Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 7/15 էջ 6–7
  • «Գնա՛, լվացվի՛ր սիլովամի ավազանում»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Գնա՛, լվացվի՛ր սիլովամի ավազանում»
  • 2007 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Թույլատրելի՞ է բարի գործեր անել շաբաթ օրը
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Բարի գործեր շաբաթ օրը
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
2007 Դիտարան
w07 7/15 էջ 6–7

«Գնա՛, լվացվի՛ր սիլովամի ավազանում»

ՄԻ ԿՈՒՅՐ մարդու փափկացրած կավով բուժելուց հետո Հիսուսն ասաց նրան. «Գնա՛, լվացվի՛ր Սիլովամի ավազանում»։ Նա այդպես էլ վարվեց և «երբ եկավ, տեսնում էր» (Հովհաննես 9։6, 7)։ Իսկ որտե՞ղ էր գտնվում Սիլովամի ավազանը։ Վերջերս կատարված հնագիտական հայտնագործությունները նոր տեղեկություններ են հաղորդում այս տեղանքի մասին։

Շատ զբոսաշրջիկներ են այցելում Երուսաղեմում գտնվող Սիլովամի ավազան անունով հայտնի վայրը՝ հավատալով, որ դա Հովհաննես 9։7–ում նշված ավազանն է։ Այդ վայրը գտնվում է Եզեկիայի թունելի վերջում, որը 530 մետր երկարությամբ ջրի թունել է՝ կառուցված մ.թ.ա. 8–րդ դարում։ Սակայն ավազանը թվագրվում է մ.թ. 4–րդ դարին։ Այն կառուցվել է բյուզանդացի «քրիստոնյաների» կողմից, որոնք սխալմամբ ենթադրել են, որ Հովհաննեսի Ավետարանում նշված ավազանը գտնվել է այս թունելի վերջում։

Սակայն 2004 թ.–ին հնագետները գտան այն, ինչը, նրանց կարծիքով, Սիլովամի ավազանն էր, որը գոյություն է ունեցել Հիսուսի ժամանակներում։ Ավազանը գտնվում էր մոտավորապես 100 մետր հարավ–արևելք այն վայրից, որը սխալմամբ Սիլովամի ավազանն էին համարում։ Ինչպե՞ս նրանց հաջողվեց հայտնաբերել այդ վայրը։ Քաղաքի կառավարությունը որոշել էր վերանորոգել այդ տարածքի կոյուղու խողովակները։ Ուստի աշխատողներ և անհրաժեշտ սարքավորումներ ուղարկվեցին։ Մի հնագետ, որն աշխատում էր այդ տարածքին կից, հետևում էր փորելու աշխատանքներին ու հանկարծ նկատեց երկու ոտնաչափ խորությամբ մի բացվածք։ Աշխատանքը դադարեցվեց, և Իսրայելի հնագույն հուշարձանների պահպանման վարչության թույլտվությամբ այդ տարածքում պեղումներ կատարվեցին։ Ավազանի մի կողմը, որը 70 մետր երկարություն ուներ, և նրա երկու անկյունները արդեն պեղված էին։

Պեղումների ժամանակ մի քանի մետաղադրամներ գտնվեցին, որոնք շրջանառության մեջ էին եղել Հռոմի դեմ բարձրացված հրեաների խռովության երկրորդ, երրորդ և չորրորդ տարիներին։ Այդ խռովությունը տեղի էր ունեցել մ.թ. 66–70 թթ. ընկած ժամանակահատվածում։ Մետաղադրամները ապացույցն են այն բանի, որ ավազանը գործել է մինչև մ.թ. 70 թ., երբ Երուսաղեմը կործանվեց հռոմեացիների կողմից։ «Աստվածաշնչյան հնագիտություն» պարբերագիրը հետևյալ եզրակացությունն է անում. «Ավազանը օգտագործվել է մինչև խռովության ավարտը, որից հետո այն բարձիթողի է արվել։ Այս տարածքը՝ Երուսաղեմի ամենացածրադիր վայրը, մինչև բյուզանդական ժամանակաշրջանը չի բնակեցվել։ Ամեն տարի ձմեռային անձրևների հետևանքով, որոնք թափվել են այդ հովտի վրա, ցեխի նստվածք է առաջացել ավազանի մեջ։ Այն բանից հետո, երբ հռոմեացիները կործանեցին քաղաքը, ավազանն այլևս չի մաքրվել։ Դարեր շարունակ ցեխի հաստ շերտը կուտակվել է, և ավազանն աստիճանաբար անհայտացել է՝ մնալով ցեխի տակ։ Երբ հնագետները հայտնաբերեցին ավազանը, այն մոտ երեք մետր հաստությամբ ցեխի տակ էր գտնվում» («Biblical Archaeology Review»)։

Ինչո՞ւ է Աստվածաշնչի անկեղծ ուսումնասիրողներին հետաքրքրում, թե որտեղ է գտնվել Սիլովամի ավազանը։ Քանի որ Հիսուսի կյանքի և ծառայության վերաբերյալ Ավետարանների արձանագրություններում հաճախ է նշվում աշխարհագրական տեղանքների մասին, ուստի նրանք կարողանում են ավելի լավ հասկանալ առաջին դարի Երուսաղեմի աշխարհագրությունը։

[նկար 7–րդ էջի վրա]

Վերջերս հայտնաբերված Սիլովամի ավազանը

[թույլտվությամբ]

© 2003 BiblePlaces.com

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը