Իմաստուն խորհուրդներ երջանիկ լինելու համար
«Ճիշտ է, խոր ցավ եմ զգում, երբ տեսնում եմ, թե ինչ սարսափելի բաներով է ողողված աշխարհը՝ պատերազմներ, աղքատություն, հիվանդություններ, երեխաների հանդեպ անարդար վերաբերմունք, բայց այլևս հուսալքված չեմ» (ՌԱՆԻ)a։
Ռանին իսկական երջանկություն գտավ, երբ սովորեց իմաստության Աղբյուրի՝ մեր Ստեղծչի՝ Ամենակարող Աստծու մասին։ Հաջորդ հոդվածները կարդալիս ուշադրություն դարձրեք, թե Աստծու տված կրթությունը ինչպես կարող է օգնել ձեզ՝
երջանիկ ընտանիք ունենալ
լավ հարաբերություններ ունենալ ուրիշների հետ
կյանքից գոհ լինել
հասկանալ, թե որն է տառապանքի ու մահվան պատճառը
ապագայի ամուր հույս ունենալ
ճանաչել մեր Ստեղծչին և մտերմանալ նրա հետ
Դուք նաև կիմանաք, որ մեր Ստեղծիչը իմաստություն է տալիս ոչ թե մի քանի ընտրյալների, այլ բոլոր նրանց, ովքեր փնտրում են այն։
a Այս ամսագրում անունները փոխված են։