Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yc դաս 13 էջ 28–29
  • Տիմոթեոսը ցանկանում էր օգնել մարդկանց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տիմոթեոսը ցանկանում էր օգնել մարդկանց
  • Սովորեցրեք ձեր երեխաներին
  • Նմանատիպ նյութեր
  • Տիմոթեոսը ցանկանում էր և պատրաստ էր ծառայել
    2008 Դիտարան
  • Պողոս և Տիմոթեոս
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • «Իմ սիրելի և հավատարիմ զավակը»
    2015 Դիտարան
  • Ի՞նչը կօգնի մեզ ‘ճշմարտության խոսքն ուղիղ մատակարարել’
    2003 Դիտարան
Ավելին
Սովորեցրեք ձեր երեխաներին
yc դաս 13 էջ 28–29
Փոքրիկ Տիմոթեոսը սովորում է իր մայրիկից՝ Եվնիկեից, և իր տատիկից՝ Լոիդայից

ԴԱՍ 13

Տիմոթեոսը ցանկանում էր օգնել մարդկանց

Տիմոթեոսը մի երիտասարդ էր, որը սիրով օգնում էր մարդկանց։ Նա տարբեր վայրեր էր գնում մարդկանց օգնելու համար։ Այդ էր պատճառը, որ նա շատ հետաքրքիր կյանքով էր ապրում։ Կցանականա՞ս ավելին իմանալ նրա մասին։~

Տիմոթեոսի մայրը և տատը սովորեցնում էին նրան Եհովայի մասին

Տիմոթեոսը մեծացել էր Լյուստրա քաղաքում։ Երբ նա դեռ փոքր էր, նրա տատիկը՝ Լոիդան, և մայրը՝ Եվնիկեն, սովորեցնում էին նրան Եհովայի մասին։ Իսկ երբ մեծացավ, ինքը սկսեց օգնել ուրիշներին, որ սովորեն Եհովայի մասին։

Տիմոթեոսը դեռ երիտասարդ էր, երբ Պողոսը նրան խնդրեց իր հետ գնալ տարբեր վայրեր՝ քարոզելու։ Տիմոթեոսը սիրով համաձայնվեց։ Նա պատրաստ էր գնալ ուրիշ վայրեր և օգնել մարդկանց։

Տիմոթեոսը Պողոսի հետ ճամփա ընկավ դեպի Թեսաղոնիկե քաղաք, որը գտնվում էր Մակեդոնիայում։ Այնտեղ հասնելու համար նրանք պետք է երկար ճանապարհ անցնեին ոտքով, իսկ հետո՝ նավով։ Հասնելով այդ քաղաք՝ նրանք շատերին օգնեցին իմանալու Եհովայի մասին։ Բայց որոշ մարդիկ բարկացան ու փորձեցին վնաս հասցնել նրանց։ Այդ պատճառով Պողոսն ու Տիմոթեոսը հեռացան այդտեղից և քարոզեցին այլ վայրերում։

Թիմոթեոսը նավով ճանապարհորդում է Պողոս առաքյալի հետ

Տիմոթեոսն ապրում էր երջանիկ ու հետաքրքիր կյանքով

Մի քանի ամիս անց Պողոսը խնդրեց Տիմոթեոսին վերադառնալ Թեսաղոնիկե և տեսնել, թե ինչպես են եղբայրները։ Մեծ քաջություն էր պետք այդ քաղաք վերադառնալու համար։ Բայց Տիմոթեոսը վերադարձավ, որովհետև անհանգստանում էր եղբայրների համար։ Հասնելով Թեսաղոնիկե՝ նա տեսավ, որ եղբայրները շատ լավ են։

Տիմոթեոսը Պողոսի հետ ծառայեց երկար տարիներ։ Մի առիթով Պողոսը գրեց, որ Տիմոթեոսը այնպիսի մարդ էր, ում ինքը վստահությամբ կարող էր ուղարկել ժողովներին օգնելու։ Տիմոթեոսը սիրում էր Եհովային ու մարդկանց։

Իսկ դու սիրո՞ւմ ես մարդկանց և ցանկանո՞ւմ ես օգնել նրանց, որ իմանան Եհովայի մասին։~ Եթե այո, ապա դու էլ, Տիմոթեոսի պես, կարող ես ապրել երջանիկ ու հետաքրքիր կյանքով։

ԿԱՐԴԱ ՔՈ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ

  • 2 Տիմոթեոս 1։5; 3։15

  • Գործեր 16։1–5; 17։1–10

  • 1 Թեսաղոնիկեցիներ 3։2–7

  • Փիլիպպեցիներ 2։19–22

ՀԱՐՑԵՐ

  • Որտե՞ղ էր մեծացել Տիմոթեոսը։

  • Տիմոթեոսը պատրա՞ստ էր Պողոսի հետ տարբեր վայրեր գնալու։ Ինչո՞ւ։

  • Ինչո՞ւ Տիմոթեոսը վերադարձավ Թեսաղոնիկե։

  • Ինչպե՞ս կարող ես, Տիմոթեոսի պես, երջանիկ և հետաքրքիր կյանքով ապրել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը