Ի՞նչ է մահը
15 Մարդը երբ մահանում է, վերադառնում է հողին։ Նա այլևս ոչինչ չի գիտակցում (Սաղմոս 146։4)։
Մահացած մարդիկ չեն կարող քեզ հետ խոսել, կամ որևէ բան անել (Ժողովող 9։5, 10)։
16 Բայց շատ հրեշտակներ վատը դարձան։ Այժմ նրանք մահացածների տեղն են ձևանում և ուզում են մեզ հավատացնել, թե իրականում չենք մահանում (Ծննդոց 6։1, 2; Յուդա 6)։
17 Դրա համար էլ Եհովա Աստված չի ցանկանում, որ մենք հավատանք այդ դևեր կոչված վատ հրեշտակներին (Ելից 22։18; Երկրորդ Օրինաց 18։10, 11; 32։17)։
Նա չի ուզում, որ մենք զբաղվենք կախարդությամբ, հմայությամբ (Գաղատացիս 5։19—21)։