Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • hf հատվ. 4 էջ 12–14
  • Ինչպես տնօրինել փողը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես տնօրինել փողը
  • Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • 1 ՃԻՇՏ ՊԼԱՆԱՎՈՐԵՔ ԾԱԽՍԵՐԸ
  • 2 ԵՂԵՔ ԱԶՆԻՎ ԵՎ ԻՐԱՏԵՍ
  • Ինչպե՞ս տնօրինել փողը
    2009 Դիտարան
  • Հավասարակշռված տեսակետ փողի վերաբերյալ
    2015 Արթնացե՛ք
  • Փող
    2014 Արթնացե՛ք
  • Փողը բոլոր չարիքների արմա՞տն է
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Ավելին
Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել
hf հատվ. 4 էջ 12–14
Ամուսինները պլանավորում են, թե ինչպես տնօրինեն իրենց փողը

ՄԱՍ 4

Ինչպես տնօրինել փողը

«Ծրագրերը խորհրդով են հաստատվում» (Առակներ 20։18)։

Ընտանիքի մասին հոգ տանելու համար բոլորս էլ փողի կարիք ունենք (Առակներ 30։8)։ Եվ, իսկապես, «փողը պաշտպանություն» է տալիս (Ժողովող 7։12)։ Հնարավոր է՝ դժվար լինի կողակցիդ հետ խոսել փողի հետ կապված հարցերի մասին, բայց երբեք թույլ մի՛ տուր, որ փողի պատճառով խնդիրներ առաջանան ձեր ընտանիքում (Եփեսացիներ 4։32)։ Ամուսինները պետք է վստահեն իրար և միասին որոշեն, թե ինչպես պետք է ծախսեն փողը։

1 ՃԻՇՏ ՊԼԱՆԱՎՈՐԵՔ ԾԱԽՍԵՐԸ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Եթե ձեզանից մեկը ցանկանա աշտարակ կառուցել, մի՞թե նախ չի նստի և չի հաշվի ծախսը՝ տեսնելու, թե բավականաչափ միջոցներ ունի՞ այն ավարտելու համար» (Ղուկաս 14։28)։ Կարևոր է, որ միասին պլանավորեք, թե ինչպես եք օգտագործելու ձեր միջոցները (Ամոս 3։3)։ Որոշեք, թե ինչ պետք է գնեք և թե որքան կարող եք ծախսել (Առակներ 31։16)։ Եթե բավականաչափ գումար ունեք որևէ բան գնելու համար, դա դեռ չի նշանակում, որ պետք է գնեք այն։ Խուսափեք պարտք վերցնելուց։ Ծախսեք այնքան գումար, որքան ունեք (Առակներ 21։5; 22։7)։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

  • Եթե ամսվա վերջում գումար է ավելանում, միասին որոշեք, թե ինչ եք անելու այդ գումարը։

  • Եթե փողը չի բավականացնում, միջոցներ ձեռնարկեք ծախսերը նվազեցնելու համար։ Օրինակ՝ պատրաստի սնունդ գնելու փոխարեն՝ ինքներդ կերակուր պատրաստեք։

Ամուսինները պլանավորում են, թե ինչպես տնօրինեն իրենց փողը

2 ԵՂԵՔ ԱԶՆԻՎ ԵՎ ԻՐԱՏԵՍ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Ձգտ[եք] ամեն ինչ անել ազնվությամբ ոչ միայն Եհովայի առաջ, այլև մարդկանց» (2 Կորնթացիներ 8։21)։ Եղեք ազնիվ և միմյանցից մի՛ թաքցրեք, թե որքան գումար եք վաստակում ու ծախսում։

Ֆինանսական հարցերի հետ կապված լուրջ որոշում կայացնելիս միշտ խորհրդակցեք իրար հետ (Առակներ 13։10)։ Փողին վերաբերող հարցերն ազատորեն քննարկելը կնպաստի ձեր ընտանիքի խաղաղությանը։ Թող որ ձեզանից յուրաքանչյուրը իր ստացած եկամուտը համարի ոչ թե անձնական, այլ ընտանիքին պատկանող գումար (1 Տիմոթեոս 5։8)։

Ամուսինները գնումներ անելիս նայում են ցուցակին

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

  • Որոշեք, թե որքան գումար կարող է ձեզանից յուրաքանչյուրը ծախսել՝ առանց մյուսին տեղյակ պահելու։

  • Խոսեք ֆինանսական հարցերի մասին, անգամ եթե դրա հետ կապված որևէ խնդիր չի առաջացել։

ՃԻՇՏ ՏԵՍԱԿԵՏ ՓՈՂԻ ՀԱՆԴԵՊ

Թեև փողը կարևոր դեր ունի, բայց թույլ մի՛ տվեք, որ այն խարխլի ձեր ամուսնությունը կամ անհարկի անհանգստություն պատճառի (Մատթեոս 6։25–34)։ Երջանիկ կյանքով ապրելու համար շատ փող պետք չէ։ Աստվածաշունչն ասում է. «Զգո՛ւյշ կացեք ամեն տեսակ ագահությունից» (Ղուկաս 12։15)։ Փողով գնած ոչ մի բան չի կարող ընտանիքից թանկ լինել։ Ուստի բավարարվեք ձեր ունեցածով և ձգտեք Աստծու հետ ամուր փոխհարաբերություններ պահպանել։ Եթե այդպես վարվեք, ձեր ընտանիքը կլինի երջանիկ, և դուք կունենաք Եհովայի հավանությունը (Եբրայեցիներ 13։5)։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ

  • Ի՞նչ կարող ենք անել, որ պարտք չվերցնենք։

  • Ե՞րբ եմ վերջին անգամ կողակցիս հետ խոսել ֆինանսական հարցերի մասին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը