Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yc դաս 5 էջ 12–13
  • Սամուելն անում էր այն, ինչ ճիշտ է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սամուելն անում էր այն, ինչ ճիշտ է
  • Սովորեցրեք ձեր երեխաներին
  • Նմանատիպ նյութեր
  • Սամուելը շարունակեց անել այն, ինչ ճիշտ էր
    2008 Դիտարան
  • Փոքրիկ տղան սկսում է ծառայել Աստծուն
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նա մեծացավ «Եհովայի մոտ»
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Նա մեծացավ «Եհովայի մոտ»
    2010 Դիտարան
Ավելին
Սովորեցրեք ձեր երեխաներին
yc դաս 5 էջ 12–13

ԴԱՍ 5

Սամուելն անում էր այն, ինչ ճիշտ է

Դեռ շատ փոքրուց Սամուելն ապրում ու աշխատում էր խորանում։ Խորանը մի վայր էր, ուր մարդիկ գնում էին՝ Եհովային երկրպագելու։ Գիտե՞ս՝ ինչպես Սամուելը սկսեց ծառայել խորանում։ Ե՛կ նախևառաջ իմանանք Սամուելի մոր՝ Աննայի մասին։

Երկար ժամանակ Աննան չէր կարողանում երեխա ունենալ, թեև շատ էր ուզում։ Նա աղոթեց Եհովային և խնդրեց, որ օգնի իրեն։ Աննան խոստացավ, որ եթե որդի ունենա, կուղարկի նրան խորան, որ տղան այնտեղ ապրի ու աշխատի։ Եհովան պատասխանեց Աննայի աղոթքին։ Նա որդի ունեցավ և անունը Սամուել դրեց։ Երբ Սամուելը երեք կամ չորս տարեկան էր, Աննան, ինչպես խոստացել էր, նրան տարավ խորան, որ ծառայի Աստծուն։

Խորանում ծառայում էր Հեղի անունով մի քահանայապետ։ Նրա երկու որդիները նույնպես աշխատում էին այնտեղ։ Եթե հիշում ես, խորանը Աստծուն երկրպագելու վայր էր, և ակնկալվում էր, որ այնտեղ մարդիկ միմիայն լավ բաներ անեին։ Բայց Հեղիի որդիները շատ վատ բաներ էին անում։ Սամուելը տեսնում էր նրանց արարքները։ Արդյոք նա սկսե՞ց, Հեղիի որդիների պես, վատ բաներ անել։~ Ո՛չ, նա անում էր այն, ինչ ճիշտ է, ինչպես որ իր ծնողներն էին սովորեցրել։

Ի՞նչ ես կարծում, Հեղին ինչպե՞ս պետք է վարվեր իր երկու որդիների հետ։~ Պետք է պատժեր նրանց ու չպետք է թույլ տար, որ նրանք շարունակեին ծառայել Աստծու տանը։ Բայց նա այդպես չվարվեց։ Ուստի Եհովան բարկացավ Հեղիի ու նրա երկու որդիների վրա և որոշեց պատժել նրանց։

Փոքրիկ Սամուելը խոսում է քահանայապետի հետ

Սամուելը Եհովայի խոսքերը հայտնեց Հեղիին

Մի գիշեր, երբ Սամուելը քնած էր, լսեց, որ ինչ-որ մեկը ասում է՝ Սամուե՛լ։ Նա վազեց Հեղիի մոտ, բայց Հեղին ասաց. «Ես քեզ չեմ կանչել»։ Այդպես երկու անգամ էլ եղավ։ Երրորդ անգամ Հեղին ասաց Սամուելին, որ եթե կրկին լսի այդ ձայնը, թող պատասխանի. «Եհո՛վա, խոսի՛ր ինձ հետ, ես լսում եմ»։ Սամուելը հենց այդպես էլ արեց։ Այդ ժամանակ Եհովան խոսեց Սամուելի հետ և ասաց. «Ասա Հեղիին, որ պատժելու եմ նրա ընտանիքին նրանց արած վատ բաների համար»։ Ի՞նչ ես կարծում, Սամուելի համար հե՞շտ էր Հեղիին հայտնել այդ խոսքերը։~ Ո՛չ, հեշտ չէր։ Բայց Սամուելը արեց այն, ինչ Եհովան ասաց, չնայած որ վախենում էր։ Եհովայի խոսքերը կատարվեցին. Հեղին և նրա երկու որդիները մահացան։

Սամուելը լավ օրինակ է մեզ համար։ Նա անում էր այն, ինչ ճիշտ է, թեև տեսնում էր, որ ուրիշները վատ բաներ են անում։ Իսկ դու, Սամուելի նման, կանե՞ս այն, ինչ ճիշտ է։ Եթե այդպես վարվես, կուրախացնես Եհովային և քո ծնողներին։

ԿԱՐԴԱ ՔՈ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒմ

  • 1 Սամուել 2։22–26; 3։1–21

ՀԱՐՑԵՐ

  • Ի՞նչ խոստում տվեց Սամուելի մայրը։

  • Ի՞նչ էին անում Հեղիի որդիները խորանում։

  • Ի՞նչ ասաց Եհովան Սամուելին։

  • Ինչո՞ւ է Սամուելը մեզ համար լավ օրինակ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը