Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 3/12 էջ 15–17
  • Ճանաչված լինելը սխա՞լ է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ճանաչված լինելը սխա՞լ է
  • 2012 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Կարևո՞ր է սոցիալական կայքերում հայտնի լինելը
    Երիտասարդները հարցնում են
  • Ի՞նչ անեմ, երբ բուլիինգի եմ ենթարկվում
    Երիտասարդները հարցնում են
  • Ի՞նչ անեմ, եթե բուլիինգի ենթարկվեմ դպրոցում
    Երիտասարդներին հետաքրքրող 10 հարցերի պատասխանները
  • Ի՞նչ անեմ, եթե շրջապատս ինձ չի ընդունում
    Երիտասարդները հարցնում են
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 3/12 էջ 15–17

Երիտասարդները հարցնում են

Ճանաչված լինելը սխա՞լ է

Լրացրու բաց թողնված բառը։

Ճանաչված լինելը ________ լավ է (չէ)։

  1. Ա. միշտ

  2. Բ. երբեմն

  3. Գ. երբեք

ՃԻՇՏ պատասխանը «Բ» տարբերակն է։ Ինչո՞ւ։ Քանի որ ճանաչված լինել նշանակում է շատ մարդկանց կողմից սիրված լինել, և դա միշտ չէ, որ վատ է։ Աստվածաշնչում նախագուշակված էր, որ քրիստոնյաները լինելու էին «ազգերի լույս», և մարդիկ ձգվելու էին նրանց կողմը (Եսայիա 42։6; Գործեր 13։47)։ Այս առումով կարելի է ասել, որ քրիստոնյաները ճանաչված են։

Գիտեի՞ր արդյոք։

Հիսուսը ճանաչված էր։ Նույնիսկ երիտասարդ տարիքում նա արդեն ուներ «Աստծու և մարդկանց հավանությունը» (Ղուկաս 2։52)։ Աստվածաշունչն ասում է, որ երբ Հիսուսը չափահաս էր, «Գալիլեայից, Դեկապոլիսից, Երուսաղեմից, Հրեաստանից ու Հորդանանի մյուս կողմից եկած մարդկանց մի մեծ բազմություն նրա հետևից էր գնում» (Մատթեոս 4։25)։

Ինչո՞ւ էր դա նորմալ։

Հիսուսը չէր ձգտում արժանանալ ուրիշների հավանությանը, ճանաչված լինելու նպատակ չէր հետապնդում և ոչ էլ տենչում էր փառքի հասնել։ Նա պարզապես անում էր այն, ինչ ճիշտ է և դա գրավում էր մարդկանց (Հովհաննես 8։29, 30)։ Միևնույն ժամանակ Հիսուսը հասկանում էր, որ փոփոխական կարծիք ունեցող հասարակության հավանությունը ժամանակավոր է։ Նա գիտեր, որ մի օր մարդիկ մահվան են մատնելու իրեն (Ղուկաս 9։22)։

Ամփոփում։

Ճանաչումը հարստության պես է։ Այն ունենալը միշտ չէ, որ վատ է։ Խնդիրն այն է, թե ինչ գնով են մարդիկ ձեռք բերում այն կամ պահպանում։

Նախազգուշացում։

Շատ երիտասարդներ ամեն ինչ անում են, որ ճանաչված լինեն։ Ոմանք էլ երեսպաշտ են և հետևում են բազմությանը։ Ուրիշներն էլ փորձում են ստիպել մարդկանց, որ իրենցով հիանան, անգամ եթե վերջիններս վախից ելնելով են դա անումa։

Հաջորդ էջերում կքննենք ճանաչման հասնելու երկու նենգ միջոցների մասին։ Հետո կտեսնենք մեկ այլ ուղի, որը լավագույնն է։

«Երիտասարդները հարցնում են» խորագրից այլ հոդվածներ կարելի է գտնել www.watchtower.org վեբ կայքում։

a Աստվածաշնչում խոսվում է այդպիսի անձնավորությունների մասին, նրանք կոչվում էին «նեֆիլիմներ» և համարվում էին նաև «անվանի մարդիկ»։ Նրանց հիմնական նպատակը փառքի հասնելն էր (Ծննդոց 6։4)։

ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐ

ԵՐԵՍՊԱՇՏ

  • Ես ուրիշների հավանության կարիքն ունեմ

  • Դրա համար ես պետք է ընդօրինակեմ նրանց

«Ես փորձում էի փոխել իմ վարքը՝ ապրելով ուրիշների չափանիշներով։ Սկզբում կարծես ստացվում էր։ Բայց հետո հասկացա, որ պետք չէ փոխվել միայն այն բանի համար, որ ուրիշների կողմից ընդունված լինես» (Նիկոլ)։

Աստվածաշնչյան սկզբունք։ «Մի՛ արա այդ բանը զուտ այն պատճառով, որ ուրիշներն են անում.... Դու չպետք է թույլ տաս մարդկանց, որ համոզեն քեզ սխալ բաներ անել» (Ելք 23։2, Holy Bible — Easy to Read Version)։

«ԱՀԱԲԵԿԻՉ»

  • Ես արդեն սիրված եմ և ուզում եմ մնալ այդ կարգավիճակում

  • Ես ամեն ինչ կանեմ բարձր դիրքում մնալու համար, նույնիսկ եթե պետք է անցնեմ ուրիշների վրայով

«Երեխաները երբեմն ագրեսիվ են, քանի որ ագրեսիայի ենթարկողները մյուս երեխաներից ավելի հարգված են» (Ռաքել)։

Աստվածաշնչյան սկզբունք։ «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Ղուկաս 6։31)։

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԻՆ

  1. Իմացիր քո չափանիշները։ Աստվածաշունչն ասում է, որ հասուն մարդիկ «մարզվել են ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիներ 5։14)։

    Կիրառելով այս երեք միջոցները՝ գուցե որոշ չափով կորցնես ճանաչումդ, բայց սիրված կլինես լավ մարդկանց կողմից։

  2. Կառչած մնա համոզմունքներիդ։ Եղիր Հեսուի պես, որը վստահությամբ ասաց. «Ընտրեք այսօր, թե ում եք ծառայելու.... Բայց ես և իմ տունը Եհովային պիտի ծառայենք» (Հեսու 24։15)։

  3. Հաստատ մնա այն ուղու վրա, որ ընտրել ես։ Պողոս առաքյալը հիշեցրեց Տիմոթեոսին. «Աստված մեզ ոչ թե վախկոտության ոգի տվեց, այլ զորության» (2 Տիմոթեոս 1։7)։

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԴ

Մելիսա. «Ինչ խոսք, դու կարող ես նման լինել դպրոցի միջանցքով քայլող ցանկացած երեխայի։ Բայց այդպես անհետաքրքիր մարդ ես դառնում։ Իսկ քրիստոնյա լինելով՝ դու տարբերվում ես ուրիշներից ու սիրվում»։

Աշլի. «Դպրոցում ես ճանաչված չէի, բայց երբ գնում էի ժողով, շփվում էի ընկերներիս հետ, որոնք սիրում էին ինձ և ընդունում այնպիսին, ինչպիսին կայի։ Այդ ժամանակ դասարանցիներիս հավանությանն արժանանալու ձգտումը անհետանում էր»։

Ֆիլիպ. «Ուրիշների կողմից ընդունված լինելու գաղտնիքը անձնական հետաքրքրություն ցուցաբերելն է։ Վերջերս սկսեցի փոքր բաներ անել ընկերներիս համար, և դա մտերմացրեց ինձ նրանց հետ»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը