Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 3/14 էջ 12–13
  • Մեր խորհրդավոր արցունքները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մեր խորհրդավոր արցունքները
  • 2014 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Դեպքեր, երբ Հիսուսն արտասվեց. ի՞նչ ենք սովորում
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Քո արցունքները թանկ են Եհովայի համար
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Ահա ամեն բան նոր եմ անում»
    2013 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2013 Դիտարան
Ավելին
2014 Արթնացե՛ք
g 3/14 էջ 12–13
Լացող տղամարդ

Մեր խորհրդավոր արցունքները

ԼԱՑՆ ուղեկցում է մեզ՝ ծնվելու պահից սկսած։ Մի մասնագետ նորածնի լացն անվանում է «ակուստիկ պորտալար»՝ նկատի ունենալով, որ լացի միջոցով երեխան հուշում է, որ պետք է հոգան իր էմոցիոնալ ու ֆիզիկական կարիքները։ Իսկ ինչո՞ւ ենք լաց լինում, եթե մեծանալուն զուգընթաց՝ կարողանում ենք այլ կերպերով հաղորդակցվել։

Մենք լաց ենք լինում զանազան պատճառներով։ Օրինակ՝ հուզական արցունքների պատճառ կարող են լինել տխրությունը, հուսահատությունը, ֆիզիկական կամ հոգեկան ցավը։ Հուզական արցունքներ են առաջանում նաև այն դեպքում, երբ մեր սիրտը ցնծում է, երբ թեթևություն ենք զգում կամ ինչ-որ ձեռքբերումներ ենք ունենում, բայց դրանք, ինչ խոսք, ուրախության արցունքներ են։ Տեսնելով դիմացինի արցունքները՝ գուցե մենք էլ հուզվենք։ «Երբ ինչ-որ մեկը լաց է լինում, ինչն էլ լինի պատճառը, իմ աչքերն էլ են լցվում»,— ասում է Մարիան։ Թերևս մարդուն լաց լինելու մղի նաև ֆիլմի կամ գրքի սյուժեն։

Լացող աղջիկ, լացող երեխա և լացող կին

Լացն ազդու լեզու է, որում բառեր չկան։ Մի գրքում ասվում է. «Քիչ կան այլ միջոցներ, որոնցով հնարավոր է կարճ ժամանակում շատ բան արտահայտել» (Adult Crying)։ Բացի այդ, մեզանից շատերը չեն կարողանում անտարբեր մնալ՝ տեսնելով, օրինակ, տխրության արցունքներ, քանի որ դրանք ցույց են տալիս, որ անհատը տառապում է։ Եվ մենք մղվում ենք մխիթարելու կամ օգնելու նրան։

Որոշ մասնագետներ կարծում են, որ լաց լինելը օգտակար է, քանի որ այդպես արտահայտում ենք մեր հույզերը, մինչդեռ արցունքներն անընդհատ զսպելը կարող է վնասակար լինել առողջության համար։ Ոմանք էլ այն կարծիքի են, թե գիտությունը լիովին չի ապացուցել, որ լացը դրական ազդեցություն է թողնում մարդու ֆիզիկական կամ հոգեկան առողջության վրա։ Սակայն հարցումները ցույց են տվել, որ կանանց 85 տոկոսը և տղամարդկանց 73 տոկոսը լաց լինելուց հետո ավելի լավ են զգում։ «Երբեմն զգում եմ, որ լաց լինելու կարիք ունեմ։ Լաց լինելուց հետո խոր շունչ եմ քաշում, կարողանում եմ հստակ հասկանալ իրավիճակը և իրերին ճիշտ տեսանկյունից նայել»։

Հարցումները ցույց են տվել, որ կանանց 85 տոկոսը և տղամարդկանց 73 տոկոսը լաց լինելուց հետո ավելի լավ են զգում

Իհարկե, միայն արցունքների շնորհիվ չէ, որ թեթևություն ենք զգում։ Կարևոր դեր է խաղում նաև ուրիշների արձագանքը։ Օրինակ՝ երբ մեր արցունքները տեսնելիս մարդիկ մղվում են մխիթարելու կամ օգնելու մեզ, մենք սփոփվում ենք, իսկ երբ բացասաբար են արձագանքում, ամաչում ենք և անտեսված ենք զգում մեզ։

Ինչ խոսք, արցունքների առեղծվածը դեռևս լիովին բացահայտված չէ։ Բայց մի բան հստակ է. արտասվելը հույզերն արտահայտելու զարմանահրաշ միջոց է, որը պարգևել է մեզ Աստված։

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ։

Երբ նորածինները լաց են լինում, նրանց աչքերից արցունք չի գալիս։ Փոքրիկների աչքերում բավականաչափ հեղուկ կա, որն անհրաժեշտ է աչքը խոնավ պահելու և պաշտպանելու համար։ Սակայն արցունքներն առաջանում են ծնվելուց միայն մի քանի շաբաթ անց, երբ լիովին ձևավորվում են նրանց արցունքային խողովակները։

Արցունքների երեք տեսակ

  • Հիմնական արցունքներ։ Արցունքագեղձերը կանոնավորաբար արտադրում են արցունքի այս տեսակը՝ աչքերը պաշտպանելու և խոնավ պահելու համար։ Այս հեղուկը բարելավում է տեսողությունը։ Երբ թարթում ենք, այն տարածվում է աչքի ողջ մակերեսով։

  • Ռեֆլեկտորային արցունքներ։ Այս արցունքները առաջանում են, երբ աչքի մեջ գրգռիչ նյութ կամ ինչ-որ բան է ընկնում։ Ռեֆլեկտորային արցունքները կապված են նաև տարբեր գործողությունների, օրինակ՝ հորանջելու և ծիծաղելու հետ։

  • Հուզական արցունքներ։ Այս տեսակի արցունքները բնորոշ են միմիայն մարդուն։ Դրանք հոսում են մեր աչքերից, երբ խոր հույզեր ենք ապրում։ Այս արցունքները 24 տոկոսով ավելի շատ սպիտակուց են պարունակում, քան ռեֆլեկտորային արցունքները։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը