Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • kl գլ. 17 էջ 160–169
  • Ապահովություն գտեք Աստծո ժողովրդի մեջ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ապահովություն գտեք Աստծո ժողովրդի մեջ
  • Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Հաւատարիմ եւ իմաստուն ծառան»
  • Կերակուր՝ ճիշտ ժամանակին
  • «Հագէք սէրը»
  • Ապաստան
  • Ապահովություն վայելեք Աստծո ժողովրդի մեջ
  • «Հիշեցեք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ»
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
  • Թող որ ժողովը կերտվի
    2007 Դիտարան
  • Ինչպե՞ս է Եհովան առաջնորդում իր կազմակերպությունը
    Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն
  • Ո՞վ է «հավատարիմ և իմաստուն ծառան»
    Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր
Ավելին
Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
kl գլ. 17 էջ 160–169

Գլուխ 17

Ապահովություն գտեք Աստծո ժողովրդի մեջ

1, 2. Ի՞նչ առումով է մարդկությունը նման փոթորկից տուժած տեղանքում ապրողների։

ՊԱՏԿԵՐԱՑՐԵՔ, թե սարսափելի փոթորկի հետևանքով ձեր բնակավայրը ավերվել է։ Ձեր տունը փուլ է եկել, և դուք զրկվել եք ողջ ունեցվածքից։ Սննդամթերքը գրեթե սպառվում է։ Թվում է, թե ոչ մի հույս չկա։ Հանկարծ ինչ–​որ տեղից օգնություն է գալիս՝ մեծ քանակությամբ սնունդ ու հագուստ։ Ձեզ համար նոր տուն է կառուցվում... Անկասկած, դուք երախտապարտ կլինեիք նրան, ով տրամադրել է այդ օգնությունը։

2 Այսօր նման մի բան է տեղի ունենում։ Փոթորկի պես՝ Ադամի ու Եվայի ըմբոստությունը մեծ վնաս է պատճառել մարդկությանը։ Մարդիկ կորցրել են իրենց դրախտանման «տունը»։ Այդ ժամանակվանից ի վեր կառավարությունների փորձերը՝ պատերազմից, հանցագործությունից և անարդարությունից մարդկանց պաշտպանելու, անհաջողության են մատնվել։ Կրոնական ուղղությունները միլիոնավոր անհատների թողել են առանց առողջարար հոգևոր սննդի։ Սակայն հոգևոր առումով՝ Եհովա Աստված այսօր սնունդ, հագուստ և ապաստան է տրամադրում։ Ինչպե՞ս։

«Հաւատարիմ եւ իմաստուն ծառան»

3. Ինչպե՞ս է Եհովան օգնություն տրամադրում մարդկությանը, և ո՞ր օրինակներից է դա երևում։

3 Տուժածներին տրվող օգնությունը սովորաբար բաշխվում է կազմակերպված ձևով։ Նույն ձևով էլ Եհովան է իր ժողովրդին տրամադրում հոգևոր միջոցները։ Օրինակ՝ մոտ 1 500 տարի իսրայելացիները հանդիսացել են ‘Տիրոջ ժողովքը’։ Նրանց մեջ եղել են մարդիկ, ում միջոցով Աստված ուսուցանել է իր Օրենքը (Ա Մնացորդաց 28։8; Բ Մնացորդաց 17։7–9)։ Իսկ մ.թ. I դարում Եհովան սկիզբ դրեց քրիստոնեական կազմակերպությանը։ Կազմավորվեցին ժողովներ, որոնք գործում էին առաքյալներից ու երեցներից բաղկացած կառավարիչ մարմնի ղեկավարության ներքո (Գործք 15։22–31)։ Այսօր նույնպես Եհովան իր ժողովրդին առաջնորդում է որոշակի ձևով կազմակերպված մարդկանց խմբի միջոցով։ Որտեղի՞ց դա գիտենք։

4. Մեր օրերում ո՞վ հանդես եկավ որպես ‘հավատարիմ և իմաստուն ծառա’, և ինչպե՞ս է Աստված տրամադրում իր կողմից տրվող հոգևոր միջոցները։

4 Հիսուսն ասել էր, որ Թագավորության զորությամբ իր ներկայության ժամանակ պետք է լինի ‘հավատարիմ և իմաստուն ծառա’, որը ճիշտ ‘ժամանակին կերակուր’ կտա իր հետևորդներին (Մատթէոս 24։45–47)։ Ո՞վ էր այդ «ծառան», երբ 1914 թ.–ին Հիսուսը երկնքում դարձավ Թագավոր։ Ինչ խոսք, դա քրիստոնեական աշխարհի հոգևորականությունը չէր։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նրանք իրենց հոտերին մեծամասամբ «սնում» էին ազգային կառավարություններին թիկունք կանգնող պրոպագանդայով։ Ճիշտ ժամանակին տրվող օգտակար հոգևոր սնունդը մատակարարվում էր մի խումբ ճշմարիտ քրիստոնյաների կողմից։ Նրանք օծված էին Աստծո սուրբ ոգով և պատկանում էին այն խմբին, որին Հիսուսն անվանեց «փոքր հօտ» (Ղուկաս 12։32)։ Այդ օծյալ քրիստոնյաները քարոզում էին Աստծո Թագավորության, և ոչ թե մարդկային կառավարությունների մասին։ Դրա շնորհիվ տարիների ընթացքում սրտի ճիշտ տրամադրվածություն ունեցող միլիոնավոր մարդիկ՝ ‘ուրիշ ոչխարները’, միացան օծյալներից բաղկացած այդ «ծառային» ճշմարիտ երկրպագության մեջ (Յովհաննէս 10։16)։ ‘Հավատարիմ ծառայի’ ու նրա ներկայիս Կառավարիչ մարմնի միջոցով Աստված իր կազմակերպված ժողովրդին առաջնորդություն է տալիս՝ օգնելով պատրաստել հոգևոր սնունդ, հագուստ և ապաստան բոլոր ցանկացողների համար։

Կերակուր՝ ճիշտ ժամանակին

5. Աշխարհում ինչպիսի՞ հոգևոր վիճակ է տիրում այսօր, և այդ կապակցությամբ ի՞նչ է անում Եհովան։

5 Հիսուսն ասաց. «Ոչ միայն հացով կ’ապրի մարդ, այլ ամեն խօսքով, որ դուրս է գալիս Աստուծոյ բերանիցը» (Մատթէոս 4։4)։ Ցավալի է, բայց մարդկանց մեծամասնությունը ուշադրություն չի դարձնում Աստծո խոսքերին։ Ինչպես կանխագուշակել էր Եհովայի մարգարե Ամովսը, սով է տիրում, սակայն «ոչ թէ հացի սով եւ ոչ ջրի ծարաւ, այլ Տիրոջ խօսքը լսելու» (Ամովս 8։11)։ Սովի են մատնված նույնիսկ շատ կրոնասեր մարդիկ։ Սակայն Եհովան կամենում է, որ «ամեն մարդիկ փրկուին, եւ ճշմարտութեան գիտութեանը գան» (Ա Տիմոթէոս 2։3, 4)։ Ուստի՝ նա առատորեն հոգևոր սնունդ է տալիս։ Բայց որտեղի՞ց կարելի է ստանալ այն։

6. Անցյալում ինչպե՞ս է Եհովան «կերակրել» իր ժողովրդին։

6 Պատմության ընթացքում Եհովան հոգևոր սնունդը տրամադրել է իր ողջ ժողովրդին (Եսայիա 65։13)։ Օրինակ՝ Աստծո օրենքը սովորեցնելու համար Իսրայելի քահանաները մեկտեղ էին հավաքում տղամարդկանց, կանանց ու երեխաներին (Բ Օրինաց 31։9, 12)։ Իսկ առաջին դարի քրիստոնյաները կառավարիչ մարմնի ղեկավարության ներքո ժողովներ էին կազմակերպում և հանդիպումներ անցկացնում, որպեսզի ուսուցում և քաջալերանք ստանային բոլորը (Հռովմայեցիս 16։5; Փիլիմոն 1, 2)։ Եհովայի վկաները հետևում են այս օրինակներին։ Դուք սրտանց հրավիրվում եք հաճախելու նրանց բոլոր հանդիպումներին։

7. Քրիստոնեական հանդիպումներին կանոնավորապես հաճախելը ի՞նչ առնչություն ունի գիտելիքների ու հավատի հետ։

7 Ուսումնասիրելու շնորհիվ։ Գուցե որևիցե մեկը օգնել է ձեզ այդ հարցում (Գործք 8։30–35)։ Հավատը, սակայն, կարելի է նմանեցնել բույսի, որը հարկ եղած ձևով չխնամվելու դեպքում կչորանա։ Ուստի դուք պետք է ստանաք անհրաժեշտ հոգևոր սնուցում (Ա Տիմոթէոս 4։6)։ Քրիստոնեական հանդիպումների ժամանակ մշտատև կրթական ծրագիր է անցկացվում։ Այն նախատեսված է ձեզ հոգևորապես սնելու համար, որպեսզի Աստծո մասին գիտելիքների ավելացմանը զուգընթաց ձեր հավատն անընդհատ աճի (Կողոսացիս 1։9, 10)։

8. Ինչո՞ւ ենք քաջալերվում հաճախելու Եհովայի վկաների հանդիպումներին։

8 Ժողովները մեկ ուրիշ կարևորագույն նպատակի էլ են ծառայում։ Ահա թե ինչ է գրում Պողոսը. «Զգուշանանք իրար համար՝ դէպի սէր եւ բարի գործեր գրգռելով. եւ չ’թողենք մեր իրար հետ ժողովուիլը» (Եբրայեցիս 10։24, 25)։ «Գրգռել» թարգմանված հունարեն բառը ունի նաև «սրել» իմաստը։ Աստվածաշնչյան մի առակում ասվում է. «Երկաթը երկաթով է սրվում, եւ մարդս սրում է իր ընկերի երեսը» (Առակաց 27։17)։ Բոլորս էլ կարիք ունենք անընդհատ ‘սրվելու’։ Աշխարհի կողմից ամեն օր գործադրվող ճնշումները կարող են «բթացնել» մեր հավատը, մինչդեռ քրիստոնեական հանդիպումներին հաճախելով՝ քաջալերում ենք միմյանց (Հռովմայեցիս 1։11, 12 ԱՆԹ)։ Ժողովի անդամները հետևում են Պողոսի կոչին՝ «իրար մխիթարեցէք, եւ իրար շինութիւն տուէք»։ Նման բաները «սրում» են մեր հավատը (Ա Թեսաղոնիկեցիս 5։11)։ Քրիստոնեական հանդիպումներին կանոնավորապես ներկա գտնվելով՝ ցույց կտանք նաև, որ սիրում ենք Աստծուն, ու նրան փառաբանելու առիթներ կունենանք (Սաղմոս 35։18)։

«Հագէք սէրը»

9. Սեր ցուցաբերելու հարցում ինչպե՞ս է Եհովան օրինակ թողել մեզ։

9 Պողոսը գրում է. «Հագէք սէրը, որ կատարելութեան կապն է» (Կողոսացիս 3։14)։ Եհովան ողորմածորեն տալիս է մեզ այդ «հագուստը»։ Ինչպե՞ս։ Քրիստոնյաները կարող են սեր ցուցաբերել, քանի որ այն Եհովայի սուրբ ոգու պտուղներից մեկն է (Գաղատացիս 5։22, 23)։ Եհովան ինքը մեծ սեր է ցուցաբերել՝ իր միածին Որդուն ուղարկելով, որպեսզի մենք կարողանանք հավիտենական կյանք ունենալ (Յովհաննէս 3։16)։ Սիրո այս մեծագույն դրսևորումը օրինակ է հանդիսանում մեզ համար այդ հատկությունը ցուցաբերելու հարցում։ «Եթէ Աստուած այսպէս սիրեց մեզ, ապա մենք էլ պէտք է իրար սիրենք»,— գրում է Հովհաննես առաքյալը (Ա Յովհաննէս 4։11)։

10. Ինչո՞վ է օգտակար ‘եղբայրության’ հետ ընկերակցելը։

10 Թագավորության սրահում անցկացվող հանդիպումներին հաճախելով՝ սեր ցուցաբերելու գերազանց հնարավորություն կունենաք։ Այնտեղ կհանդիպեք բավական տարբեր մարդկանց։ Անկասկած, շատերը միանգամից դուր կգան ձեզ։ Ինչ խոսք, նույնիսկ Եհովային ծառայող մարդիկ բնավորությամբ նման չեն իրար։ Թերևս նախկինում դուք պարզապես խուսափել եք այն անհատներից, որոնց հետ ընդհանուր հետաքրքրություններ չեք ունեցել, կամ որոնք բնավորությամբ տարբերվել են ձեզանից։ Բայց քրիստոնյաները պետք է «եղբայրութիւնը» սիրեն (Ա Պետրոս 2։17)։ Ուստի նպատակ դրեք ծանոթանալ Թագավորության սրահ հաճախողների հետ, նույնիսկ եթե նրանք ձեր տարիքին չեն կամ ձեզանից տարբերվում են իրենց բնավորությամբ, ռասայով և կրթությամբ։ Ամենայն հավանականությամբ, դուք կտեսնեք, որ նրանցից յուրաքանչյուրն էլ աչքի է ընկնում որոշակի գրավիչ հատկություններով։

11. Եհովայի ծառաների բնավորությունների տարբերությունը ինչո՞ւ չպետք է խոչընդոտ հանդիսանա ձեզ համար։

11 Ժողովի անդամների բնավորությունների տարբերությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա ձեզ համար։ Օրինակ՝ պատկերացրեք, թե մեքենայով ճանապարհ եք ընկել։ Նույն ճանապարհով ընթանում են բազմաթիվ մեքենաներ։ Նրանք գնում են տարբեր արագությամբ և գտնվում են տարբեր վիճակում։ Մի քանիսն արդեն բավական ճանապարհ են անցել, մյուսները (ինչպես դուք) նոր են ճանապարհ ընկել։ Բայց անկախ այդ տարբերություններից՝ բոլորն ընթանում են նույն ուղղությամբ։ Այդպիսին է պարագան նաև ժողովի անդամների դեպքում։ Բոլորը չէ, որ նույն արագությամբ են զարգացնում քրիստոնեական հատկությունները։ Բացի այդ, բոլորը նույն վիճակում չեն՝ ֆիզիկական և էմոցիոնալ առումով։ Ոմանք երկրպագում են Աստծուն երկար տարիներ, ոմանք էլ նոր են սկսում դա անել։ Սակայն բոլորն էլ ընթանում են հավիտենական կյանք տանող ճանապարհով՝ միավորված «նոյն մտքի եւ նոյն մտածման մէջ» (Ա Կորնթացիս 1։10, ԷԹ)։ Ուստի փորձեք նկատել ոչ թե ժողովի անդամների թերությունները, այլ նրանց ուժեղ կողմերը։ Դրա շնորհիվ ձեր սիրտը կլցվի ջերմությամբ, քանզի կհասկանաք, որ Աստված իրոք այդ մարդկանց մեջ է։ Եվ, անշուշտ, ձեր մեջ ցանկություն կառաջանա այնտեղ մնալու (Ա Կորնթացիս 14։25)։

12, 13. ա) Ի՞նչ կարող եք անել, եթե ժողովի անդամներից որևէ մեկը վիրավորի ձեզ։ բ) Ինչո՞ւ է կարևոր չմնալ զայրացած վիճակում։

12 Քանի որ բոլոր մարդիկ անկատար են, երբեմն կարող է այնպես պատահել, որ ժողովի անդամներից որևէ մեկը իր խոսքով կամ արարքով տխրեցնի ձեզ (Հռովմայեցիս 3։23)։ Բավական իրատեսորեն՝ Հակոբոս աշակերտը գրել է. «Շատ բաներով մեղանչում ենք ամենս։ Եթէ մէկը խօսքով չէ մեղանչում նա կատարեալ մարդ է» (Յակոբոս 3։2)։ Ինչպե՞ս կվարվեք, եթե ինչ–​որ մեկը վիրավորի ձեզ։ Աստվածաշնչյան մի առակում ասվում է. «Մարդիս իմաստութիւնը [«խոհեմությունը», ԱԱ] նորան երկայնամիտ կ’անէ, եւ նորա փառքը յանցանք ներելն է» (Առակաց 19։11)։ Խոհեմ անհատը մակերեսորեն չի մոտենում խնդրին, այլ փորձում է տեսնել, թե ինչ է կանգնած տվյալ խոսքի կամ արարքի ետևում։ Երբ գործը վերաբերում է մեր սեփական սխալներին, գրեթե բոլորս էլ բավական խոհեմություն ենք դրսևորում։ Ինչո՞ւ չցուցաբերենք այդ հատկությունը և չփորձենք ըմբռնումով մոտենալ նաև ուրիշների թերություններին ու ծածկենք դրանք (Մատթէոս 7։1–5; Կողոսացիս 3։13)։

13 Երբեք չպետք է մոռանանք, որ Եհովայից ներում ստանալու համար նախ պետք է մենք ներենք ուրիշներին (Մատթէոս 6։9, 12, 14, 15)։ Եթե ապրում ենք ճշմարտությանը ներդաշնակ, ապա սիրով կվերաբերվենք մարդկանց (Ա Յովհաննէս 1։6, 7; 3։14–16; 4։20, 21)։ Ուստի ժողովի անդամներից որևէ մեկի հետ խնդիր ունենալու դեպքում զայրացած վիճակում մի մնացեք։ Եթե սեր «հագած» լինեք, ապա ջանք կթափեք լուծել խնդիրը։ Իսկ եթե վիրավորողը դուք եք եղել, չեք վարանի ներողություն խնդրել (Մատթէոս 5։23, 24; 18։15–17)։

14. Ի՞նչ հատկություններ պետք է «հագնենք»։

14 Մեր հոգևոր հանդերձների մեջ պետք է մտնեն սիրո հետ սերտորեն առնչվող ուրիշ հատկություններ ևս։ Պողոս առաքյալը գրում է. «Հագէք՝ ինչպէս Աստուծոյ ընտրուածներ՝ սուրբեր եւ սիրելիներ ողորմասիրտ գթածութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, երկայնմտութիւն»։ Սիրուց բխող այս հատկությունները բնորոշ են ‘նոր մարդուն’, որ հաճելի է Աստծուն (Կողոսացիս 3։10, 12)։ Ջանք կթափե՞ք նման ձևով «հագնվելու»։ Հատկապես եղբայրասիրություն «հագնելու» դեպքում դուք կսկսեք կրել Հիսուսի աշակերտների տարբերակիչ նշանը, քանի որ նա ասել է. «Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք» (Յովհաննէս 13։35)։

Ապաստան

15. Ի՞նչ իմաստով է ժողովը նման ապաստանի։

15 Ժողովը նաև ապաստան է, որտեղ ձեզ ապահով կզգաք ու կհանդիպեք անկեղծ մարդկանց, որոնք ձգտում են անել այն, ինչ ճիշտ է Աստծո տեսանկյունից։ Նրանցից շատերը ձերբազատվել են այն վատ սովորություններից ու սխալ մտածելակերպից, որոնց դեմ թերևս դուք եք պայքարում (Տիտոս 3։3)։ Ուստի այդ մարդիկ կարող են օգնել ձեզ, քանի որ մենք ‘իրար բեռը վեր առնելու’ պատվեր ենք ստացել (Գաղատացիս 6։2)։ Բնական է, որ վերջին հաշվով դուք եք պատասխանատու այն բանի համար, թե կմնաք արդյոք հավիտենական կյանքի ճանապարհին (Գաղատացիս 6։5; Փիլիպպեցիս 2։12)։ Սակայն Եհովայի կողմից մեզ պարգևված քրիստոնեական ժողովը օգնության և աջակցության հրաշալի միջոց է։ Անկախ այն բանից, թե որքան ճնշող կարող են լինել պրոբլեմները՝ դուք թանկարժեք մի բան ունեք՝ սիրո աղբյուր հանդիսացող ժողովը, որի անդամները դժվար պահերին ձեր կողքին կլինեն (Ղուկաս 10։29–37; Գործք 20։35)։

16. Ի՞նչ օգնություն են ցույց տալիս ժողովի երեցները։

16 Ձեզ օգնելու պատրաստ անհատներից են նաև ‘մարդկանց տեսքով պարգևները’ (ՆԱ)՝ ժողովի նշանակված երեցները կամ վերակացուները, որոնք հոժարակամորեն ու ջանադրաբար հոգ են տանում «հոտի» մասին (Եփեսացիս 4։8, 11, 12; Գործք 20։28; Ա Պետրոս 5։2, 3)։ Նրանց վերաբերյալ Եսայիան մարգարեացել է. «Ամեն մէկը քամիի դէմ եղող պատսպարանի պէս, եւ փոթորկի դէմ եղող ծածկոցի պէս, չոր տեղում եղող ջրերի վտակների նման, մեծ ապառաժի հովանիին պէս պիտի լինի ծարաւուտ երկրում» (Եսայիա 32։2)։

17. ա) Առաջին հերթին ինչպիսի՞ օգնություն էր Հիսուսն ուզում ցույց տալ մարդկանց։ բ) Ի՞նչ է խոստացել Աստված իր ժողովրդին։

17 Երբ Հիսուսը երկրի վրա էր, հոգևոր առաջնորդները, ցավոք, թերանում էին իրենց վերահսկողության տակ գտնվող ժողովրդի մասին հոգ տանելու հարցում։ Մարդկանց վիճակը շատ էր հուզում Հիսուսին։ Առաջին հերթին նա ցանկանում էր հոգևոր օգնություն ցույց տալ։ Հիսուսը խղճում էր մարդկանց, քանի որ նրանք «յոգնած եւ ցիրուցան եղած էին, ինչպէս ոչխարներ որ հովիւ չ’ունին» (Մատթէոս 9։36)։ Որքա՜ն լավ են այս խոսքերը նկարագրում ներկայումս ապրող շատ անհատների վիճակը, որոնք անչափ դժվար խնդիրների դիմանալով հանդերձ՝ չունեն մեկը, որին կարողանան դիմել հոգևոր օգնություն և մխիթարություն ստանալու համար։ Իսկ Եհովայի ժողովուրդը ունի հոգևոր օգնություն, քանի որ Աստված խոստացել է. «Նորանց վերայ հովիւներ պիտի կանգնեցնեմ, որ նորանց հովուեն, եւ նորանք այլ եւս պիտի չ’վախենան եւ չ’զարհուրեն, եւ պիտի չ’պակասեն, ասում է Տէրը» (Երեմիա 23։4)։

18. Ինչո՞ւ հոգևոր օգնության կարիք ունենալու դեպքում պետք է դիմենք երեցներին։

18 Ծանոթացեք ժողովի երեցների հետ։ Նրանք մեծ փորձ ունեն Աստծո գիտությունը կիրառելու հարցում, քանի որ համապատասխանում են վերակացուների համար ներկայացված աստվածաշնչյան պահանջներին (Ա Տիմոթէոս 3։1–7; Տիտոս 1։5–9)։ Եթե Աստծո պահանջներին հակասող որևէ սովորությունից կամ բնավորության գծից ձերբազատվելու համար հոգևոր օգնության կարիք ունեք, մի՛ վարանեք դիմել նրանց։ Դուք կտեսնեք, որ երեցները հետևում են Պողոսի խորհրդին. «Մխիթարեցէք փոքրասիրտներին [«վհատվածներին», ԱՆԹ], օգնական եղէք տկարներին, երկայնամիտ եղէք ամենի հետ» (Ա Թեսաղոնիկեցիս 2։7, 8; 5։14)։

Ապահովություն վայելեք Աստծո ժողովրդի մեջ

19. Ինչո՞վ է Եհովան օրհնում նրանց, ովքեր ապաստան են փնտրում իր կազմակերպության մեջ։

19 Այսօր մենք ապրում ենք անկատար պայմաններում։ Սակայն Եհովան հոգևոր սնունդ, հագուստ և ապաստան է տրամադրում։ Ինչ խոսք, բուն իմաստով դրախտային պայմաններ վայելելու համար պետք է սպասենք Աստծո խոստացած նոր աշխարհին։ Բայց Եհովայի կազմակերպության մաս կազմողները ներկայումս ապահովություն են վայելում հոգևոր դրախտում։ Նրանց վերաբերյալ Եզեկիելը կանխագուշակել է. «Ապահով կ’բնակուեն եւ վախեցնող չի լինիլ» (Եզեկիէլ 34։28; Սաղմոս 4։8)։

20. Ինչպե՞ս Եհովան կփոխհատուցի ցանկացած բան, որ ստիպված կլինեք զոհաբերել հանուն իր երկրպագության։

20 Որքա՜ն երախտապարտ կարող ենք լինել, որ Եհովան, սիրուց մղված, հոգևոր միջոցներ է տրամադրում մեզ՝ իր Խոսքն ու կազմակերպությունը օգտագործելով։ Մտերմացեք Աստծո ժողովրդի հետ։ Մի վարանեք՝ վախենալով, թե ինչ կասեն ձեր ընկերներն ու բարեկամները այն մասին, որ փորձում եք ձեռք բերել Աստծո գիտությունը։ Ոմանք գուցե չողջունեն Եհովայի վկաների հետ ձեր շփումը, ինչպես նաև Թագավորության սրահում անցկացվող նրանց հանդիպումներին հաճախելը։ Սակայն Աստված մեծապես կփոխհատուցի ցանկացած բան, որ զոհաբերում եք հանուն իր երկրպագության (Մաղաքիա 3։10)։ Հիսուսն ասել է. «Ոչ ով չ’կայ, որ թողեց տուն կամ եղբայրներ կամ քույրեր կամ հայր կամ մայր կամ կին կամ որդիք կամ արտեր ինձ համար կամ աւետարանի համար, որ հարիւրապատիկ հիմա այս ժամանակումը չ’առնէ տներ եւ եղբայրներ եւ քոյրեր եւ մայրեր եւ որդիք եւ արտեր հալածանքի հետ, եւ գալու աշխարհքումը՝ յաւիտենական կեանքը» (Մարկոս 10։29, 30)։ Այո՛, ինչ էլ թողած լինեք ետևում և ինչ էլ հաղթահարելու լինեք՝ Աստծո ժողովրդի մեջ դուք կկարողանաք գտնել հրաշալի ընկերակցություն և հոգևոր ապաստան։

ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ

• Ո՞վ է «հաւատարիմ եւ իմաստուն ծառան»։

• Ի՞նչ միջոցներ է ձեռնարկել Եհովան՝ մեզ հոգևորապես կերակրելու համար։

• Քրիստոնեական ժողովի անդամները ինչպե՞ս կարող են օգնել մեզ։

[նկար ամբողջ 165–րդ էջի վրա]

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը