Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • T-22 էջ 2–6
  • Ո՞վ է այս աշխարհի իշխանը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞վ է այս աշխարհի իշխանը
  • Ո՞վ է այս աշխարհի իշխանը
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է հուշում աշխարհի վիճակը
  • Ո՞ւմ իշխանությանն է ենթարկվում աշխարհը
  • Ընդդիմացե՛ք չար ոգիներին
  • Դիմադրեք ոգեղեն չար ուժերին
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Ինչպե՞ս են ոգեղեն արարածները ազդում մեզ վրա
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Պաշտպանվիր Սատանայի նենգություններից
    «Մնա Աստծու սիրո մեջ»
Ավելին
Ո՞վ է այս աշխարհի իշխանը
T-22 էջ 2–6

Ո՞վ է այս աշխարհի իշխանը

Շատերն այս հարցին կպատասխանեին ընդամենը մեկ բառով՝ Աստված։ Հետաքրքիր է, սակայն, որ Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում, թե Հիսուս Քրիստոսը կամ նրա Հայրը այս աշխարհի իշխաններն են։ Ընդհակառակը՝ Հիսուսն ասել էր. «Այս աշխարհի իշխանը դուրս կնետվի»։ Իսկ մեկ այլ առիթով նշել էր. «Այս աշխարհի իշխանը գալիս է։ Եվ նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա» (Հովհաննես 12։31; 14։30; 16։11)։

Ինչպես երևում է, այս աշխարհի իշխանը Հիսուսի հակառակորդն է։ Ո՞վ կարող է դա լինել։

Ի՞նչ է հուշում աշխարհի վիճակը

Թեպետ ոմանք լավ մղումներով մեծ ջանքեր են թափել աշխարհի վիճակը բարելավելու ուղղությամբ, այնուամենայնիվ պատմության ընթացքում մարդկությունը ծանր չարչարանքներ է կրել։ Զարմանալի չէ, որ տրամաբանող մարդիկ իրենց տալիս են այն նույն հարցը, որը ժամանակին լրագրող Դեյվիդ Լոուրենսը արտահայտել է հետևյալ կերպ. ««Խաղաղություն երկրի վրա» վրա. գրեթե բոլորս էլ դա ենք ցանկանում։ «Հաճություն մարդկանց միջև». աշխարհի գրեթե բոլոր ազգերն էլ դա գիտակցում են։ Այդ դեպքում ո՞րն է խնդիրը։ Ինչո՞ւ են մարդիկ շարունակում պատերազմել, եթե նրանց մեջ հակառակ ցանկությունն է դրված»։

Իրո՛ք հանելուկ է։ Մարդիկ, որ խաղաղ ապրելու բնատուր փափագ ունեն, ատում ու սպանում են միմյանց և ինչպիսի՜ դաժանությամբ։ Ի՜նչ հրեշային արարքներ են նրանք սառնասրտորեն գործել։ Համակենտրոնացման ճամբարներ, գազի խցեր, հրանետեր, նապալմային ռումբեր. սրանք ընդամենը մի քանիսն են այն օրինակներից, որոնք հիշեցնում են, թե տանջանքի ու արյունահեղության ինչ անողորմ մեթոդներ են կիրառել նրանք։

Մի՞թե հավատալի է, որ մարդիկ, ովքեր խաղաղության ու երջանկության են տենչում, ունակ են, առանց կողմնակի ազդեցության, նման ոճրագործություններ կատարելու։ Ի՞նչ ուժեր են նրանց դրդում նման գարշելի արարքների։ Ո՞ւմ ազդեցությամբ են այնպիսի իրավիճակներ ստեղծվում, որ մարդիկ ստիպված են լինում արյուն թափել։ Երբևէ չե՞ք մտածել, որ այս ամենը տեղի է ունենում անտեսանելի չար ուժերի ներգործությամբ։

Ո՞ւմ իշխանությանն է ենթարկվում աշխարհը

Իրականում, ենթադրությունների գիրկն ընկնելու կարիք չկա, քանզի Աստվածաշունչը պարզ ցույց է տալիս, որ թե՛ առանձին մարդիկ, թե՛ ազգերը գտնվում են բանականությամբ օժտված անտեսանելի անձնավորության իշխանության տակ։ Այնտեղ ասվում է. «Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է»։ Աստվածաշունչը բացահայտում է այդ անձնավորությանը՝ նշելով. «[Նա] Բանսարկու և Սատանա է կոչվում, որ մոլորեցնում է ողջ բնակեցված երկիրը» (1 Հովհաննես 5։19; Հայտնություն 12։9)։

Անգամ Հիսուսը «Բանսարկուի կողմից փորձվելիս» չժխտեց այն միտքը, որ նա է այս աշխարհի իշխանը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Բանսարկուն տարավ նրան չափազանց բարձր մի լեռ և ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը և ասաց. «Այս բոլորը քե՛զ կտամ, եթե ընկնես ու երկրպագություն անես ինձ»։ Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հեռացի՛ր, Սատանա՛»» (Մատթեոս 4։1, 8–10)։

Խորհենք. մի՞թե Սատանայի առաջարկը իսկական փորձություն կլիներ Հիսուսի համար, եթե «աշխարհի բոլոր թագավորությունները» նրան չպատկանեին։ Իհարկե ո՛չ։ Ուշագրավ է նաև, որ Հիսուսը չառարկեց Սատանային, ինչը անպատճառ կաներ, եթե վերջինս չունենար այդ իշխանությունը։ Փաստորեն, Բանսարկու Սատանան իսկապես այս աշխարհի անտեսանելի իշխանն է։ Ավելին, Աստվածաշունչը նրան անվանում է «այս համակարգի աստված» (2 Կորնթացիներ 4։4)։ Իսկ ինչպե՞ս նա հասավ այդ դիրքին։

«Սատանա» կոչվող ոգեղեն էակը սկզբում եղել է Աստծու ստեղծած հրեշտակներից մեկը։ Հետագայում նա նախանձեց Աստծուն՝ ցանկանալով հասնել նրա դիրքին։ Սատանան կասկածներ սերմանեց Աստծու արդար իշխանության նկատմամբ։ Իր նպատակն իրագործելու համար նա օձի միջոցով մոլորեցրեց առաջին կնոջը՝ Եվային։ Այդ ճանապարհով Սատանան Եվային ու վերջինիս ամուսնուն՝ Ադամին, շեղեց Աստծուն հնազանդվելու ուղուց և դարձրեց իր կամակատարները (Ծննդոց 3։1–6; 2 Կորնթացիներ 11։3)։ Ավելին, Բանսարկուն հայտարարեց, թե կկարողանա Աստծուց հեռացնել Ադամի ու Եվայի բոլոր սերունդներին։ Ուստի Աստված ժամանակ տվեց նրան՝ ապացուցելու իր պնդումները։ Բայց Սատանային չհաջողվեց դա անել (Յոբ 1։6–12; 2։1–10)։

Բանսարկուն մենակ չէ իշխում։ Նա կարողացավ ապստամբության մեջ ներքաշել նաև ուրիշ հրեշտակների։ Սատանայի կողմն անցած այդ ոգեղեն էակները կոչվեցին դևեր։ Աստվածաշունչը նրանց հիշատակում է քրիստոնյաներին ուղղված հետևյալ խոսքերում. «Հաստատ կանգնեք Բանսարկուի նենգությունների դեմ, որովհետև մեր պայքարը արյան ու մարմնի դեմ չէ, այլ.... այս աշխարհի խավարի տիրակալների դեմ է, երկնային ոլորտում եղող ոգեղեն չար ուժերի դեմ» (Եփեսացիներ 6։11, 12)։

Ընդդիմացե՛ք չար ոգիներին

Այս անտեսանելի չար տիրակալների նպատակն է մոլորեցնել բոլոր մարդկանց, որպեսզի վերջիններս չերկրպագեն Աստծուն։ Օրինակ՝ նրանք այնպիսի միտք են տարածել, թե մարդը շարունակում է ապրել մահից հետո։ Այնինչ Աստվածաշնչում պարզ ասվում է, որ մահացածները անգիտակից վիճակում են (Ծննդոց 2։17; 3։19; Հակոբոս 5։20; Սաղմոս 146։3, 4; Ժողովող 9։5, 10)։ Իրենց այս սուտը հաստատելու համար չար ոգիները կարող են նմանակել մահացածի ձայնը և խոսել վերջինիս հարազատների կամ ընկերների հետ։ Նրանք դա անում են կա՛մ ոգեհարցի միջոցով, կա՛մ էլ ուղղակիորեն՝ այնպիսի տպավորություն ստեղծելով, թե մահացածի «ձայնը» գալիս է անտեսանելի ոլորտից։ Այդ «ձայնը» պնդում է, թե ննջեցյալն է, բայց իրականում դևն է խոսում մարդկանց հետ։

Ուրեմն եթե երբևէ նման «ձայն» լսեք, մի՛ ընկեք մոլորության մեջ։ Հրաժարվեք նրան լսելուց՝ ընդօրինակելով Հիսուսին, որն ասաց. «Հեռացի՛ր, Սատանա՛» (Մատթեոս 4։10; Հակոբոս 4։7)։ Թույլ մի՛ տվեք, որ հետաքրքրասիրությունը դրդի ձեզ կապ հաստատել չար ոգիների հետ։ Այդ երևույթը կոչվում է ոգեհարցություն, և Աստված իր ծառաներին զգուշացնում է, որ հեռու մնան դրա բոլոր ձևերից։ Աստվածաշունչը դատապարտում է գուշակությամբ զբաղվող կամ ոգեհարցներին դիմող յուրաքանչյուր անհատի (Բ Օրինաց 18։10–12; Գաղատացիներ 5։19–21; Հայտնություն 21։8)։

Քանի որ ոգեհարցությամբ զբաղվելով՝ կարող եք ընկնել դևերի ազդեցության տակ, հրաժարվեք դրա բոլոր տարատեսակներից՝ անկախ այն բանից, թե որքան զվարճալի կամ հետաքրքիր կարող են դրանք թվալ։ Ոգեհարցության ձևերից են՝ սուրճի բաժակ նայելը, ոգի կանչելը, էքստրասենսի դիմելը, ձեռնագուշակությունը, աստղագուշակությունը և այլն։ Այս ամենից բացի, դևերը որոշ տներում աղմուկ կամ ֆիզիկական այլ երևույթներ են առաջ բերում։

Չար ոգիները գիտեն, որ մարդիկ մեղավոր հակումներ ունեն։ Ուստի, օգտվելով առիթից, նպաստում են այլասերված վարք խրախուսող գրականության, կինոնկարների ու հեռուստահաղորդումների տարածմանը։ Դևերը հասկանում են, որ եթե մարդն իր ուղեղից չհեռացնի սխալ մտքերը, դրանք անջնջելիորեն կտպավորվեն իր մեջ և կդրդեն անբարո արարքների, որպիսին որ իրենք են գործում (Ծննդոց 6։1, 2; 1 Թեսաղոնիկեցիներ 4։3–8; Հուդա 6)։

Շատերը գուցե ծաղրուծանակի ենթարկեն այն միտքը, որ այս աշխարհը ղեկավարվում է ոգեղեն չար արարածների կողմից։ Նրանց անհավատությունը, սակայն, զարմանալի չէ։ Աստվածաշնչում գրված է. «Սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանք է ընդունում» (2 Կորնթացիներ 11։14)։ Այն գաղափարը, թե Բանսարկուն և իր դևերը գոյություն չունեն, նրա խարդավանքների գլուխգործոցն է, որից շատերն են խաբվել։ Բայց դուք մոլորության մեջ մի՛ ընկեք։ Սատանան և նրա դևերը իրական անձնավորություններ են, և անհրաժեշտ է շարունակաբար ընդդիմանալ նրանց (1 Պետրոս 5։8, 9)։

Բարեբախտաբար, մոտ է այն ժամանակը, երբ Բանսարկուն ու նրա հորդաները վերջնականապես կջախջախվեն։ «Աշխարհը [իր ոգեղեն տիրակալների հետ] անցնում է, և նրա ցանկությունն էլ, բայց նա, ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան»,— հավաստիացնում է Աստվածաշունչը (1 Հովհաննես 2։17)։ Ի՜նչ թեթևացում կապրենք, երբ չար ոգիների գարշելի ազդեցությունը վերանա։ Ուրեմն՝ ջանք թափենք լինել այն մարդկանց թվում, ովքեր Աստծու կամքը կատարելու շնորհիվ հնարավորություն կստանան վայելել կյանքը նրա արդար նոր աշխարհում (Սաղմոս 37։9–11, 29; 2 Պետրոս 3։13; Հայտնություն 21։3, 4)։

[նկար 4–րդ էջի վրա]

Մի՞թե Սատանան կկարողանար Հիսուսին առաջարկել աշխարհի բոլոր պետությունները, եթե դրանք իրեն չպատկանեին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը