ԵՐԳ 153
Ի՞նչ է քո սիրտը զգում
- Ի՞նչ է քո սիրտը զգում, - Եռանդով ես երբ խոսում - Ու սրտին անկեղծ մարդու - Հասնել ես դու ձգտում։ - Քո լավագույնն արա. - Օրհնություն Աստված կտա, - Սիրտը նա ծարավ գիտի, - Սիրով կհագեցնի։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Ցնծում եմ ես ուրախ սրտով, - Ամբողջ մտքով ու զիլ ձայնով։ - Թող շուրթերի պտուղը իմ - Գովաբանի Յահին։ 
- Ի՞նչ է քո սիրտը զգում, - Երբ «ցանում» ես Խոսքը դու, - Երբ կյանքին ձգտող սրտում - Դու ծիլ ես նկատում։ - Մարդ կա, որ չի լսում, - Մարդ էլ կա՝ ճամփից շեղվում։ - Հոր անունն ենք հռչակում - Ու պարծանքով կրում։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Ցնծում եմ ես ուրախ սրտով, - Ամբողջ մտքով ու զիլ ձայնով։ - Թող շուրթերի պտուղը իմ - Գովաբանի Յահին։ 
- Ի՞նչ է քո սիրտը զգում, - Երբ Աստված է քեզ օգնում։ - Նա սուրբ գործ է քեզ տվել՝ - Լուրը բարի պատմել։ - Խոսքն է մեր համարձակ, - Բայց աղով է համեմված։ - Արժանիներին գտնենք, - Հնձին օգնել շտապենք։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Ցնծում եմ ես ուրախ սրտով, - Ամբողջ մտքով ու զիլ ձայնով։ - Թող շուրթերի պտուղը իմ - Գովաբանի Յահին։ 
(Տես նաև Գործ. 13։48; 1 Թեսաղ. 2։4; 1 Տիմոթ. 1։11)։