Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jy գլ. 29 էջ 72–էջ 73 պարբ. 8
  • Թույլատրելի՞ է բարի գործեր անել շաբաթ օրը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Թույլատրելի՞ է բարի գործեր անել շաբաթ օրը
  • Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նմանատիպ նյութեր
  • Բարի գործեր շաբաթ օրը
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Նա սիրեց մարդկանց
    2015 Դիտարան
  • «Գնա՛, լվացվի՛ր սիլովամի ավազանում»
    2007 Դիտարան
  • Հիսուսը բուժում է հիվանդներին
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
jy գլ. 29 էջ 72–էջ 73 պարբ. 8
Հիսուսը խոսում է մի հիվանդ մարդու հետ Բեթզաթա ավազանի մոտ

ԳԼՈՒԽ 29

Թույլատրելի՞ է բարի գործեր անել շաբաթ օրը

ՀՈՎՀԱՆՆԵՍ 5։1–16

  • ՀԻՍՈՒՍԸ ՔԱՐՈԶՈՒՄ Է ՀՐԵԱՍՏԱՆՈՒՄ

  • ՆԱ ԱՎԱԶԱՆԻ ՄՈՏ ԲՈՒԺՈՒՄ Է ՄԻ ՀԻՎԱՆԴ ՄԱՐԴՈՒ

Հիսուսը շատ բան է արել Գալիլեայում կատարած իր ծառայության ընթացքում։ Սակայն ասելով՝ «Աստծու թագավորության բարի լուրը ուրիշ քաղաքներում էլ պետք է քարոզեմ»՝ Հիսուսը նկատի ուներ ոչ միայն Գալիլեան, այլև ուրիշ տարածքներ։ Ուստի նա գնում է քարոզելու «Հրեաստանի ժողովարաններում» (Ղուկաս 4։43, 44)։ Սա խելամիտ որոշում է, քանի որ այժմ գարուն է, և Երուսաղեմում շուտով տոն է լինելու։

Հրեաստանում Հիսուսի գործունեության մասին Ավետարանները համեմատաբար ավելի քիչ տեղեկություններ են հայտնում, քան Գալիլեայում նրա կատարած ծառայության մասին։ Թեև Հրեաստանում ընդհանուր առմամբ մարդիկ անտարբեր են Հիսուսի հայտնած լուրի հանդեպ, սակայն նա շարունակում է եռանդորեն քարոզել և բարի գործեր անել՝ որտեղ էլ որ լինի։

Շուտով Հիսուսը ճանապարհ է ընկնում դեպի Հրեաստանի գլխավոր քաղաք՝ Երուսաղեմ՝ տոնելու մ.թ. 31թ. Պասեքը։ Երուսաղեմում՝ «Ոչխարների դարպասի» մոտ գտնվող մարդաշատ տարածքում, կա հինգ սյունաշար ունեցող մի ավազան, որը Բեթզաթա է կոչվում։ Այս ավազանի մոտ են գալիս բազմաթիվ մարդիկ, ովքեր հիվանդ են, կույր են կամ կաղ։ Ինչո՞ւ։ Քանի որ մարդիկ հավատում են, որ հիվանդը կարող է բուժվել, եթե մտնի ավազանի մեջ այն ժամանակ, երբ ջուրը շարժվում է։

Շաբաթ օր է, և Հիսուսը ավազանի մոտ տեսնում է մի մարդու, որը 38 տարի է, ինչ հիվանդ է։ Նա հարցնում է այդ մարդուն. «Ուզո՞ւմ ես առողջանալ»։ Հիվանդը պատասխանում է. «Տե՛ր, ես ոչ ոք չունեմ, որ ջուրը շարժվելիս ինձ ավազանի մեջ իջեցնի, և մինչև մոտենում եմ, մեկ ուրիշն է ինձանից առաջ իջնում» (Հովհաննես 5։6, 7)։

Հիսուսը ասում է մի բան, ինչը հավանաբար զարմացնում է հիվանդին և ներկա գտնվող մյուս մարդկանց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ պատգարակդ ու քայլի՛ր» (Հովհաննես 5։8)։ Այդ մարդը հենց այդպես էլ անում է. լիովին առողջացած՝ նա վերցնում է իր պատգարակը և սկսում է քայլել։

Հրեաները խոսում են այն մարդու հետ, ում Հիսուսը բուժել է

Փոխանակ կատարված հրաշքով ուրախանալու՝ հրեաները, այդ մարդուն տեսնելով, քննադատաբար ասում են. «Շաբաթ է, և օրենքով չի թույլատրվում, որ պատգարակդ տանես»։ Իսկ այդ մարդը պատասխանում է. «Նա, ով առողջացրեց ինձ, ինքն ասաց՝ «վերցրո՛ւ պատգարակդ ու քայլի՛ր»» (Հովհաննես 5։10, 11)։ Հրեաների համար անընդունելի է, որ ինչ-որ մեկը շաբաթ օրով մարդ բուժի։

Նրանք հարցնում են. «Ո՞վ է այդ մարդը, որ քեզ ասաց՝ «վերցրու այն ու քայլիր»»։ Հրեաները չգիտեն, թե ով է բուժել հիվանդին, քանի որ Հիսուսը խառնվել է ամբոխին, իսկ բուժված մարդը չգիտի Հիսուսի անունը (Հովհաննես 5։12, 13)։ Ավելի ուշ տաճարում նա տեսնում է Հիսուսին և իմանում է, որ նա է այն անձնավորությունը, ով բուժել է իրեն ավազանի մոտ։

Այդ բուժված մարդը գտնում է հրեաներին, ովքեր իրեն բուժող անձնավորության մասին հարցուփորձ էին արել, և ասում է նրանց, որ իրեն բուժել է Հիսուսը։ Դա լսելով՝ հրեաները գնում են Հիսուսի մոտ։ Արդյո՞ք նրանք ցանկանում են իմանալ, թե ինչի շնորհիվ է Հիսուսը այդպիսի հրաշքներ անում։ Ո՛չ։ Նրանց նպատակն է մեղադրել Հիսուսին շաբաթ օրը բարի գործեր անելու համար։ Նրանք նույնիսկ սկսում են հալածել Հիսուսին։

  • Ինչո՞ւ է Հիսուսը գնում Հրեաստան և ի՞նչ է շարունակում անել։

  • Ինչո՞ւ են շատերը գնում Բեթզաթա կոչվող ավազանը։

  • Ի՞նչ հրաշք է անում Հիսուսը ավազանի մոտ, և ինչպե՞ս են հրեաներից ոմանք արձագանքում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը