Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ll մաս 3 էջ 8–9
  • Ինչպիսի՞ն էր կյանքը դրախտում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպիսի՞ն էր կյանքը դրախտում
  • Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան
  • Նմանատիպ նյութեր
  • Աստված ամենքից զորեղ է
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Ինչո՞ւ նրանք կորցրեցին իրենց բնակարանը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նրանք լսեցին Սատանային. ի՞նչ եղավ հետևանքը
    Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան
  • Մաս 3
    Լսիր Աստծուն
Ավելին
Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան
ll մաս 3 էջ 8–9

ՄԱՍ 3

Ինչպիսի՞ն էր կյանքը դրախտում

Եհովան Ադամին ու Եվային տվել էր ամեն բան։ Ծննդոց 1։28

Եհովան ստեղծեց Եվային, և տվեց Ադամին

Եհովան ստեղծեց առաջին կնոջը՝ Եվային, և տվեց Ադամին, որպեսզի նրա կինը լինի (Ծննդոց 2։21, 22)։

Եհովան նրանց կատարյալ միտք և կատարյալ մարմին էր տվել։ Նրանք ոչ մի թերություն չունեին։

Ադամն ու Եվան զննում են իրենց տունը՝ դրախտը

Նրանց տունը Եդեմի պարտեզն էր։ Այն շատ գեղեցիկ էր։ Այնտեղով մի գետ էր հոսում։ Կային նաև պտղատու ծառեր ու կենդանիներ։

Եհովա Աստված խոսում էր նրանց հետ ու սովորեցնում էր նրանց ամեն բան։ Նրանք հավիտյան կապրեին դրախտ երկրում, եթե լսեին ու հնազանդվեին Աստծուն։

Աստված պատվիրեց չուտել ծառերից մեկի պտղից։ Ծննդոց 2։16, 17

Այն ծառը, որից Եհովան արգելել էր Ադամին ու Եվային ուտել

Հրեշտակներից մեկը ապստամբեց Աստծու դեմ։ Այդ չար հրեշտակը Բանսարկու Սատանան է։

Չար հրեշտակը՝ Բանսարկու Սատանան, օձի միջոցով խոսեց Եվայի հետ

Եհովան Ադամին ու Եվային մի պտղատու ծառ էր ցույց տվել և զգուշացրել էր, որ եթե ուտեն դրա պտղից, կմահանան։

Սատանան չէր ուզում, որ Ադամն ու Եվան հնազանդվեն Եհովային։ Ուստի օձի միջոցով ասաց Եվային, որ եթե նա ուտի այդ ծառի պտղից, չի մեռնի, այլ Աստծու պես կդառնա։ Պարզ է, որ դա սուտ էր (Ծննդոց 3։1–5)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը