Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g24 № 1 էջ 4–6
  • Ո՞ւր է կորել հարգանքը ուրիշների հանդեպ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞ւր է կորել հարգանքը ուրիշների հանդեպ
  • 2024 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉՈ՞Ւ Է ՄՅՈՒՍՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՐԳԱՆՔ ԴՐՍԵՎՈՐԵԼԸ ԿԱՐԵՎՈՐ
  • ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ
  • ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎԱՐՎՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ
  • Հարգալից եղիր ուրիշների հանդեպ
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ո՞ւր է կորել հարգանքը
    2024 Արթնացե՛ք
  • Հանդուրժողականություն. Աստվածաշունչն ինչպե՞ս կարող է օգնել
    Այլ նյութեր
  • Ինչու պետք է հարգել իշխանությունը
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
Ավելին
2024 Արթնացե՛ք
g24 № 1 էջ 4–6
Մի մարդ ռեստորանում ճաշելիս գոռում է մատուցողի վրա, վերջինս փորձում է ներողություն խնդրել։ Սեղանի շուրջ նստած մարդիկ իրենց անհարմար են զգում

Ո՞ւր է կորել հարգանքը ուրիշների հանդեպ

ԻՆՉՈ՞Ւ Է ՄՅՈՒՍՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՐԳԱՆՔ ԴՐՍԵՎՈՐԵԼԸ ԿԱՐԵՎՈՐ

Երբ ուրիշների հանդեպ հարգանք ենք դրսևորում, դա օգնում է, որ լարված իրավիճակն ավելի չբարդանա։

  • Աստվածաշնչյան մի առակում նշվում է. «Մեղմ պատասխանը հանդարտեցնում է ցասումը, իսկ կոպիտ խոսքը բարկություն է բորբոքում» (Առակներ 15։1)։ Անհարգալից խոսքերը կամ արարքները ասես կրակին յուղ են ավելացնում ու հաճախ աղետաբեր հետևանքներ են բերում։

  • Հիսուսը նշեց. «Բերանից դուրս է գալիս այն, ինչով լցված է սիրտը» (Մատթեոս 12։34)։ Երբ անհարգալից ենք խոսում այլ ռասայի, ցեղի, ազգության պատկանող կամ ուրիշ սոցիալական կարգավիճակ ունեցող մարդկանց հետ, դրանից երևում է, թե իրականում ինչ ենք զգում նրանց հանդեպ։

    Վերջերս 28 երկրներում անցկացված հարցման արդյունքում 32 000-ից ավել հարցվածների 65 տոկոսն ասել է, որ քաղաքավարության ու փոխադարձ հարգանքի պակասը երբևէ այս աստիճանի չի եղել։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Թե՛ դպրոցում, թե՛ աշխատավայրում հարգեք բոլորին, անգամ երբ համակարծիք չեք։ Փորձեք գտնել մտքեր, որոնց կարող եք համաձայնել։ Դա կօգնի չդառնալ քննադատող կամ դատապարտող։

«Մի՛ դատեք, որ չդատվեք» (Մատթեոս 7։1)։

Ուրիշների հետ վարվեք այնպես, ինչպես ուզում եք, որ ձեզ հետ վարվեն։ Եթե դուք ուշադիր եք և անկողմնակալ ուրիշների հանդեպ, հավանական է, որ նրանք էլ ձեզ հետ նույն կերպ կվարվեն։

«Ինչպես ուզում եք՝ մարդիկ ձեզ հետ վարվեն, հենց այդպես էլ դուք վարվեք նրանց հետ» (Ղուկաս 6։31)։

Ներողամիտ եղեք։ Ուրիշներին վատ շարժառիթներ մի՛ վերագրեք՝ հիմնվելով նախկինում նրանց արածների ու ասածների վրա։

«Խորաթափանց մարդը զսպում է իր բարկությունը, և նրա գեղեցկությունը վիրավորանքն անտեսելն է» (Առակներ 19։11)։

Եհովայի վկաների Թագավորության սրահում նախքան ժողովի սկսվելը տարբեր ծագում ու տարիք ունեցող մարդիկ ջերմորեն շփվում են միմյանց հետ
Եհովայի վկաների Թագավորության սրահում նախքան ժողովի սկսվելը տարբեր ծագում ու տարիք ունեցող մարդիկ ջերմորեն շփվում են միմյանց հետ

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎԱՐՎՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ

Եհովայի վկաները, ուր էլ որ լինեն, ձգտում են հարգանք դրսևորել մյուսների հանդեպ։

Մենք Աստվածաշնչի ուսումնասիրություն ենք առաջարկում բոլորին, բայց մեր համոզմունքներն ու կարծիքը չենք պարտադրում ուրիշներին։ Ավելին՝ փորձում ենք կիրառել Աստվածաշնչի խորհուրդը՝ քարոզել բարի լուրը «մեղմությամբ ու խոր հարգանքով» (1 Պետրոս 3։15; 2 Տիմոթեոս 2։24)։

Խտրականություն չենք դնում և ժողովի հանդիպումներին ջերմորեն ընդունում ենք տարբեր ծագում ունեցող մարդկանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ է Աստվածաշունչը սովորեցնում։ Մենք ձգտում ենք անկողմնակալ լինել և «հարգանքով վերաբերվել ամեն տեսակ մարդկանց» (1 Պետրոս 2։17)։

Հարգում ենք իշխանություններին (Հռոմեացիներ 13։1)։ Մենք հնազանդվում ենք օրենքներին և վճարում ենք հարկերը։ Թեև քաղաքական հարցերում չեզոք ենք, բայց հարգում ենք այդ հարցերում որոշում կայացնելու մյուսների իրավունքը։

Համակցված նկարներ։ Նկարներ՝ «Կարո՞ղ է սերը հաղթել ատելությանը» տեսանյութից։ 1. Արաբ տղամարդ, 2. հրեա տղամարդ

ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ

Դժվար է հարգել այն մարդկանց, ում հանդեպ ատելություն են սերմանել մեր մեջ։ Դիտեք, թե թշնամաբար տրամադրված ազգերից երկու տղամարդիկ ինչպես սովորեցին հարգել միմյանց։ jw.org կայքում փնտրեք «Կարո՞ղ է սերը հաղթել ատելությանը» տեսանյութը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը