոցի մասին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը