Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ie էջ 19–20
  • Հոգին՝ ըստ Աստվածաշնչի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հոգին՝ ըստ Աստվածաշնչի
  • Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Հոգին»՝ որպես կենդանի արարած
  • «Հոգին»՝ որպես կյանք
  • Դուք ունե՞ք անմահ հոգի
    2007 Դիտարան
  • Ի՞նչ է հոգին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Կյանք մահից հետո. ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    1999 Դիտարան
  • Հոգի
    2015 Արթնացե՛ք
Ավելին
Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո
ie էջ 19–20

Հոգին՝ ըստ Աստվածաշնչի

«Մարդը կենդանի հոգի եղաւ»։ (ԾՆՆԴՈՑ 2։7)

1. Ի՞նչ պետք է քննարկել՝ հասկանալու համար, թե ի՛նչ է Աստվածաշունչը սովորեցնում հոգու մասին։

ԻՆՉՊԵՍ արդեն տեսանք, հոգու վերաբերյալ գոյություն ունեն բազմաթիվ տարբեր պատկերացումներ։ Նույնիսկ նրանք, ովքեր պնդում են, թե իրենց հայացքներն Աստվածաշնչով են հիմնավորում, իրարից տարբեր կարծիքներ ունեն հոգու և այն հարցի վերաբերյալ, թե ինչ է նրա հետ տեղի ունենում մահանալիս։ Սակայն Աստվածաշունչն իրականում ի՞նչ է սովորեցնում հոգու մասին։ Հասկանալու համար՝ եկեք քննենք Աստվածաշնչում «հոգի» թարգմանված եբրայերեն և հունարեն բառերի նշանակությունները։

«Հոգին»՝ որպես կենդանի արարած

2, 3. ա) Ո՞ր բառն է Եբրայերեն Գրություններում «հոգի» բառով թարգմանված, և ի՞նչ է այն նշանակում։ բ) Ինչպե՞ս է Ծննդոց 2։7–ը հաստատում, որ «հոգի» բառը մատնանշում է ողջ անձնավորությանը։

2 Եբրայերեն նե՛ֆեշ բառը, որը թարգմանված է որպես «հոգի», Եբրայերեն Գրություններում (որոնք հայտնի են «Հին Կտակարան» անվանումով) հանդիպում է 754 անգամ։ Ի՞նչ է նշանակում նե՛ֆեշ։ Ըստ «Աստվածաշնչի և կրոնի բառարանի» («The Dictionary of Bible and Religion»)՝ այս բառը «սովորաբար գործածվում է կենդանի արարածին՝ անձնավորությանն ամբողջությամբ ներկայացնելու համար»։

3 Օրինակ՝ Ծննդոց 2։7–ում կարդում ենք. «Եհովայ Աստուածը հողի փոշուցը շինեց մարդը. եւ նորա ռնգացը մէջ կենդանութեան շունչ փչեց, եւ մարդը կենդանի հոգի եղաւ»։ Նկատեցե՛ք, որ Ադամը հոգի չուներ, նա ինքն էր հոգի, ճիշտ այնպես, ինչպես բժիշկ դարձող անհատն է բժիշկ։ Ուստի՝ «հոգի» բառը ներկայացնում է անձին։

4, 5. ա) Բերեք օրինակներ, որտեղ երևում է, որ «հոգի» բառը վերաբերում է անհատին իր ողջ էությամբ։ բ) Ինչպե՞ս է «Աստվածաշնչի և կրոնի բառարանը» հաստատում այն միտքը, որ մարդը հոգի է։

4 Այս միտքը հաստատվում է ողջ Եբրայերեն Գրություններում, որտեղ հանդիպում ենք այնպիսի արտահայտությունների, ինչպիսիք են՝ «կ’կողոպտէ՝ նորանց հոգին կողոպտողներին» (Առակաց 22։23), «հոգին ծածուկ տեղերում պիտի լաց լինի հպարտութեան համար» (Երեմիա 13։17), «պիտի զովացնեմ վաստակած հոգին, եւ ամեն նուաղած հոգին պիտի կշտացնեմ» (Երեմիա 31։25), «մինչեւ ե՞րբ պիտի վշտացնէք իմ հոգին» (Յոբ 19։2), «հոգիս անքուն մնաց ձանձրոյթից» (Սաղմոս 118։28, ԷԹ)։

5 Այս համարներում ոչ մի ակնարկ չկա այն մասին, որ հոգին ինչ–​որ աննյութ էություն է և շարունակում է ապրել մահից հետո։ «Երբ ասում ենք, որ մեր հարազատի հոգին բարձրացել է Տիրոջ մոտ կամ գործածում ենք «անմահ հոգի» արտահայտությունը, երևան ենք հանում մի գաղափար, որն ամբողջովին տարբերվում է ՀԿ–ում [Հին Կտակարանում] ամփոփված հասկացողությունից», — ասվում է «Աստվածաշնչի և կրոնի բառարանում» («The Dictionary of Bible and Religion»)։

6, 7. Ո՞ր բառն է Հունարեն Գրություններում «հոգի» բառով թարգմանվել, և ի՞նչ է այն նշանակում։

6 Քրիստոնեական Հունարեն Գրություններում (որոնք սովորաբար հանդես են գալիս Նոր Կտակարան անվանումով) ավելի քան հարյուր անգամ հանդիպում է հունարեն փսիխե՛ բառը՝ «հոգի» բառով թարգմանված։ Ինչպես և նե՛ֆեշը, այս բառը ևս հաճախ վերաբերում է անձնավորությանն ամբողջովին վերցրած։ Օրինակ՝ քննենք հետևյալ համարները. «արժա՞ն է շաբաթ օրը բարի գործել՝ թէ չար գործել. մի հոգի ապրեցնե՞լ՝ թէ սպանել» (Մարկոս 3։4, ԱԹ), «հոգիս խռովուած է» (Յովհաննէս 12։27), «կը փրկի նրա հոգին մահուանից» (Յակոբոս 5։20), «այդ օրերին քչեր, այսինքն՝ ութ հոգի փրկուեցին ջրից» (Ա Պետրոս 3։20), «արդար հոգին տանջվում էր նորանց անօրէն գործերովը» (Բ Պետրոս 2։8, ԱԹ)։

7 Հստակ է, ուրեմն, որ փսիխե՛ն, ինչպես և նե՛ֆեշը, վերաբերում են ողջ անձնավորությանը։ Գիտնական Նայջիլ Թըրնըրը նշում է, որ այդ բառով «ներկայացվում է ինքը մարդը՝ նյութական մարմինը, որի մեջ Աստված փչել է ռուախը [ոգին].... Խոսքը մարդու ողջ էության մասին է»։

8. Արդյո՞ք կենդանիները հոգիներ են։ Բացատրեցե՛ք։

8 Աստվածաշնչում «հոգի» բառը գործածվում է ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների համար։ Օրինակ՝ ինչպես կարդում ենք Ծննդոց 1։20–ում, ստեղծելով ծովային կենդանիներին, Աստված կարգադրեց. «Ջրերը եռան կենդանի շունչ ունեցող զեռուններով [«կենդանի հոգիներով», ՆԱ]»։ Ստեղծագործական հաջորդ օրն Աստված ասաց. «Երկիրը շնչաւոր կենդանի [«կենդանի հոգիներ», ՆԱ] հանէ իր տեսակի պէս, անասուններ եւ սողուններ եւ երկրի գազաններ իրանց տեսակի պէս» (Ծննդոց 1։24; համեմատեք Թուոց 31։28, ՆԱ)։ Այսպիսով՝ «հոգի» բառը կենդանի արարածին է վերաբերվում՝ ինչպես մարդուն, այնպես էլ անասուններին։

«Հոգին»՝ որպես կյանք

9. ա) Ուրիշ էլ ի՞նչ իմաստով է գործածվում «հոգի» բառը։ բ) Արդյո՞ք դա հակասում է անձի առնչությամբ օգտագործվող «հոգի» բառի նշանակությանը։

9 Երբեմն «հոգի» բառը վերագրվում է կյանքին, որով օժտված են մարդիկ կամ կենդանիները։ Սա չի հակասում «հոգի» բառի Աստվածաշնչի սահմանմանը, որը նշանակում է մարդ կամ կենդանի։ Օրինակի համար՝ մենք ասում ենք՝ կենդանի մարդ։ Սակայն մարդու համար կարող ենք նաև ասել, որ նա կյանք ունի։ Նմանապես այստեղ մարդն ինքը հոգի է, և, քանի որ խոսքը ապրող՝ կենդանի մարդու մասին է, կարող ենք ասել, որ մարդ «հոգի»՝ կյանք ունի։

10. Բերեք օրինակներ, որտեղ ցույց է տրված, որ «հոգի» բառը կարող է վերաբերվել կյանքին, որով օժտված են թե՛ մարդիկ, և թե՛ կենդանիները։

10 Աստված ասաց Մովսեսին. «Մեռան այն ամեն մարդիկ, որ քո հոգին որոնում էին» (Ելից 4։19, ՆԱ)։ Այստեղ խոսվում է Մովսեսի թշնամիների մասին, որոնք փնտրում էին նրա կյանքը։ «Հոգի» բառը նույն իմաստով գործածված է նաև Աստվածաշնչի հետևյալ տեղերում. «մարմնի հոգին արիւնումն է» (Ղեւտացոց 17։11), «հեզութեամբ ընդունեցէք ձեր մէջ սերմանուած խոսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները» (Յակոբոս 1։21)։ Բերված այս բոլոր օրինակներում «հոգի» բառը նշանակում է «կյանք»։a

11. Ի՞նչ կարելի է ասել Աստվածաշնչում «հոգի» բառի գործածության մասին։

11 Ուստի՝ կարող ենք եզրակացնել, որ Աստվածաշնչում օգտագործված «հոգի» բառը վերաբերում է մարդուն կամ կենդանուն, ինչպես նաև կյանքին, որով օժտված են և՛ մարդիկ, և՛ անասունները։ Աստվածաշունչը «հոգի» բառը սահմանում է շատ պարզ, հետևողականորեն և չի ծանրաբեռնում մեզ փիլիսոփայական խճճեցնող ուսմունքներով ու մարդկային սնահավատությամբ։ Սակայն ի՞նչ է տեղի ունենում հոգու հետ մահվան ժամանակ։ Մինչև այս հարցին պատասխանելը, հարկավոր է իմանալ, թե ինչո՛ւ ենք մահանում։

[ծանոթագրություն]

a  Մատթէոս 10։28–ում գործածված «հոգի» բառը նույնպես նշանակում է «կյանք»։

[նկար20–րդ Էջի վրա]

Նրանք բոլորը հոգիներ են

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը