Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • my պատմ. 95
  • Ինչպես է Հիսուսը սովորեցնում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես է Հիսուսը սովորեցնում
  • Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նմանատիպ նյութեր
  • Բարության դաս
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Իրականում ո՞վ է մերձավորը
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Ի՞նչ է նշանակում լինել «բարի սամարացի»
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Բարի սամարացին
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
Ավելին
Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
my պատմ. 95

Պատմություն 95

Ինչպես է Հիսուսը սովորեցնում

ՄԻ ԱՌԻԹՈՎ Հիսուսն ասում է մեկին, որ հարկավոր է սիրել մերձավորին։ Այդ մարդը հարցնում է Հիսուսին. «Իսկ ո՞վ է իմ մերձավորը»։ Հիսուսը գիտի, թե այդ մարդն ինչ է մտածում. նրա կարծիքով միայն իր ազգությանը ու կրոնին պատկանող մարդիկ կարող են լինել իր մերձավորները։ Արի՛ տեսնենք, թե նա ինչ է պատասխանում այդ մարդուն։

Որևէ բան սովորեցնելիս Հիսուսը երբեմն ինչ–​որ պատմություն է պատմում։ Հիմա էլ է նա նույնն անում. այս անգամ նա պատմում է մի հրեայի ու սամարացու մասին։ Մենք արդեն իմացանք, որ գրեթե բոլոր հրեաները չեն սիրում սամարացիներին։ Հիսուսի պատմությունն այսպիսին է.

Մի օր մի հրեա մարդ լեռնային արահետով իջնում էր դեպի Երիքով քաղաքը։ Ճանապարհին ավազակները հարձակվեցին նրա վրա, խլեցին փողերն ու ծեծելով կիսամեռ վիճակի հասցրին։

Որոշ ժամանակ հետո այդ նույն ճանապարհով մի հրեա քահանա էր անցնում։ Նա տեսավ վիրավոր ընկած մարդուն։ Բայց ի՞նչ ես կարծում, ինչպես վարվեց։ Քահանան պարզապես թեքեց իր ճանապարհն ու շարունակեց գնալ։ Քիչ անց այդ նույն ճանապարհով անցնում էր մի ուրիշ շատ կրոնասեր մարդ։ Նա ղևտացի էր։ Արդյոք նա կանգ առա՞վ։ Ո՛չ, նա էլ անցավ վիրավոր մարդու կողքով։ Տեսնո՞ւմ ես, թե քահանան ու ղևտացին ինչպես են հեռանում ներքևի ճանապարհով։

Բայց, ուշադրություն դարձրու, թե ո՛վ է գտնվում այս վիրավոր մարդու կողքին։ Նա սամարացի է և օգնում է հրեային՝ նրա վերքերին դեղ դնելով։ Ապա վիրավորին տանում է մի տեղ, ուր նա կարող էր հանգստանալ և ապաքինվել։

Այս պատմությունն ավարտելուց հետո Հիսուսը հարց է տալիս մեր պատմության սկզբում հիշատակված մարդուն. «Ի՞նչ ես կարծում, հիմա այս երեք մարդկանցից ո՞ր մեկը վիրավոր հրեայի հետ մերձավորի պես վարվեց. քահանա՞ն, ղևտացի՞ն, թե՞ սամարացին»։

Մարդը պատասխանում է. «Սամարացին։ Նա բարի գտնվեց վիրավոր մարդու հանդեպ»։

— Ճիշտ ես ասում։ Գնա, դո՛ւ էլ այդպես արա,— ասում է նրան Հիսուսը։

Ի՜նչ հետաքրքիր ձևով է Հիսուսն ուսուցանում, չէ՞։ Եթե քննենք նրա ասածները, որոնք գրի են առնված Աստվածաշնչում, դեռ շա՜տ ու շա՜տ բաներ կարող ենք իմանալ։

Ղուկաս 10։25–37։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը