Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • my պատմ. 13
  • Աբրահամը՝ Աստծու բարեկամ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աբրահամը՝ Աստծու բարեկամ
  • Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նմանատիպ նյութեր
  • Աբրահամն ու Սառան հնազանդվում են Աստծուն
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Ընթերցողների հարցերը
    2001 Դիտարան
  • Ո՞վ էր Աբրահամը
    2012 Դիտարան
  • Դուք էլ Աբրահամի նման հավատ ունե՞ք
    1999 Դիտարան
Ավելին
Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
my պատմ. 13

Պատմություն 13

Աբրահամը՝ Աստծու բարեկամ

ՋՐՀԵՂԵՂԻՑ հետո մարդիկ սկսեցին ապրել տարբեր վայրերում, որոնցից մեկը կոչվում էր Ուր։ Շուտով այն դարձավ նշանավոր քաղաք՝ իր գեղեցիկ տներով։ Բայց Ուրի բնակիչները կեղծ աստվածների էին պաշտում։ Նույնպիսի իրավիճակ էր տիրում նաև Բաբելոն քաղաքում։ Ուր և Բաբելոն քաղաքներում բնակվող մարդիկ բոլորովին նման չէին Նոյին ու նրա որդուն՝ Սեմին, որոնք շարունակում էին ծառայել Եհովային։

Ջրհեղեղից 350 տարի անց մահացավ հավատարիմ Նոյը։ Ընդամենը երկու տարի հետո ծնվեց այս նկարում պատկերված մարդը, որը հատուկ համակրանքի արժանացավ Աստծու կողմից։ Նրա անունը Աբրահամ էր, և նա իր ընտանիքով ապրում էր Ուր քաղաքում։

Մի օր Եհովան պատվիրեց Աբրահամին. «Դու և քո հարազատները դո՛ւրս եկեք Ուրից ու գնացե՛ք այն երկիրը, որը ես ձեզ ցույց կտամ»։ Հնազանդվե՞ց արդյոք Աբրահամը՝ թողնելով այդ քաղաքի հարմարավետ կյանքը։ Այո՛։ Եվ հենց այն փաստը, որ Աբրահամը միշտ լսում էր Աստծուն, պատճառ հանդիսացավ, որ նա կոչվի Աստծու բարեկամ։

Երբ Աբրահամը պատրաստվում էր թողնել Ուր քաղաքը, նրան միացան նաև հարազատներից մի քանիսը, այդ թվում հայրը՝ Թարան և Աբրահամի եղբորորդի Ղովտը։ Ինչ խոսք, նրանց հետ էր նաև Աբրահամի կինը՝ Սառան։ Անցավ որոշ ժամանակ, և նրանք հասան Խառան անունը կրող մի երկիր, որտեղ էլ Թարան մահացավ։ Նրանք արդեն գտնվում էին Ուր քաղաքից շատ հեռու։

Որոշ ժամանակ անց Աբրահամն ու իր ընտանիքի անդամները թողեցին Խառանը ու գնացին Քանանի երկիր։ Այնտեղ Եհովան ասաց. «Սա է այն երկիրը, որը տալու եմ քո զավակներին»։ Աբրահամը մնաց Քանանում և ապրում էր վրաններում։

Քանի որ Աստված օգնում էր Աբրահամին, ուստի նա շուտով ոչխարների և այլ կենդանիների մի մեծ հոտի, ինչպես նաև հարյուրավոր ծառաների տեր դարձավ։ Սակայն ինքն ու Սառան զավակներ չունեին։

Աբրահամն արդեն 99 տարեկան էր, երբ Եհովան նրան ասաց. «Ես խոստանում եմ, որ դու շատ ազգերի հայր կդառնաս»։ Բայց ինչպե՞ս կարող էր նման բան տեղի ունենալ. չէ՞ որ զավակներ ունենալու համար Աբրահամն ու Սառան բավականին ծեր էին։

Ծննդոց 11։27–32; 12։1–7; 17։1–8, 15–17; 18։9–19։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը