Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • my պատմ. 112
  • Նավաբեկություն կղզու մոտ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նավաբեկություն կղզու մոտ
  • Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նմանատիպ նյութեր
  • Գալիլեական նավ. գանձ՝ աստվածաշնչյան ժամանակներից
    2007 Արթնացե՛ք
  • Հիսուսը կարող է պաշտպանել մեզ
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Հիսուսը քայլում է ջրի վրայով
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Գալիլեայի ծովում
    2005 Դիտարան
Ավելին
Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
my պատմ. 112

Պատմություն 112

Նավաբեկություն կղզու մոտ

ՆԱՅԻ՛Ր, նավը վթարի է ենթարկվել։ Այն կտոր–​կտոր է լինում։ Տեսնո՞ւմ ես ջրի մեջ գտնվող մարդկանց։ Ոմանք արդեն ափ են հասել։ Սա Պողոսը չէ՞։ Հետաքրքիր է, թե ինչպես է նա այստեղ հայտնվել։

Հիշիր, որ երկու տարի Պողոսը գտնվում էր Կեսարիայի բանտում։ Հետո նրան մի քանի ուրիշ բանտարկյալների հետ նստեցնում են նավ և ուղարկում Հռոմ։ Կրետե կղզու մոտով նավարկելիս սարսափելի փոթորիկ է սկսվում։ Քամին այնքան կատաղի է, որ նավաստիները չեն կարողանում նավը ղեկավարել։ Ցերեկը արևը չի երևում, գիշերն էլ՝ աստղերը։ Օրերն անցնում են, և նավի վրա գտնվողները փրկվելու վերջին հույսն անգամ կորցնում են։

Այդժամ Պողոսը ոտքի է կանգնում ու գոչում. «Ձեզանից ոչ մեկը չի մեռնելու, միայն նավն է խորտակվելու, որովհետև Աստծու հրեշտակն այս գիշեր երևաց ինձ ու ասաց. «Մի՛ վախեցիր, Պողո՛ս։ Դու դեռ Հռոմի կայսեր առաջ պիտի կանգնես։ Աստված փրկելու է նաև բոլոր քեզ հետ գտնվողներին»»։

Փոթորիկի սկսվելու տասնչորսերորդ օրը՝ կեսգիշերին մոտ, նավաստիները նկատում են, որ ջրի խորությունը քիչ–​քիչ նվազում է։ Վախենալով, որ միգուցե նավը գիշերվա մթության մեջ նստի խութերի վրա, նրանք խարիսխները նետում են ջուրը։ Հաջորդ օրը, երբ լույսը բացվում է, նավաստիները ծովախորշ են նկատում և փորձում են նավը ափ հասցնել։

Եվ ահա, երբ նավն ավելի է մոտենում ափին, հարվածում է ծովահատակին ու խրվում ավազի մեջ։ Ալիքները տարուբերում են նավը ու ջարդուփշուր անում այն։ Հարյուրապետը, որը պատասխանատուն է, բղավում է. «Ովքեր լողալ գիտեն, թող ջուրը ցատկեն և լողան դեպի ափ։ Մնացածները թող ցատկեն նրանց ետևից ու, կառչելով նավի տախտակի կտորներից, դուրս գան ցամաք»։ Այդպես էլ անում են։ Ինչպես որ խոստացել էր հրեշտակը, նավի վրա գտնվող բոլոր 276 ուղևորներն էլ փրկվում են։

Այդ կղզին կոչվում է Մալթա։ Տեղացիները շատ բարի են գտնվում և հոգ են տանում նավաբեկությունից փրկվածներին։ Երբ եղանակները բացվում են, Պողոսին նստեցնում են մեկ ուրիշ նավ և ուղարկում Հռոմ։

Գործք 27։1–44; 28։1–14։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը