Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g20 № 3 էջ 10–11
  • Ընդլայնեք ձեր ընկերների շրջանակը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընդլայնեք ձեր ընկերների շրջանակը
  • 2020 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչու
  • Աստվածաշնչյան սկզբունք
  • Ընկերական շրջանակն ընդլայնելը ինչով է օգտակար
  • Ինչ կարող եք անել
  • Նրանց հաջողվել է ձերբազատվել նախապաշարումներից
    2020 Արթնացե՛ք
  • Սեր դրսևորեք
    2020 Արթնացե՛ք
  • Արժե՞ ընդլայնել ընկերական շրջապատը
    Երիտասարդները հարցնում են
  • Իմաստությամբ ընկերներ ընտրիր
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
Ավելին
2020 Արթնացե՛ք
g20 № 3 էջ 10–11
Տարբեր ռասաների պատկանող չորս կանայք միասին զրուցում են ու ծիծաղում, իսկ նրանց երեխաները խաղահրապարակում խաղում են

Ընդլայնեք ձեր ընկերների շրջանակը

Ինչու

Եթե խուսափենք այն մարդկանցից, ում դեմ կանխատրամադրված ենք, ավելի կխորացնենք մեր նախապաշարումները։ Եվ եթե սահմանափակվենք միայն մեզ նման մարդկանց հետ ընկերություն անելով, ժամանակի ընթացքում կսկսենք մտածել, թե միայն մեր մտածելակերպն ու գործելակերպն են ճիշտ, կամ որ ճիշտ է միայն այն, ինչ մենք ենք զգում։

Աստվածաշնչյան սկզբունք

«Ընդլայնեք ձեր սրտերը» (2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 6։13)։

Ինչ են նշանակում այս խոսքերը։ «Սիրտ» բառը վերաբերում է մեր զգացմունքներին։ Եթե սիրենք միայն այն մարդկանց, ովքեր նման են մեզ, մեր սիրտը շատ նեղ կդառնա, այլ կերպ ասած՝ դրա դռները կփակվեն մյուսների առաջ։ Որպեսզի նման խնդիր չունենանք, պետք է պատրաստ լինենք ընկերանալ այնպիսի մարդկանց հետ, ովքեր տարբերվում են մեզանից։

Ընկերական շրջանակն ընդլայնելը ինչով է օգտակար

Երբ ծանոթանում ենք ուրիշների հետ, աստիճանաբար հասկանում ենք, թե նրանք ինչու են որոշ բաներ այլ կերպ անում։ Երբ մտերմանում ենք նրանց հետ, ավելի շատ ենք գնահատում այդ մարդկանց ու դառնում ենք հարազատներ։ Հետևաբար սկսում ենք կիսել նրանց ուրախությունն ու ցավը։

Քննենք Նազարեի օրինակը։ Նա կանխատրամադրված էր ներգաղթյալների դեմ։ Նազարեն պատմում է, թե ինչը օգնեց իրեն հաղթահարել այդ նախապաշարումները. «Ես սկսեցի ժամանակ անցկացնել և աշխատել նրանց հետ։ Ու նկատեցի, որ նրանք բոլորովին այնպիսին չեն, ինչպիսին ներկայացնում էին հայրենակիցներս։ Երբ ընկերանում ես այլ մշակույթի պատկանող մարդկանց հետ, ազատվում ես կարծրատիպերից, սկսում ես նրանց սիրել ու գնահատել՝ դիտելով ոչ թե որպես խումբ, այլ որպես առանձին անհատներ»։

Իմաստությամբ ընկերներ ընտրեք

Որոշ մարդիկ այնպիսի կյանք են վարում, որը վնաս է պատճառում ինչպես իրենց, այնպես էլ ուրիշներին։ Ուստի պետք է զգույշ լինենք, երբ ընդլայնում ենք մեր ընկերների շրջանակը։ Անպարկեշտ ու անամոթ մարդկանցից հեռու մնալը նախապաշարում չէ։ Մենք, իհարկե, չենք փորձի վնաս հասցնել այդ մարդկանց, ովքեր չեն ապրում այն բարոյական չափանիշներով, ինչ մենք, և չենք ոտնահարի նրանց իրավունքները, սակայն իմաստություն կդրսևորենք և նման մարդկանց չենք ընդգրկի մեր ընկերների շրջանակում (Առակներ 13։20)։

Ինչ կարող եք անել

Առիթի դեպքում զրուցեք այն մարդկանց հետ, ովքեր ուրիշ երկրից են, ազգից կամ այլ լեզվով են խոսում։ Օրինակ՝ կարող եք...

  • խնդրել նրանց, որ մի փոքր պատմեն իրենց մասին,

  • ճաշի հրավիրել նրանց,

  • ուշադրությամբ լսել, երբ նրանք պատմում են իրենց կյանքից, և փորձել հասկանալ, թե ինչն է նրանց համար կարևոր։

Եթե հասկանաք, թե կյանքի որ իրադարձություններն են կերտել նրանց անհատականությունը, կսկսեք ավելի դրական լույսի ներքո դիտել այդ խմբի մարդկանց։

Կյանքից վերցրած օրինակ. Կանդասամի և Շուկամա (Կանադա)

«Մենք մեծացել ենք Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապարտեիդի տարիներին (ռասայական խտրականության քաղաքականություն)։ Այդ ժամանակ տարբեր ռասաների պատկանող մարդկանց ստիպում էին առանձին համայնքներով բնակվել։ Դրա պատճառով ռասայական խմբերի միջև նախապաշարումներ բույն դրեցին։ Մենք ատում էինք սպիտակամորթներին, որովհետև նրանցից ոմանք նվաստացնում էին մեզ։ Մեր մտքով էլ չէր անցնում, որ նախապաշարումներ ունենք։ Հակառակը, կարծում էինք, թե մենք ենք ուրիշների նախապաշարման զոհը դարձել։

Կանխակալությունից ձերբազատվելու համար որոշեցինք ընդլայնել մեր ընկերների շրջանակը և շփվել տարբեր ծագում ունեցող մարդկանց հետ։ Երբ սկսեցինք ընկերություն անել սպիտակամորթների հետ, հասկացանք, որ գրեթե չենք տարբերվում նրանցից։ Նրանք էլ, մեր պես, կյանքում բախվում են խնդիրների ու դժվարությունների։

Մենք անգամ նախաձեռնություն վերցրինք և սպիտակամորթ մի զույգի երկար ժամանակով հյուրընկալեցինք մեր տանը։ Դա նպաստեց, որ մոտիկից ճանաչենք նրանց և այլևս ռասայական տարբերություններ չդնենք։ Մենք շատ լավ ընկերներ դարձանք։ Այժմ ընդհանուր առմամբ սպիտակամորթների վերաբերյալ ավելի դրական կարծիք ունենք»։

Սրտակից եղբայրներ

Եհովայի վկաների Թագավորության սրահի մոտ Ջոնին ու Գեդեոնը ողջունում են երեխաներին

Թեև Ջոնին ու Գեդեոնը տարբեր ռասաներից են և քաղաքական տարբեր հայացքներ ունեին, բայց դարձան մտերիմ ընկերներ։

Jw.org կայքում փնտրեք և դիտեք «Ջոնի և Գեդեոն։ Ժամանակին թշնամիներ՝ հիմա եղբայրներ» տեսանյութը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը