Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • my պատմ. 51
  • Հռութ և Նոեմի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հռութ և Նոեմի
  • Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նմանատիպ նյութեր
  • Հռութ և Նոյեմի
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • «Ուր էլ որ գնաս, ես էլ կգամ»
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • «Ուր էլ որ գնաս, ես էլ կգամ»
    2012 Դիտարան
  • Ուշագրավ մտքեր «Հռութ» գրքից
    2005 Դիտարան
Ավելին
Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
my պատմ. 51

Պատմություն 51

Հռութ և Նոեմի

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ գրքերից մեկը կրում է «Հռութ» անունը։ Այն պատմում է մի ընտանիքի մասին, որն ապրել է Իսրայելում դատավորների օրերին։ Հռութը մի երիտասարդ կին է՝ Մովաբի երկրից. նա Աստծու Իսրայել ազգին չի պատկանում։ Բայց երբ նա իմանում է ճշմարիտ Աստված Եհովայի մասին, շատ է սիրում նրան։ Այդ հարցում նրան օգնում է Նոեմին, որը մի տարեց կին է։

Նոեմին իսրայելացի է։ Երբ Իսրայելում սով սկսվեց, նա իր ամուսնու և երկու որդիների հետ տեղափոխվեց Մովաբի երկիրը։ Օրերից մի օր Նոեմիի ամուսինը մահացավ։ Ավելի ուշ, Նոեմիի որդիներն ամուսնացան երկու մովաբացի աղջիկների հետ, որոնց անուններն են Հռութ ու Որփա։ Բայց մոտ 10 տարի անց մահացան նաև նրա երկու որդիները։ Կարող ենք պատկերացնել, թե ինչ վշտի մեջ էին Նոեմին ու այդ երկու կանայք։ Հիմա Նոեմին ի՞նչ պիտի անի։

Նոեմին մի օր որոշում է վերադառնալ հայրենիք՝ իր ժողովրդի մոտ։ Հռութն ու Որփան ցանկություն են հայտնում մնալ սկեսրոջ կողքին, ուստի իրենք էլ ճանապարհ են ընկնում նրա հետ։ Մի փոքր տարածություն անցնելուց հետո Նոեմին դառնում է աղջիկներին ու ասում. «Ետ դարձեք տուն ու մնացեք ձեր մայրերի կողքին»։

Ապա, որպես հրաժեշտի նշան, համբուրում է նրանց։ Բայց աղջիկները սկսում են բարձրաձայն լաց լինել, քանի որ շատ են սիրում Նոեմիին ու ասում են. «Ո՛չ, մենք քեզ հետ կգանք քո ժողովրդի մոտ»։ Բայց Նոեմին համոզում է նրանց. «Ե՛տ դարձեք, աղջիկնե՛րս։ Դուք տանը ձեզ ավելի լավ կզգաք»։ Եվ Որփան վերադառնում է տուն, իսկ Հռութը մնում է։

Նոեմին շրջվում է դեպի նա ու ասում. «Ահա Որփան գնաց։ Դու էլ գնա նրա հետ»։ Բայց Հռութը պատասխանում է. «Մի՛ փորձիր ինձ համոզել։ Թույլ տուր քեզ միանալ։ Ուր որ գնաս, այնտեղ էլ ես կգամ, որտեղ որ մնաս ապրելու, այնտեղ էլ ես կմնամ։ Քո ժողովուրդը կդառնա իմ ժողովուրդը, և քո Աստվածը՝ իմ Աստվածը։ Որտեղ էլ որ դու մեռնես, նույն տեղում էլ ես կմեռնեմ ու կթաղվեմ»։ Այս խոսքերից հետո Նոեմին այլևս չի փորձում նրան տուն ուղարկել։

Վերջապես, այս երկու կանայք հասնում են Իսրայել և հաստատվում այնտեղ։ Հռութն անմիջապես սկսում է աշխատել դաշտում, քանի որ հասել էր գարու բերքահավաքի ժամանակը։ Բոոս անունով մի մարդ թույլ է տալիս նրան, որ իր դաշտից գարի հավաքի։ Գիտե՞ս, թե ով էր Բոոսի մայրը։ Բոոսի մայրը Երիքով քաղաքի Ռախաբն էր։

Մի օր Բոոսն ասում է Հռութին. «Ես քո մասին շատ բաներ եմ լսել ու նաև, թե ինչ բարի ես եղել Նոեմիի հանդեպ։ Գիտեմ, որ թողել ես քո հորն ու մորը, ծննդավայրդ ու եկել ապրելու մի ժողովրդի հետ, որին նախկինում չես ճանաչել։ Թող որ Եհովան հատուցի քեզ քո բարի վարքի համար»։

Հռութը պատասխանում է. «Տե՛ր, քո առջև շնորհ գտա։ Դու ինձ հետ քաղցրությամբ խոսեցիր»։ Բոոսը շատ է սիրում Հռութին, և շատ չանցած նրանք ամուսնանում են։ Այս դեպքը որքա՜ն է ուրախացնում Նոեմիին։ Բայց Նոեմիի ուրախությունն անսահման է դառնում, երբ Հռութի ու Բոոսի ընտանիքում ծնվում է իրենց անդրանիկ որդին՝ Ովբեդը։ Հետագայում Ովբեդը դառնում է Դավթի պապը։ Դավթի մասին ավելի ուշ շատ բաներ կիմանանք։

Աստվածաշնչի «Հռութ» գիրք։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը