Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g21 № 3 էջ 10–13
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
  • 2021 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Թվացյալ հակասություններ
  • Ե՞րբ Աստված սկսեց արարել տիեզերքը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Գիտությունը հակասո՞ւմ է «Ծննդոց» գրքի արձանագրությանը
    2006 Արթնացե՛ք
  • Արարչագործություն. ո՞րն է իրական պատմությունը
    2014 Արթնացե՛ք
  • Գիտությունը և «Ծննդոց» գիրքը
    Ինչպե՞ս է կյանքն առաջացել
Ավելին
2021 Արթնացե՛ք
g21 № 3 էջ 10–13

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

«Սա է պատմությունը այն մասին, թե ինչպես ստեղծվեցին երկինքն ու երկիրը» (Ծննդոց 2։4)։ Այս խոսքերով Աստվածաշունչը ամփոփում է մեր մոլորակի առաջացման վերաբերյալ նկարագրությունը։ Իսկ այս արձանագրությունը համապատասխանո՞ւմ է գիտական փաստերին։ Եկեք տեսնենք։

Սկիզբ։ Ստեղծվում են տիեզերքն ու երկիրը

Տիեզերքը միշտ եղե՞լ է

Ծննդոց 1։1-ում ասվում է. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»։

Մինչև 20-րդ դարի կեսը բազմաթիվ ականավոր գիտնականներ մտածում էին, որ տիեզերքը միշտ գոյություն է ունեցել։ Բայց հիմնվելով վերջին բացահայտումների վրա՝ գիտնականների մեծ մասը ներկայումս ընդունում է, որ տիեզերքը սկիզբ է ունեցել։

Սկզբում երկիրը ի՞նչ տեսք է ունեցել

Ծննդոց 1։2, 9 համարներում նկարագրվում է, որ սկզբում երկիրը «անձև ու դատարկ էր» և պատված էր ջրով։

Այս նկարագրությունը համահունչ է գիտական ժամանակակից ուսումնասիրություններին։ Կենսաբան Պատրիկ Շին ասում է, որ սկզբում «մթնոլորտը թթվածնից զուրկ էր՝ շնչելու համար անպիտան.... [մեր մոլորակն] ասես գիտաֆանտաստիկ պատմվածքից լիներ»։ Իսկ աստղագիտության մասին մի ամսագրում ասվում է. «Ըստ վերջին հետազոտությունների՝ սկզբնական շրջանում երկիրը գրեթե ամբողջությամբ ջրով էր ծածկված» (Astronomy)։

Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում մեր մթնոլորտը փոխվել

Ծննդոց 1։3–5-ում նշվում է, որ երբ լույսը սկսեց ներթափանցել մթնոլորտ, լույսի աղբյուրը երկրի վրայից դեռ չէր երևում։ Միայն որոշ ժամանակ հետո արևն ու լուսինը հստակ տեսանելի դարձան երկրից (Ծննդոց 1։14–18)։

Աստվածաշունչը չի ասում, որ երկրի վրա կյանքը ստեղծվել է 24-ժամյա 6 օրերում

Շրջակա միջավայրի ուսումնասիրության մի կենտրոնի հետազոտությունների համաձայն՝ սկզբում մթնոլորտը թույլ էր տալիս, որ միայն ցրված լույսը հասնի երկիր։ Այնտեղ նշվում է. «Երկիրը ամբողջովին պատված էր մեթանային թանձր մշուշով»։ Հետագայում «մեթանային շերտը ցրվեց, և սկսեց երևալ կապույտ երկինքը» (Smithsonian Environmental Research Center)։

Ի՞նչ հաջորդականությամբ է առաջ եկել կյանքը

1. Առաջին օր։ Ցրված լույսը թափանցում է երկրի մթնոլորտ (Ծննդոց 1։3–5)

2. Երկրորդ օր։ Երկիրը ծածկված է ջրով և պատված է գոլորշու հաստ շերտով։ Այդ երկու տարրերը առանձնացվում են, և դրանց միջև տարածություն է առաջանում (Ծննդոց 1։6–8)

3. Երրորդ օր։ Մակերևութային ջրերը իջնում են, և երևում է ցամաքը (Ծննդոց 1։9–13)

4. Չորրորդ օր։ Երկրի մակերևույթից տեսանելի են դառնում արևն ու լուսինը (Ծննդոց 1։14–19)

5. Հինգերորդ օր։ Աստված ստեղծում է ծովային կենդանիներ ու բազմաթիվ թռչուններ, որոնք ունակ են բազմանալու իրենց տեսակի մեջ (Ծննդոց 1։20–23)

6. Վեցերորդ օր։ Ստեղծվում են մեծ ու փոքր ցամաքային կենդանիներ։ Վեցերորդ ստեղծագործական օրվա վերջում ստեղծվում է նաև առաջին մարդկային զույգը (Ծննդոց 1։24–31)

Ծննդոց 1։20–27-ում ասվում է, որ սկզբում ստեղծվել են ձկները, թռչունները, ցամաքային կենդանիները, իսկ վերջում՝ մարդիկ։ Գիտնականները նշում են, որ առաջին ձկները առաջին կաթնասուններից ավելի շուտ են առաջ եկել, իսկ մարդիկ՝ շատ ավելի ուշ։

Աստվածաշունչը չի ասում, որ կենդանի օրգանիզմները ժամանակի ընթացքում չեն կարող փոփոխության ենթարկվել

«Ծննդոց 1-ին գլխի արձանագրությունը ֆենոմենալ է։ Թեև այն կարճ է, բայց ժամանակագրական առումով ճշգրիտ է և ներդաշնակ այսօրվա գիտական բացահայտումներին»։ (Ջերալդ Լ. Շրյոդեր, ֆիզիկոս)

Թվացյալ հակասություններ

Որոշ մարդիկ պնդում են, որ Աստվածաշնչի արձանագրությունը չի համապատասխանում ժամանակակից գիտական բացահայտումներին։ Բայց նման պնդումների պատճառը հաճախ այն է, որ մարդիկ ճիշտ չեն հասկանում Աստվածաշնչի ասածները։

Աստվածաշունչը չի ասում, որ տիեզերքը և երկիրը ընդամենը 6 000 տարեկան են։ Դրա փոխարեն՝ այն պարզապես ասում է, որ երկիրն ու տիեզերքը ստեղծվել են «սկզբում» (Ծննդոց 1։1)։ Աստվածաշունչը չի նշում, թե դա կոնկրետ որքան ժամանակ առաջ է եղել։

Աստվածաշունչը չի ասում, որ երկրի վրա կյանքը ստեղծվել է 24-ժամյա 6 օրերում։ Այն օգտագործում է «օր» բառը որոշակի ժամանակահատված ցույց տալու համար։ Օրինակ՝ «Ծննդոց» գրքի 1-ին գլխում ասվում է, որ ստեղծագործական 6 օրերի ընթացքում երկրի ու դրա վրա գոյություն ունեցող կյանքի արարումը տեղի է ունեցել մի ժամանակահատվածում, որը նկարագրվում է որպես մեկ օր՝ «այն օրը, երբ Եհովաa Աստված արարեց» երկինքն ու երկիրը (Ծննդոց 2։4)։ Ուստի ստեղծագործական 6 «օրերը», որոնց ընթացքում Աստված երկրի վրա կյանքի համար անհրաժեշտ պայմաններ է ստեղծել, այնուհետև արարել է կյանքը, կարող են բավականին երկար ժամանակահատված մատնանշել։

Աստվածաշունչը չի ասում, որ կենդանի օրգանիզմները ժամանակի ընթացքում չեն կարող փոփոխության ենթարկվել։ «Ծննդոց» գրքում ասվում է, որ կենդանիները ստեղծվել են «ըստ իրենց տեսակի» (Ծննդոց 1։24, 25)։ Աստվածաշնչում օգտագործված «տեսակ» բառը գիտական տերմին չէ, այն վերաբերում է կենդանի օրգանիզմների խմբերի։ Ընդամենը մի «տեսակը» կարող է ներառել կենսաբանական բազմաթիվ տեսակներ։ Սա ցույց է տալիս, որ հնարավոր է՝ «տեսակի» մեջ փոփոխություններ լինեն, այսինքն՝ ժամանակի ընթացքում նույն տարածքում եղող նույն տեսակի առանձնյակների հատկանիշները փոփոխվեն։

Ի՞նչ եք կարծում

Ինչպես արդեն նշվեց, տիեզերքի առաջացման, երկրի սկզբնական վիճակի և կյանքի ծագման մասին Աստվածաշունչը պարզ և ճշգրիտ նկարագիր է տալիս։ Իսկ գուցե այն նաև հայտնում է, թե ով է կանգնած այս ամենի ետևում։ «Այն գաղափարը, որ կյանքն առաջացել է գերբնական միջամտությամբ, ընդհանուր առմամբ, չի հակասում ժամանակակից գիտական տեղեկություններին»,— ասվում է «Բրիտանական հանրագիտարանում» (Encyclopædia Britannica)։b

Մտածեք

Կարդացեք Ծննդոց 1։1–2։4 համարները։ Համեմատեք այդ արձանագրությունը կյանքի ծագման վերաբերյալ հին լեգենդների հետ։ Օրինակ՝ բաբելոնացիները հավատում էին, որ տիեզերքն ու մարդկությունը առաջացել են աստվածուհիների դիերից և աստվածների արյունից։ Հին Եգիպտոսում կարծում էին, որ Ռա աստվածը մարդկանց ստեղծել է իր արցունքներից։ Իսկ չինական լեգենդներից մեկի համաձայն՝ մի հսկայի աճյուն վերածվել է երկրի բնական տարրերի, նրա մարմնի վրայի լվերից էլ մարդիկ են առաջ եկել։ Ի՞նչ եք կարծում, «Ծննդոց» գրքի արձանագրությունը հերթական լեգենդների՞ց է, թե՞ գիտականորեն ճշգրիտ է։

Դիտեք «Ինչպե՞ս է տիեզերքն առաջացել» չորս րոպեանոց տեսանյութը։ Այն կարող եք գտնել jw.org կայքում։

a Համաձայն Աստվածաշնչի՝ «Եհովան» Աստծու անունն է։

b «Բրիտանական հանրագիտարանի» նպատակը չէ առաջ տանել այն գաղափարը, որ կյանքը ստեղծվել է։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը