Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g20 № 1 էջ 5–7
  • Ինչ է սթրեսը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչ է սթրեսը
  • 2020 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԴՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՍԹՐԵՍ
  • Սթրեսը և մեր օրգանիզմը
    2010 Արթնացե՛ք
  • Ինչպես վերահսկել սթրեսը
    2010 Արթնացե՛ք
  • Սթրես՝ լուրջ վտանգ առողջության համար
    2010 Արթնացե՛ք
  • Ինչպե՞ս հաղթահարեմ սթրեսը դպրոցում
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
Ավելին
2020 Արթնացե՛ք
g20 № 1 էջ 5–7
Գործարար տղամարդը շտապ բարձրանում է գրասենյակային շենքի աստիճաններով

ԹԵԹԵՎԱՑՈՒՄ ՍԹՐԵՍԻՑ

Ինչ է սթրեսը

Սթրեսը օրգանիզմի պատասխան արձագանքն է դժվար իրավիճակներին։ Այդ ժամանակ գլխուղեղի «հրամանով» օրգանիզմում մեծ քանակությամբ հորմոններ են արտադրվում, ինչի արդյունքում արագանում է սրտի աշխատանքը, կարգավորվում է արյան ճնշումը, մեծանում կամ փոքրանում է թոքերի ծավալը, և լարվում են մկանները։ Նախքան մարդը լիովին կհասկանա, թե ինչ է տեղի ունենում, նրա օրգանիզմը արդեն «մարտական վիճակում է»՝ պատրաստ դիմագրավելու դժվարությունը։ Երբ սթրեսային իրավիճակն անցնում է, օրգանիզմը այդ «մարտական վիճակից» վերադառնում է իր բնականոն կենսագործունեությանը։

ԴՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՍԹՐԵՍ

Սթրեսի՝ օրգանիզմի բնական հակազդեցության շնորհիվ մարդը կարողանում է հաղթահարել վտանգավոր և դժվարին իրավիճակները։ Սթրեսին հակազդելու գործընթացը սկսում է գլխուղեղից։ Դրական սթրեսը օգնում է մարդուն արագ արձագանքելու։ Չափավոր սթրեսը կարող է նպաստել, որ մարդը հասնի իր նպատակներին և ավելի լավ դրսևորի ինքն իրեն, օրինակ՝ քննությունների, աշխատանքի ընդունման հարցազրույցի կամ սպորտային միջոցառման ժամանակ։

Սակայն երկարատև, ծայրահեղ կամ քրոնիկական սթրեսը վնասակար է։ Եթե մարդու օրգանիզմը պարբերաբար կամ մշտապես «մարտական վիճակում» է, դա կարող է ֆիզիկական, էմոցիոնալ և մտային խնդիրների հանգեցնել։ Կարող է փոխվել մարդու վարքագիծը, այդ թվում՝ ուրիշների հանդեպ վերաբերմունքը։ Քրոնիկական սթրեսը կարող է նաև պատճառ լինել, որ մարդը սկսի չարաշահել ալկոհոլը, թմրանյութեր ընդունի և ձեռք բերի այլ անառողջ սովորություններ։ Սթրեսը նույնիսկ կարող է աստիճանաբար հանգեցնել ուժասպառության, դեպրեսիայի կամ առաջացնել ինքնասպանության մտքեր։

Սթրեսը տարբեր մարդկանց վրա տարբեր կերպերով է ազդում։ Այն կարող է բազմաթիվ հիվանդությունների պատճառ դառնալ և անդրադառնալ օրգանիզմի գրեթե բոլոր համակարգերի վրա։

ՍԹՐԵՍԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՎՐԱ

Նյարդային համակարգ

Սթրեսի ազդեցության տակ գտնվող մարդը ձեռքը ճակատին է դրել

Նյարդային համակարգը խթանում է այնպիսի հորմոնների արտադրությունը, ինչպիսիք են ադրենալինը և կորտիզոլը։ Դրանք արագացնում են սրտի աշխատանքը, բարձրացնում արյան ճնշումը և մեծացնում արյան մեջ գլյուկոզայի քանակությունը։ Այս ամենի շնորհիվ մարդը կարողանում է արագ արձագանքել վտանգին։ Չափից շատ սթրեսը կարող է առաջացնել՝

  • դյուրագրգռություն, տագնապի զգացում, դեպրեսիա, գլխացավեր, անքնություն

Ոսկրամկանային համակարգ

Մկանները լարվում են մարդուն վնասվածքից պաշտպանելու համար։ Չափից շատ սթրեսը կարող է առաջացնել՝

  • ցավեր մարմնի տարբեր հատվածներում, լարվածության գլխացավ, ջղաձգություններ

Շնչառական համակարգ

Շնչառությունը արագանում է, որ մարդն ավելի շատ թթվածին կլանի։ Չափից շատ սթրեսը կարող է առաջացնել՝

  • գերօդափոխություն, շնչարգելություն, ինչպես նաև տագնապի նոպաներ (եթե մարդը այդպիսի հակվածություն ունի)

Սիրտ-անոթային համակարգ

Սիրտն ավելի արագ ու ծանրաբեռնված է աշխատում, որ արյուն մատակարարի ողջ օրգանիզմին։ Արյունատար անոթները լայնանում են կամ նեղանում, որ արյունն ուղղեն օրգանիզմի այն հատվածներ, որտեղ դրա կարիքը ավելի շատ կա, օրինակ՝ դեպի մկաններ։ Չափից շատ սթրեսը կարող է առաջացնել՝

  • արյան բարձր ճնշում, ինֆարկտ, ինսուլտ

Ներզատական համակարգ

Մարդու գեղձերը արտադրում են հորմոններ՝ ադրենալին և կորտիզոլ, որոնց շնորհիվ օրգանիզմը կարողանում է հակազդել սթրեսին։ Լյարդը մեծացնում է արյան մեջ շաքարի քանակը, ինչի շնորհիվ մարդն ավելի շատ էներգիա է ունենում։ Չափից շատ սթրեսը կարող է առաջացնել՝

  • շաքարախտ, իմունային համակարգի թուլացում, հիվանդությունների ձեռք բերման հավանականություն, տրամադրության տատանումներ, քաշի ավելացում

Ստամոքսաղիքային համակարգ

Սննդի մարսման գործընթացը խանգարվում է։ Չափից շատ սթրեսը կարող է առաջացնել՝

  • սրտխառնոց, փսխում, փորլուծություն, փորկապություն

Վերարտադրողական համակարգ

Սթրեսը կարող է ազդել սեռական ցանկության և ֆունկցիայի վրա։ Չափից շատ սթրեսը կարող է առաջացնել՝

  • իմպոտենցիա, ինչպես նաև դաշտանային ցիկլի խանգարումներ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը