Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 173
  • Ե՞րբ Աստված սկսեց արարել տիեզերքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ե՞րբ Աստված սկսեց արարել տիեզերքը
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Արդյո՞ք արարչագործական 6 օրերը բառացի 24-ժամանոց օրեր են
  • Ի՞նչ տեղի ունեցավ արարչագործական 6 օրերի ընթացքում
  • Արդյո՞ք «Ծննդոց» գրքի արձանագրությունը ճշգրիտ է գիտական տեսանկյունից
  • Ե՞րբ են ստեղծվել արևը, լուսինը և աստղերը
  • Ըստ Աստվածաշնչի՝ քանի՞ տարեկան է Երկիրը
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    2021 Արթնացե՛ք
  • Գիտությունը հակասո՞ւմ է «Ծննդոց» գրքի արձանագրությանը
    2006 Արթնացե՛ք
  • Գիտությունը և «Ծննդոց» գիրքը
    Ինչպե՞ս է կյանքն առաջացել
  • Արարչագործություն. ո՞րն է իրական պատմությունը
    2014 Արթնացե՛ք
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 173
Մոլորակներն ու աստղերը

Ե՞րբ Աստված սկսեց արարել տիեզերքը

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշունչը չի հայտնում, թե Աստված երբ սկսեց տիեզերքի արարումը, կամ որքան դա տևեց։ Այն պարզապես նշում է. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1։1)։ Աստվածաշունչը նաև չի մանրամասնում, թե «սկիզբը» երբ է եղել։ Սակայն ըստ «Ծննդոց» գրքում արձանագրված դեպքերի հաջորդականության՝ դա արարչագործական 6 ժամանակահատվածներից կամ «օրերից» առաջ էր։

  • Արդյո՞ք արարչագործական 6 օրերը բառացի 24-ժամանոց օրեր են

  • Ի՞նչ տեղի ունեցավ արարչագործական 6 օրերի ընթացքում

  • Արդյո՞ք «Ծննդոց» գրքի արձանագրությունը ճշգրիտ է գիտական տեսանկյունից

  • Ե՞րբ են ստեղծվել արևը, լուսինը և աստղերը

  • Ըստ Աստվածաշնչի՝ քանի՞ տարեկան է Երկիրը

Արդյո՞ք արարչագործական 6 օրերը բառացի 24-ժամանոց օրեր են

Ո՛չ։ Աստվածաշնչում «օր» բառը, կախված համատեքստից, օգտագործվում է տարբեր տևողության ժամանակահատվածներ մատնանշելու համար։ Օրինակ՝ «Ծննդոց» գրքի արձանագրության մի հատվածում արարչագործության ողջ տևողության մասին խոսվում է որպես մեկ օրվա (Ծննդոց 2։4)։

Ի՞նչ տեղի ունեցավ արարչագործական 6 օրերի ընթացքում

Աստված «անձև ու դատարկ» երկիրը բնակելի մոլորակ դարձրեց (Ծննդոց 1:2)։ Այնուհետև նա կյանք ստեղծեց երկրի վրա։ Աստվածաշունչը 6 խումբ իրադարձությունների մասին է նշում, որոնք տեղի ունեցան արարչագործական օրերի կամ ժամանակաշրջանների ընթացքում։

  • Լույս և մութ

    Օր 1։ Աստված այնպես արեց, որ լույսը հասնի երկրի մակերևույթ, և ցերեկն ու գիշերը սկսեն հաջորդել իրար (Ծննդոց 1:3–5):

  • Երկինք և ծով

    Օր 2: Աստված տարածություն ստեղծեց երկրի ջրային մակերևույթի և երկրից վեր գտնվող ջրային շերտի միջև (Ծննդոց 1:6–8):

  • Ցամաք և բուսականություն

    Օր 3: Աստված այնպես արեց, որ ցամաքը երևա։ Նա նաև ստեղծեց բուսականությունը (Ծննդոց 1:9–13)։

  • Արևը, լուսինը և աստղերը՝ երկրի մակերևույթից

    Օր 4: Աստված երկրի մակերևույթից տեսանելի դարձրեց արևը, լուսինը և աստղերը որպես առանձին լուսատուներ (Ծննդոց 1:14–19):

  • Ջրային աշխարհը և թռչող կենդանիները

    Օր 5: Աստված ստեղծեց ջրային կենդանիներին և թռչող արարածներին (Ծննդոց 1:20–23):

  • Ցամաքային կենդանիները և մարդիկ

    Օր 6: Աստված ստեղծեց ցամաքային կենդանիներին և մարդկանց (Ծննդոց 1:24–31):

Վեցերորդ օրվա ավարտից հետո Աստված հանգստացավ կամ դադարեց արարելուց (Ծննդոց 2:1, 2):

Արդյո՞ք «Ծննդոց» գրքի արձանագրությունը ճշգրիտ է գիտական տեսանկյունից

Աշխարհի արարման մասին աստվածաշնչյան արձանագրությունը մանրամասն գիտական վերլուծություն չէ։ Այն այնպես է նկարագրում արարչագործությունը, որ նույնիսկ աստվածաշնչյան ժամանակներում ապրած մարդիկ կարող էին առանց դժվարության հասկանալ արարչագործական փուլերի հաջորդականությունը։ Արարչագործության մասին «Ծննդոց» գրքի արձանագրությունը չի հակասում գիտական փաստերին։ Աստղաֆիզիկոս Ռոբերտ Յաստրովը գրում է. «Թեև մանրամասների հարցում տարբերություն կա Աստվածաշնչի «Ծննդոց» գրքի և աստղագետների տեսության միջև, սակայն հիմնական հարցերում նրանք ներդաշնակ են. իրադարձությունների շղթան, որի արդյունքում առաջացել է մարդը, սկսել է հանկարծակի, ժամանակի ինչ-որ պահի»։

Ե՞րբ են ստեղծվել արևը, լուսինը և աստղերը

Արևը, լուսինը և աստղերը արդեն գոյություն ունեին երկնքում, որը ստեղծվել էր «սկզբում» (Ծննդոց 1:1)։ Սակայն մթնոլորտի խիտ շերտի պատճառով դրանց լույսը չէր հասնում երկրի մակերևույթ (Ծննդոց 1:2)։ Թեև առաջին օրը լույսը տեսանելի դարձավ, սակայն լույսի աղբյուրը դեռ չէր նշմարվում։ Ըստ ամենայնի, չորրորդ օրը մթնոլորտը մաքրվեց։ Աստվածաշնչում կարդում ենք, որ արևը, լուսինը և աստղերը սկսեցին «երկիրը լուսավորել», ինչն ակներևաբար ներկայացված է երկրի վրա գտնվողի տեսանկյունից (Ծննդոց 1:17):

Ըստ Աստվածաշնչի՝ քանի՞ տարեկան է Երկիրը

Երկրի տարիքի առնչությամբ Աստվածաշունչը ոչինչ չի հայտնում։ Ծննդոց 1։1-ում պարզապես ասվում է, որ տիեզերքը, այդ թվում մեր մոլորակը, սկիզբ են ունեցել։ Այս պնդումը չի հակասում ո՛չ հիմնավորված գիտական փաստերին, ո՛չ էլ երկրի տարիքի վերաբերյալ գիտնականների հաշվարկներին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը