Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 64
  • Արժե՞ ընդլայնել ընկերական շրջապատը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արժե՞ ընդլայնել ընկերական շրջապատը
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խմբավորման մեջ լինելու վնասները
  • Ինչ կարող ես անել
  • Իմաստությամբ ընկերներ ընտրիր
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ինչպե՞ս լավ ընկերներ ընտրեմ
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ինչպե՞ս ընտրել լավ ընկերներ
    2009 Արթնացե՛ք
  • Ինչպե՞ս կարող ենք լավ ընկերներ ընտրել
    2011 Դիտարան
Ավելին
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 64
Աղջիկները սելֆի են անում

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Արժե՞ ընդլայնել ընկերական շրջապատը

«Ընկերներիս շրջապատում ես ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում։ Իսկ նրանցից բացի՝ ուրիշների հետ շփվելը ինձ համար շատ դժվար է» (Ալան)։

«Իմ ընկերական շրջապատը փոքր է, և ինձ դա դուր է գալիս։ Ես այն մարդկանցից չեմ, ովքեր հեշտությամբ նոր ծանոթություններ են հաստատում» (Սառա)։

Քեզ ծանո՞թ են Ալանի և Սառայի զգացումները։ Քո ընկերական շրջապատն է՞լ է փոքր։ Դու է՞լ ես մտածում, որ չարժե նոր մարդկանց հետ ընկերանալ։

Եթե այդպես է, ապա այս հոդվածը քեզ համար է։

  • Խմբավորման մեջ լինելու վնասները

  • Ինչ կարող ես անել

  • Ինչ են ասում հասակակիցներդ

Խմբավորման մեջ լինելու վնասները

Ընկերական նեղ շրջապատում շփվելու մեջ ոչ մի վատ բան չկա։ Դու զգում ես, որ հարազատ մարդ ես, և քեզ ընդունում են այնպիսին, ինչպիսին որ կաս՝ քո բոլոր թերություններով հանդերձ։

«Հաճելի է իմանալ, որ քեզ գնահատում են, և որ դու խմբի անդամ ես։ Երբ երիտասարդ ես, քեզ համար հատկապես կարևոր է զգալ, որ ընդունված ես ուրիշների կողմից» (Քերըն, 19 տարեկան)։

Գիտեի՞ր արդյոք։ Հիսուսը շատ ընկերներ ուներ, որոնց թվում էին 12 առաքյալները, բայց նրանցից երեքի՝ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ նա ավելի մտերիմ էր (Մարկոս 9:2; Ղուկաս 8:51)։

Սակայն միայն ընտրված մարդկանց հետ շփվելը և ուրիշներից խուսափելը կարող է վնասակար լինել։ Տեսնենք, թե ինչու։

  • Գուցե զրկվես ուրիշ հրաշալի մարդկանց հետ ընկերանալու հնարավորությունից։

    «Եթե քո բոլոր ընկերները ունեն այն նույն նախասիրությունները, որոնք դու ունես, կյանքում չես կարող ակնկալել նոր բաներ, օրինակ՝ որ կծանոթանաս հրաշալի մարդկանց հետ» (Էվան, 21 տարեկան)։

  • Գուցե քիթը տնկած մարդու տպավորություն թողնես։

    «Երբ շփվում ես ընտրված մարդկանց հետ, թերևս այնպիսի տպավորություն թողնես, թե ուրիշ ոչ ոքի հետ չես ուզում խոսել» (Սառա, 17 տարեկան)։

  • Գուցե ակամայից դառնաս ծաղրողների համախոհը։

    «Հնարավոր է՝ դու ոչ մեկին էլ չես ծաղրում, բայց եթե քո ընկերները ծաղրում են ուրիշներին, քեզ սկսում է թվալ, թե դա նորմալ բան է, նույնիսկ զվարճալի է» (Ջեյմս, 17 տարեկան)։

  • Գուցե խնդիրների մեջ ընկնես, հատկապես եթե ուզում ես ամեն գնով ընդունված լինել ընկերներիդ կողմից։

    «Վատ օրինակը վարակիչ է։ Եթե մտերիմ ընկերներիցդ նույնիսկ մեկը վատը լինի, մյուսները կսկսեն ընդօրինակել նրան» (Մարտինա, 17 տարեկան)։

Ինչ կարող ես անել

  • Քննիր քո արժեքները։

    Հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ արժեքներ ունեմ։ Ընկերներս նպաստո՞ւմ են, որ ես այդ արժեքներով ապրեմ, թե՞ հակառակը՝ խանգարում են։ Ձգտո՞ւմ եմ ամեն գնով պահպանել նրանց հետ իմ ընկերությունը»։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթացիներ 15:33)։

    «Եթե քո ընկերները չունեն այն նույն արժեքները, ինչ դու ունես, գուցե ակամայից սկսես անել այնպիսի բաներ, որ այլ հանգամանքներում երբեք չէիր անի» (Էլեն, 14 տարեկան)։

  • Մտածիր, թե ինչն է քեզ համար ավելի կարևոր։

    Հարցրու ինքդ քեզ. «Արդյո՞ք իմ ընկերների հետ փոխհարաբերություններս այնքան թանկ են, որ պատրաստ եմ զիջումների գնալու իմ սկզբունքները պահելու հարցում։ Ինչպե՞ս կվարվեմ, եթե ընկերս սխալ բան անի»։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Բոլոր նրանց, ում սիրում եմ, հանդիմանում եմ» (Հայտնություն 3:19)։

    «Եթե մտերիմ ընկերներդ քո կյանքում առաջին տեղում են, ապա դու քեզ դավաճան կհամարես, եթե մի օր նրանցից մեկը խնդիրների մեջ ընկնի, և դու բարձրաձայնես այդ մասին» (Մելանի, 22 տարեկան)։

  • Ընդլայնիր ընկերական շրջապատդ։

    Հարցրու ինքդ քեզ. «Չարժե՞ արդյոք ավելի լավ ճանաչել այն մարդկանց, ում մասին քիչ բան գիտեմ»։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2:4)։

    «Այն երեխաները, որոնց հետ քչերն են ուզում շփվել, սովորաբար ընտանիքում խնդիրներ ունեն։ Բայց երբ նրանց ավելի լավ ես ճանաչում, տեսնում ես, որ նրանք էլ իրենց ուժեղ կողմերն ունեն» (Բրայան, 19 տարեկան)։

Ամփոփում։ Ոչ մի վատ բան չկա ընկերական նեղ շրջապատ ունենալու մեջ։ Բայց եթե ընդլայնես ընկերական շրջապատդ, շատ օգուտներ կունենաս։ Աստվածաշունչն ասում է. «Ուրիշներին առատորեն ոռոգողը ինքն էլ առատորեն կոռոգվի» (Առակներ 11:25)։

Ինչ են ասում հասակակիցներդ

Մերիամ

«Դպրոցում աղջիկների մի խումբ կար, որի հետ շատ էի ուզում մտերմություն անել։ Բայց երբ նկատեցի, որ նրանք ծաղրում են ուրիշներին, որոշեցի հեռու մնալ նրանցից։ Ճիշտ է, հետո որոշ ժամանակ ես շատ քիչ ընկերներ ունեի, սակայն ուրախ եմ, որ իմ սկզբունքները պահելու հարցում զիջումների չգնացի» (Մերիամ)։

Ալեքս

«Դպրոցական տարիներին փորձում էի ընկերանալ մի խումբ տղաների հետ միայն այն բանի համար, որ ուրիշները հարգեին ինձ։ Բայց հետո հասկացա, որ վատ ընկերները ազդում են մարդկանց հանդեպ ունեցած իմ տեսակետի վրա։ Արդյունքում անում ես այնպիսի բաներ, որոնք քո էությանը համապատասխան չեն» (Ալեքս)։

Բեթանի

«Երբ ավելի փոքր էի, երկար ժամանակ ձգտում էի ընկերանալ մի խումբ երեխաների հետ, ովքեր ինձ չէին ընդունում։ Բայց երբ տեսա, որ իմ ջանքերը զուր են, սկսեցի գնահատել իմ ընկերներին» (Բեթանի)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը