Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 6/12 էջ 5
  • 2. Մաքրություն պահպանիր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 2. Մաքրություն պահպանիր
  • 2012 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Յոթ խորհուրդ սննդի անվտանգության և առողջ սննդակարգի վերաբերյալ
    Այլ նյութեր
  • Առողջ լինելու միջոցներ
    2015 Արթնացե՛ք
  • 6 միջոց՝ ձեր առողջությունը պահպանելու համար
    2004 Արթնացե՛ք
  • Աստծո ծառաները պետք է մաքուր լինեն
    Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 6/12 էջ 5

2. Մաքրություն պահպանիր

ԻՆՉՊԵՍ վիրաբույժն է պաշտպանում իր հիվանդներին՝ ձեռքերը լվանալով, իր գործիքները մանրէազերծելով և վիրահատարանը մաքուր վիճակում պահելով, այնպես էլ դու կարող ես պաշտպանել քո ընտանիքը՝ քեզ, քո խոհանոցը և մթերքը մաքուր պահելով։

● Ձեռքերդ լվա

Կանադայի առողջապահության նախարարությունը նշում է, որ «սովորական վարակիչ հիվանդությունների 80 տոկոսը, օրինակ՝ մրսածություն կամ գրիպ, տարածվում է ձեռքերի միջոցով»։ Հետևաբար կարևոր է ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո կամ ճաշ պատրաստելիս օճառով լավ լվանալ ձեռքերը։

● Խոհանոցդ մաքուր պահիր

Մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ թեև ընդունված է տան մեջ ավելի շատ մաքուր պահել զուգարանը, սակայն «ամենաշատ բակտերիաները գտնվում են խոհանոցի սպունգի կամ լաթերի վրա»։

Հետևաբար հաճախակի փոխիր սպունգը կամ լաթերը, օճառով ու տաք ջրով մաքրիր կամ ախտահանիր խոհանոցային պարագաներն ու մակերեսները։ Ինչ խոսք, գուցե միշտ հնարավոր չլինի այսպես անել։ Բոլա անունով մի կին ապրում է այնպիսի տան մեջ, որտեղ հոսող ջուր չկա։ Նա ասում է. «Դա մեծ խնդիր է, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ օճառն ու ջուրը միշտ լինեն, որպեսզի խոհանոցը և տունը մաքուր պահենք»։

● Մթերքը լվա

Նախքան սննդամթերքը վաճառքի հանելը հնարավոր է՝ այն աղտոտվի ջրի, կենդանիների, կղանքային բակտերիաների կամ հում մթերքին առնչվող պարագաների պատճառով։ Դրա համար լավ լվա մրգերն ու բանջարեղենը՝ հեռացնելով վնասակար բակտերիաները, նույնիսկ այն դեպքում, եթե պետք է կճպես միրգը կամ բանջարեղենը։ Սա, ինչ խոսք, ժամանակատար է։ Բրազիլիայում ապրող մի մայր՝ Դայանան, ասում է. «Երբ սալաթ եմ պատրաստում, փորձում եմ չշտապել, որպեսզի կարողանամ լավ լվանալ կանաչեղենը»։

● Առանձնացրու հում միսը

Բակտերիաների տարածումը կանխելու համար հում միսը, թռչնամիսը և ձուկը փակ պահիր ու այլ մթերքներից առանձնացրու։ Տարբեր տախտակներ և տարբեր դանակներ օգտագործիր։ Կամ հում միս և ձուկ կտրատելուց առաջ ու հետո օճառով և տաք ջրով լավ լվա տախտակը և դանակը։

Այժմ, երբ դու, քո գործիքները և պարագաները մաքուր են, տեսնենք, թե ինչպես կարող ես զգուշորեն պատրաստել ու պահել կերակուրը։

[շրջանակ 5-րդ էջի վրա]

ՍՈՎՈՐԵՑՐՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻԴ «Մենք մեր երեխաներին սովորեցնում ենք ուտելուց առաջ լվանալ ձեռքերը, իսկ գետին ընկած ուտելիքը լվանալ կամ գցել» (Հոյ, Հոնկոնգ)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը