Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • gt գլ. 58
  • Հացերը և թթխմորը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հացերը և թթխմորը
  • Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Նմանատիպ նյութեր
  • Նա կերակրում է մարդկանց և խոսում է «թթխմորից» զգուշանալու մասին
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հիսուսը հրաշքով կերակրում է հազարավոր մարդկանց
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Մի քանի հացով ու ձկով կերակրում է հազարավոր մարդկանց
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հիսուսը կերակրում է բազում մարդկանց
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
Երբևէ ապրած մեծագույն մարդը
gt գլ. 58

Գլուխ 58

Հացերը և թթխմորը

ԴԵԿԱՊՈԼԻՍՈՒՄ մեծ բազմություն է հավաքվել Հիսուսի մոտ։ Շատերը հեռու վայրերից են եկել այս շրջանը, որը հիմնականում այլազգիներով է բնակեցված, որպեսզի լսեն նրան և բուժվեն իրենց հիվանդություններից։ Նրանք իրենց հետ մեծ զամբյուղներ կամ կողովներ են բերել, որոնք սովորաբար օգտագործում են պարենամթերք տանելու համար, երբ անցնում են այլազգիներով բնակեցված քաղաքների միջով։

Հիսուսը կանչում է իր աշակերտներին և ասում.

— Խղճում եմ այս ժողովրդին, որովհետև արդեն երեք օր է, որ ինձ մոտ են և ոչինչ չունեն ուտելու։ Եվ եթե նրանց քաղցած ուղարկեմ իրենց տները, ճանապարհին ուժասպառ կլինեն, քանի որ նրանցից ոմանք հեռու տեղից են եկել։

— Այս ամայի վայրում որտեղի՞ց կարող է ինչ–որ մեկը հաց գտնել ու կշտացնել այս ժողովրդին,— հարցնում են աշակերտները։

— Քանի՞ հաց ունեք,— ուզում է իմանալ Հիսուսը։

— Յոթ հաց և մի քանի փոքր ձկներ,— պատասխանում են նրանք։

Պատվիրելով ժողովրդին, որ գետնին նստեն՝ Հիսուսը վերցնում է հացերն ու ձկները, աղոթում է Աստծուն, կտրում է դրանք և տալիս իր աշակերտներին։ Նրանք էլ իրենց հերթին կերակուրը բաժանում են ժողովրդին, և բոլորը ուտում ու կշտանում են։ Վերջում, երբ ավելացածը հավաքում են, յոթ կողով է լցվում, չնայած որ ուտողները 4 000 տղամարդիկ էին՝ չհաշված կանանց ու երեխաներին։

Հիսուսն արձակում է ժողովրդին, աշակերտների հետ մտնում է նավակը և ուղղվում դեպի Գալիլեայի ծովի արևմտյան ափը։ Այստեղ փարիսեցիները այս անգամ սադուկեցիների կրոնական աղանդի մի քանի անդամների հետ միասին Հիսուսին փորձելու համար երկնքից նշան են ուզում։

Հասկանալով, որ ցանկանում են փորձել իրեն՝ Հիսուսը պատասխանում է. «Երբ երեկոն իջնում է, դուք սովորաբար ասում եք՝ «պարզ եղանակ է լինելու, քանի որ երկինքը հուր–կարմիր է», իսկ առավոտյան, թե՝ «այսօր ցուրտ, անձրևոտ եղանակ է լինելու, որովհետև թեպետ երկինքը հուր–կարմիր է, սակայն մռայլ է»։ Գիտեք՝ ինչպես մեկնել երկնքի երեսը, բայց ժամանակների նշանները չեք կարողանում մեկնել»։

Այնուհետև Հիսուսը նրանց անվանում է «չար և շնացող սերունդ» և զգուշացնում է, որ բացի Հովնան մարգարեի նշանից՝ ուրիշ նշան չի տրվի նրանց, ինչպես որ ավելի վաղ արդեն ասել էր փարիսեցիներին։ Հեռանալով այդտեղից՝ Հիսուսն իր աշակերտների հետ նստում է նավակը և շարժվում դեպի Բեթսայիդա, որը գտնվում է Գալիլեայի ծովի հյուսիսարևելյան ափին։ Ճանապարհին աշակերտները նկատում են, որ մոռացել են իրենց հետ հաց վերցնել, իսկ նավակում միայն մեկ հաց կա։

Հիսուսը, նկատի ունենալով փարիսեցիների և Հերովդեսի կողմնակիցների՝ սադուկեցիների հետ իր վերջին հանդիպումը, պատվիրում է աշակերտներին. «Աչալո՛ւրջ եղեք և զգուշացե՛ք փարիսեցիների թթխմորից և Հերովդեսի թթխմորից»։ Թթխմորի մասին լսելով՝ աշակերտները մտածում են, թե Հիսուսը ակնարկում է այն մասին, որ մոռացել են իրենց հետ հաց վերցնել, ուստի սկսում են վիճել։ Տեսնելով, որ իրեն սխալ են հասկացել՝ Հիսուսն ասում է. «Ինչո՞ւ եք վիճաբանում, թե հաց չունեք»։

Բոլորովին վերջերս՝ թերևս ընդամենը մեկ կամ երկու օր առաջ էր, երբ Հիսուսը հրաշքով կերակրեց հազարավոր մարդկանց։ Ուստի աշակերտները պետք է իմանային, որ նա բառացի հաց չլինելու համար չէ, որ մտահոգված է։

— Չե՞ք հիշում,— ասում է նա,— երբ հինգ հազարի համար այն հինգ հացերը կտրեցի, քանի՞ զամբյուղ լիքը կտորտանքներ վերցրիք։

— Տասներկու,— պատասխանում են նրանք։

— Իսկ երբ չորս հազարի համար այն յոթ հացերը կտրեցի, քանի՞ կողով լիքը կտորտանքներ վերցրիք։

— Յոթ,— պատասխանում են աշակերտները։

— Եվ դեռ սրա իմաստը չե՞ք հասկանում,— հարցնում է Հիսուսը։— Ինչպե՞ս չեք հասկանում, որ հացի մասին չէ, որ խոսում եմ ձեզ հետ։ Բայց դուք զգուշացե՛ք փարիսեցիների և սադուկեցիների թթխմորից։

Աշակերտները վերջապես հասկանում են, թե խոսքն ինչի մասին է։ Թթխմորը թթվեցնում է ողջ զանգվածը և ուռեցնում է հացը, ուստի այս բառը սովորաբար գործածվում էր ապականությանը ակնարկելու համար։ Այժմ աշակերտները հասկանում են, որ Հիսուսը «թթխմոր» բառը օգտագործում է որպես խորհրդանիշ՝ զգուշացնելու, որ հեռու մնան «փարիսեցիների և սադուկեցիների ուսմունքներից», որոնք ապականիչ ազդեցություն ունեն։ Մարկոս 8։1–21; Մատթեոս 15։32–16։12։

▪ Ինչո՞ւ են մարդիկ իրենց հետ մեծ կողովներ վերցրել։

▪ Հեռանալով Դեկապոլիսից՝ Հիսուսը նավակով ո՞ւր է մեկնում։

▪ Ի՞նչ սխալ պատկերացում են կազմում աշակերտները, երբ Հիսուսը խոսում է թթխմորի մասին։

▪ Հիսուսն ի՞նչ նկատի ունի՝ «փարիսեցիների և սադուկեցիների թթխմոր» ասելով։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը