Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • rq դաս 4 էջ 8–9
  • Ո՞վ է Բանսարկուն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞վ է Բանսարկուն
  • Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
  • Նմանատիպ նյութեր
  • Արթուն եղիր. Սատանան ուզում է կուլ տալ քեզ
    2015 Դիտարան
  • Սատանա
    2013 Արթնացե՛ք
  • Ճանաչենք մեր թշնամուն
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Պաշտպանվիր Սատանայի նենգություններից
    «Մնա Աստծու սիրո մեջ»
Ավելին
Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
rq դաս 4 էջ 8–9

Դաս 4

Ո՞վ է Բանսարկուն

Որտեղի՞ց է առաջացել Բանսարկու Սատանան (1, 2)

Ինչպե՞ս է Սատանան մարդկանց մոլորեցնում (3—7)

Ինչո՞ւ պետք է դիմադրեք նրան (7)

1. «Բանսարկու» բառը նշանակում է ուրիշի մասին վարկաբեկիչ ստեր տարածող։ «Սատանա» բառը նշանակում է հակառակորդ, դիմադիր։ Այդպիսի անվանումներ է ստացել Աստծո գլխավոր թշնամին։ Սկզբում նա մի կատարյալ հրեշտակ էր Աստծո մոտ՝ երկնքում։ Հետագայում, սակայն, մեծամտանալով ցանկացավ ընդունել այն պաշտամունքը, որի իրավունքը Աստծուն էր պատկանում (Մատթէոս 4։8–10)։

2. Այս հրեշտակը՝ Սատանան, Եվայի հետ խոսեց օձի միջոցով։ Սուտ ասելով՝ նա դրդեց նրան Աստծո հանդեպ անհնազանդության։ Սատանան, այսպիսով, հարձակում գործեց Աստծո գերիշխանության՝ Բարձրյալի դիրքի դեմ։ Սատանան կասկածի ենթարկեց Աստծո տիրապետելու իրավունքը և պնդեց, որ դա չի նպաստում Նրա հպատակների բարօրությանը։ Սատանան նաև հարցականի տակ դրեց այն, թե արդյոք որևէ մարդ հավատարիմ կմնա Աստծուն։ Այդ ամենով Սատանան իրեն դարձրեց Աստծո թշնամի։ Ահա՛ թե ինչու նա կոչվեց Բանսարկու Սատանա (Ծննդոց 3։1–5; Յոբ 1։8–11; Յայտնութիւն 12։9)։

3. Սատանան փորձում է մոլորեցնել մարդկանց, որ իրեն պաշտեն (Բ Կորնթացիս 11։3, 14)։ Նրա մոլորեցնելու ձևերից մեկն է կեղծ կրոնը։ Եթե որևէ կրոն Աստծո մասին ստեր է սովորեցնում, ապա այն, փաստորեն, Սատանայի շահերին է ծառայում (Յովհաննէս 8։44)։ Կեղծ կրոն դավանող անհատը գուցե անկեղծորեն հավատա, որ երկրպագում է ճշմարիտ Աստծուն։ Սակայն իրականում նրա ծառայությունը ուղղված է Սատանային։ Նա ‘այս աշխարհի աստվածն’ է (Բ Կորնթացիս 4։4)։

4. Սատանան մարդկանց իր իշխանությանն է ենթարկում մեկ այլ միջոցով ևս՝ ոգեհարցությամբ։ Մարդիկ երբեմն ոգիներին են դիմում իրենց պահպանելու, ուրիշին վնասելու, ապագան գուշակելու կամ հրաշքներ գործելու համար։ Այդ բոլոր գործերին դրդող չար ուժը Սատանան է։ Աստծուն հաճելի լինելու համար պետք է ոգեհարցության հետ ընդհանրապես գործ չունենալ (Բ Օրինաց 18։10–12; Գործք 19։18, 19)։

5. Սատանան մարդկանց մոլորեցնում է նաև ծայրահեղ ազգայնամոլությամբ և քաղաքական կազմակերպությունների մեծարանքով։ Ոմանք կարծում են, որ իրենց ազգը կամ ցեղը մյուսներից ավելի լավն է։ Սակայն դա ճիշտ չէ (Գործք 10։34, 35)։ Ուրիշները հույս են դնում քաղաքական կազմակերպությունների վրա՝ կարծելով, որ դրանք մարդկության խնդիրները կլուծեն։ Այդ անելով՝ նրանք մերժում են Աստծո Թագավորությունը։ Այնինչ միայն դա է մեր խնդիրների լուծումը (Դանիէլ 2։44)։

6. Սատանան մարդկանց մոլորեցնում է նաև նրանց մեջ մեղավոր ցանկություններ առաջացնելով։ Եհովան մեզ հորդորում է մեղավոր գործերից խուսափել, որովհետև գիտի, որ դրանք մեզ կվնասեն (Գաղատացիս 6։7, 8)։ Գուցե ոմանք ցանկանան, որ դուք այդպիսի գործերում իրենց միանաք։ Սակայն հիշե՛ք, որ իրականում Սատանան է ուզում, որ այդպիսի բաներ անեք (Ա Կորնթացիս 6։9, 10; 15։33)։

7. Սատանան, հավանաբար, կդիմի հակառակության կամ հալածանքի, որպեսզի դուք Եհովային թողնեք։ Ձեր հարազատներից մի քանիսին գուցե սաստիկ զայրացնի Աստվածաշնչի ձեր ուսումնասիրությունը։ Ուրիշների կողմից թերևս ծաղրվեք։ Սակայն դուք ո՞ւմ եք պարտական ձեր կյանքի համար։ Սատանան ուզում է ձեզ վախեցնել, որպեսզի դադարեցնեք Եհովայի մասին գիտություն ձեռք բերելը։ Թույլ մի՛ տվեք Սատանային հաղթանակել (Մատթէոս 10։34–39; Ա Պետրոս 5։8, 9)։ Բանսարկուին դիմադրելով՝ դուք կուրախացնեք Եհովայի սիրտը և ցույց կտաք, որ նրա գերիշխանության կողմնակիցն եք (Առակաց 27։11)։

[Նկարազարդում 9–րդ էջի վրա]

Կեղծ կրոնը, ոգեհարցությունը և ազգայնամոլությունը մոլորեցնում են մարդկանց

Շարունակելով գիտություն ձեռք բերել Եհովայի մասին՝ դիմադրե՛ք Սատանային

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը