Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • my պատմ. 59
  • Ինչո՞ւ Դավիթը ստիպված է փախչել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ Դավիթը ստիպված է փախչել
  • Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նմանատիպ նյութեր
  • Դավիթ և Սավուղ
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Դավիթը թագավոր է հռչակվում
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • 1 Սամուել | Բովանդակություն
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Ընթերցողների հարցերը
    2007 Դիտարան
Ավելին
Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
my պատմ. 59

Պատմություն 59

Ինչո՞ւ Դավիթը ստիպված է փախչել

ԱՅՆ բանից հետո, երբ Դավիթը սպանում է Գողիաթին, Իսրայելի զորապետ Աբենները նրան բերում է Սավուղի մոտ։ Դավիթը շատ է դուր գալիս Սավուղին։ Նա Դավթին նշանակում է բանակի հրամանատար և պահում նրան թագավորական պալատում։

Հետագայում, երբ զորքը վերադառնում է փղշտացիների դեմ պատերազմից, կանայք երգում են. «Սավուղը սպանեց հազարավորների, իսկ Դավիթը՝ բյուրավորների»։ Տեսնելով, որ Դավիթն իրենից ավելի մեծ պատվի է արժանանում՝ Սավուղը նախանձով է լցվում նրա հանդեպ։ Բայց, հակառակ Սավուղին, նրա որդի Հովնաթանը Դավթին չի նախանձում։ Դավիթն ու Հովնաթանը շատ են սիրում իրար։ Նրանք միմյանց երդում են տալիս, որ միշտ մնան բարեկամներ։

Դավիթը հիանալի նվագում է քնարի վրա, ու Սավուղին դուր է գալիս Դավթի նվագը։ Բայց մի օր Սավուղի նախանձը նրան սարսափելի քայլի է մղում։ Մինչ Դավիթը քնար էր նվագում, Սավուղը վերցնում է նիզակն ու նետում նրա կողմը՝ գոչելով. «Ես Դավթին պատին պիտի մեխեմ»։ Դավիթը հասցնում է խույս տալ, ու նիզակը չի դիպչում իրեն։ Ավելի ուշ, Սավուղը մեկ անգամ ևս փորձում է այդ ձևով նրան սպանել։ Այսպիսով՝ Դավիթն արդեն հասկանում է, որ հարկավոր է խիստ զգույշ լինել։

Հիշո՞ւմ ես, թե ինչ էր խոստացել Սավուղը։ Նա ասել էր, որ Գողիաթին սպանողը կամուսնանա իր դստեր հետ։ Եվ ահա, վերջապես, նա հայտնում է Դավթին, որ, եթե նրան հաջողվի սպանել 100 փղշտացու, ապա իր դուստր Մեղքողը նրա կինը կդառնա։ Կռահո՞ւմ ես նրա մտքինը։ Իրականում, Սավուղը հույս ունի, որ փղշտացիները կսպանեն Դավթին։ Մինչդեռ վերջիններիս չի հաջողվում դա անել, և Սավուղն իր դուստր Մեղքողին տալիս է Դավթին։

Բայց ահա՝ օրերից մի օր, Սավուղը հայտնում է Հովնաթանին ու իր բոլոր ծառաներին, որ ուզում է սպանել Դավթին։ Հովնաթանը խնդրում է հորը. «Նրան ձեռք մի՛ տուր։ Նա քեզ ոչ մի վատ բան չի արել, ընդհակառակը՝ ինչ որ արել է, քո օգտի համար է արել։ Նա իր կյանքը վտանգի ենթարկելով՝ սպանեց Գողիաթին ու դրանով ուրախություն պատճառեց քեզ»։

Սավուղը լսում է որդուն ու խոստանում Դավթին ձեռք չտալ։ Դավթին ետ են բերում, ու նա առաջվա պես շարունակում է ծառայել Սավուղին նրա պալատում։ Բայց մի օր, երբ Դավիթը նվագում է, Սավուղը դարձյալ փորձում է նիզակի մի հարվածով վերջ տալ նրա կյանքին։ Դավթին այս անգամ էլ է հաջողվում խույս տալ, ու նիզակը խրվում է պատի մեջ. արդեն երրորդ անգամ... Դավիթը հասկանում է, որ իրեն միայն մի ելք է մնում՝ փախչե՛լ։

Այդ գիշեր Դավիթը գնում է իր տուն։ Բայց Սավուղը մի քանի մարդ է ուղարկում նրա ետևից, որ սպանեն նրան։ Մեղքողին հայտնի են իր հոր ծրագրերը։ Ուստի նա հայտնում է ամուսնուն. «Եթե այս գիշեր դու չփախչես, ապա վաղն արդեն կենդանի չես լինի»։ Այդ գիշեր Մեղքողն օգնում է Դավթին՝ նրան պատուհանից իջեցնելով։ Դրանից հետո՝ յոթ տարի շարունակ, Դավիթը ստիպված է թաքնվել այստեղ–​այնտեղ, որպեսզի Սավուղը չկարողանա գտնել նրան։

Ա Թագաւորաց 18։1–30; 19։1–18։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը