Ի՞նչ հավատ են դավանում
Եհովայի վկաները հավատում են Ամենակարող Աստծուն՝ Եհովային՝ երկնքի և երկրի Արարչին։ Մեզ շրջապատող Տիեզերքում զարմանալիորեն բարդ կառուցվածք ունեցող հրաշալիքների գոյությունն արդեն իսկ վկայում է այն, որ այդ ամենի հեղինակը գերագույն բանականություն ունեցող ու հզոր մի անձ է՝ Արարիչը։ Ինչպես որ մարդու ձեռքի գործերն են արտացոլում նրա հատկությունները, այնպես էլ Եհովա Աստծո ստեղծագործություններն են խոսում իր հատկությունների մասին։ Աստվածաշունչն ասում է, որ «աշխարհի ստեղծումից ի վեր Աստծու աներևույթ հատկանիշները, այսինքն՝ նրա մշտնջենավոր զորությունն ու աստվածությունը իմացվում և տեսնվում են ստեղծագործության միջոցով»։ Նաև «երկինքները պատմում են Աստուծոյ փառքը»՝ անձայն, առանց խոսքի (Հռովմայեցիս 1։20, ԱՆԹ; Սաղմոս 19։1–4)։
Մարդիկ, օրինակ, կավե ամաններ, հեռուստացույցներ կամ համակարգիչներ չեն ստեղծում առանց նպատակի։ Իսկ անհամեմատ որքա՜ն ավելի սքանչելի է Երկիր մոլորակն իր բուսական ու կենդանական աշխարհով։ Մարդու մարմնի կառուցվածքն իր հազար միլիարդավոր բջիջներով վեր է մեր հասկացողությունից. միայն ուղեղն արդեն, որի օգնությամբ մենք մտածում ենք, մի աներևակայելի հրաշք է։ Եթե մարդն իր աննշան հայտնագործություններն անելիս որոշակի նպատակներ է հետապնդում, ապա, ինչ խոսք, Եհովա Աստված նույնպես նպատակ է ունեցել իր վեհասքանչ ստեղծագործություններն արարելիս։ Դա է հաստատում Առակաց 16։4 խոսքը. «Տէրն ստեղծել է ամենը իր նշանակութեան համար»։
Եհովա Աստված երկրագունդը որոշակի նպատակով է ստեղծել. այդ մասին են վկայում մարդկային առաջին զույգին ուղղված նրա խոսքերը. «Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը.... իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ» (Ծննդոց 1։28)։ Իրենց անհնազանդության պատճառով այդ զույգին չհաջողվեց երկիրը լցնել մարդկային արդար ընտանիքներով, որոնք սիրով հոգ պիտի տանեին երկրին՝ նրա բուսական ու կենդանական աշխարհին։ Սակայն նրանց կրած անհաջողությունը չձախողեց Եհովայի նպատակը։ Հազարամյակներ անց այսպիսի խոսքեր գրվեցին. «Եհովան.... որ կազմեց երկիրը.... նորան չ’ստեղծեց դարտակ [«զուր տեղը» ԷԹ], այլ բնակուելու համար ստեղծեց նորան»։ Երկիրը չի ոչնչացվելու, ընդհակառակը, «երկիրը յաւիտեան կանգնած կայ» (Եսայիա 45։18; Ժողովող 1։4)։ Երկրի վերաբերյալ Եհովայի ունեցած նպատակն անպայման կիրագործվի, քանի որ ինքը Եհովան է մեզ հավաստիացնում. «Իմ խորհուրդը պիտի հաստատուի, եւ անում եմ իմ բոլոր ուզածը» (Եսայիա 46։10)։
Ուստի, Եհովայի վկաները հավատում են, որ երկրագունդը հավիտյան կանգուն է մնալու, և մարդիկ՝ լինեն ներկայումս ապրողները, թե արդեն մահացածները, կարող են հավիտյան ապրել երկրի վրա, եթե քայլեն երկիրը վերափոխելու ու բնակեցնելու Եհովայի նպատակին համընթաց։ Բոլոր մարդիկ անկատարություն են ժառանգել Ադամից ու Եվայից, և դա է պատճառը, որ նրանք մեղանչում են (Հռովմայեցիս 5։12)։ Աստվածաշունչն ասում է. «Մեղքի վարձքը մահն է»։ «Կենդանիները գիտեն որ մեռնելու են, բայց մեռելները մի բան չ’գիտեն»։ «Այն անձը, որ մեղանչում է, նա պիտի մեռնէ» (Հռովմայեցիս 6։23; Ժողովող 9։5; Եզեկիէլ 18։4, 20)։ Այդ դեպքում, մարդիկ ինչպե՞ս կարող են երկրային բարիքները վայելելու համար նորից ապրել. միմիայն Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության միջոցով, քանզի նա ասել է. «Ես եմ յարութիւնը եւ կեանքը. ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կ’ապրի»։ «Ամենքը՝ որ գերեզմաններումն են, նորա ձայնը կը լսեն.... եւ դուրս կ’գան» (Յովհաննէս 5։28, 29; 11։25; Մատթէոս 20։28)։
Ինչպե՞ս պետք է դա տեղի ունենա։ Պատասխանը գտնվում է «արքայութեան աւետարանում», որ Հիսուսը սկսել էր ծանուցանել իր՝ երկրի վրա ապրած ժամանակ (Մատթէոս 4։17–23)։ Այսօր Եհովայի վկաները առանձնահատուկ կերպով են ավետում այդ բարի լուրը։
[աղյուսակ 13–րդ էջի վրա]
ԻՆՉԻՆ ԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ
Համոզմունքները Փաստարկներ Աստվածաշնչից
Աստվածաշունչն ավելի վստահելի է, Մատթ. 15։3; Կող. 2։8
քան մարդկային ավանդույթները
Աստծո անունը Եհովա է Սաղ. 83։18; Ես. 26։4;
42։8; Ել. 6։3
Քրիստոսն Աստծո ստեղծագործութ Կող. 1։15; Յայտն. 3։14
յուններից առաջինն է
Քրիստոսը մահացել է ոչ թե խաչի, Գաղ. 3։13; Գործք 5։30
այլ ցցի վրա
Քրիստոսի մարդկային կյանքը Մատթ. 20։28;
որպես փրկանք է տրվել հօգուտ Ա Տիմոթ. 2։5, 6;
հնազանդ մարդկանց Ա Պետ. 2։24
Քրիստոսի մեկ անգամ մատուցած Հռովմ. 6։10; Եբր. 9։25–28
զոհը բավարար էր
Քրիստոսը հարություն է առել Ա Պետ. 3։18; Հռովմ. 6։9;
մեռելներից՝ որպես անմահ Յայտն. 1։17, 18
ոգեղեն էակ
Քրիստոսի ներկայությունը ոգով է Յովհ. 14։19; Մատթ. 24։3;
Քրիստոսի Թագավորությունը Ես. 9։6, 7; 11։1–5;
երկրի վրա բնորոշվելու է Դան. 7։13, 14;
արդարությամբ ու խաղաղությամբ Մատթ. 6։10
Թագավորությունը կյանքի կատարյալ Սաղ. 72։1–4;
պայմաններ է ստեղծելու երկրի վրա Յայտն. 7։9, 10,
13–17; 21։3, 4
Երկրագունդը երբեք չի կործանվելու Ժող. 1։4;
և ամայանալու Ես. 45։18; Սաղ. 78։69
Աստված ոչնչացնելու է իրերի ներկա Յայտն. 16։14, 16;
Ամբարիշտները ընդմիշտ Մատթ. 25։41–46;
բնաջինջ են լինելու Բ Թեսաղ. 1։6–9
Աստծո հավանությունն ունեցող մարդիկ Յովհ. 3։16;
հավիտենական կյանք են ստանալու 10։27, 28; 17։3;
Դեպի կյանք տանող միայն Մատթ. 7։13, 14;
մեկ ճանապարհ կա Եփես. 4։4, 5
Մարդիկ մահանում են Ադամի Հռովմ. 5։12; 6։23
գործած մեղքի պատճառով
Ադամական մահն այլևս չի լինի Ա Կորնթ. 15։26, 54;
Միայն 144 000 հոգուց բաղկացած Ղուկ. 12։32;
«փոքրիկ հօտն» է գնում երկինք՝ Յայտն. 14։1, 3;
Հիսուսի հետ իշխելու Ա Կորնթ. 15։40–53;
144 000–ը վերստին ծնված են՝ Ա Պետ. 1։23;
որպես Աստծո ոգեղեն որդիներ Յովհ. 3։3; Յայտն. 7։3, 4
Նոր ուխտը կնքված է Երեմ. 31։31;
հոգևոր Իսրայելի հետ Եբր. 8։10–13
Քրիստոնեական ժողովի Եփես. 2։20;
հիմքը Քրիստոսն է Ես. 28։16; Մատթ. 21։42
Աղոթել հարկավոր է միայն Եհովային՝ Յովհ. 14։6, 13, 14
Քրիստոսի միջոցով Ա Տիմոթ. 2։5
Երկրպագության մեջ չի կարելի Ել. 20։4, 5;
պատկերներ օգտագործել Ղեւտ. 26։1;
Հարկավոր է հեռու մնալ Բ Օրին. 18։10–12;
ոգեհարցությունից Գաղ. 5։19–21; Ղեւտ. 19։31
Սատանան այս աշխարհի Ա Յովհ. 5։19;
աներևույթ իշխանն է Բ Կորնթ. 4։4; Յովհ. 12։31
Քրիստոնյան պետք է Յակ. 4։4; Ա Յովհ. 2։15;
զատված մնա աշխարհից Յովհ. 15։19; 17։16
Հարկավոր է հնազանդվել այն օրենքներին, Մատթ. 22։20, 21;
որոնք չեն հակասում Աստծո օրենքներին Ա Պետ. 2։12; 4։15
Բերանով կամ երակի միջոցով Ծննդ. 9։3, 4;
արյուն ընդունելը Ղեւտ. 17։14
Աստծո օրենքի խախտում է Գործք 15։28, 29
Պետք է հնազանդվել Աստվածաշնչի Ա Կորնթ. 6։9, 10;
բարոյական օրենքներին Եբր. 13։4; Ա Տիմոթ. 3։2;
Շաբաթ պահելը վերաբերում էր Բ Օրին. 5։15; Ել. 31։13;
միայն հրեաներին և վերացվեց Հռովմ. 10։4;
Մովսիսական օրենքի հետ միասին Գաղ. 4։9, 10; Կող. 2։16, 17
Հոգևորական դասի գոյությունն ու Մատթ. 23։8–12;
նրանց կողմից հատուկ տիտղոսների 20։25–27;
գործածումը հակասում է Յոբ 32։21, 22
Սուրբ Գրություններին
Մարդը ստեղծվել է և ոչ թե Ես. 45։12;
աստիճանաբար զարգացել Ծննդ. 1։27; Մատթ. 19։4
բարեշրջության միջոցով
Քրիստոսն օրինակ է թողել, Ա Պետ. 2։21; Եբր. 10։7;
որին պետք է հետևել Յովհ. 4։34; 6։38
Աստծուն ծառայելիս
Ջրի մեջ ամբողջովին ընկղմվելով Մարկ. 1։9, 10;
մկրտությունը Աստծուն նվիրվելու Յովհ. 3։23;
խորհրդանիշն է Գործք 19։4, 5
Քրիստոնյաները սիրով քարոզում են Հռովմ. 10։10;
Աստվածաշնչի ճշմարտությունը Եբր. 13։15; Ես. 43։10–12
[նկար 12–րդ էջի վրա]
ԵՐԿՐԱԳՈՒՆԴԸ... Եհովայի կողմից ստեղծված... մարդու խնամքին հանձնված... հավիտյան բնակեցված...