Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ypq հարց 7 էջ 21–23
  • Ի՞նչ անեմ, եթե ինձ առաջարկում են սեքսով զբաղվել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ անեմ, եթե ինձ առաջարկում են սեքսով զբաղվել
  • Երիտասարդներին հետաքրքրող 10 հարցերի պատասխանները
  • Նմանատիպ նյութեր
  • Արդյոք սեքսը կմտերմացնի՞ մեզ
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ի՞նչ անեմ, եթե հասակակիցներս ճնշում են, որ սեքսով զբաղվեմ
    Երիտասարդները հարցնում են
  • Ինչպե՞ս բացատրեմ սեքսի մասին իմ դիրքորոշումը
    Երիտասարդները հարցնում են
  • Ի՞նչ սխալ բան կա մինչամուսնական սեքսի մեջ
    2004 Արթնացե՛ք
Ավելին
Երիտասարդներին հետաքրքրող 10 հարցերի պատասխանները
ypq հարց 7 էջ 21–23
Աղջիկը հաստատակամորեն մերժում է տղայի առաջարկը

ՀԱՐՑ 7

Ի՞նչ անեմ, եթե ինձ առաջարկում են սեքսով զբաղվել

ԻՆՉՈՒ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ

Այս հարցի հետ կապված քո որոշումները խոր հետքեր կթողնեն ողջ կյանքիդ վրա։

ԻՆՉՊԵ՞Ս ԴՈՒ ԿՎԱՐՎԵՍ

Պատկերացրու հետևյալ իրավիճակը։ Սառան ընդամենը երկու ամիս է, ինչ ճանաչում է Միքայելին, բայց թվում է, թե մի ամբողջ կյանք գիտի նրան։ Նրանք շարունակ հաղորդագրություններ են ուղարկում իրար, ժամերով խոսում են հեռախոսով։ Անգամ երբ նրանցից մեկը սկսում է խոսել, մյուսը կարող է ավարտել նրա միտքը։ Սակայն այժմ Միքայելն ավելին է ուզում...

Անցած երկու ամիսների ընթացքում Միքայելն ու Սառան միայն իրար ձեռք են բռնել և կարճ համբուրվել։ Սառան չի ուզում դրանից ավելին, բայց միևնույն ժամանակ չի էլ ուզում կորցնել Միքայելին։ Միայն նրա հետ է նա իրեն այդքան գեղեցիկ ու գրավիչ զգում։ «Բացի այդ,— մտածում է նա,— մենք սիրում ենք իրար»։

Պատկերացրու՝ այն տարիքում ես, որ կարող ես ժամադրվել։ Եթե դու լինեիր Սառայի փոխարեն, ինչպե՞ս կվարվեիր։

ԿԱՆԳ ԱՌ ԵՎ ՄՏԱԾԻՐ

Հագուստը օգտագործվում է որպես փալաս

Սեռական հարաբերությունը Աստծուց տրված պարգև է միայն ամուսնացած մարդկանց համար։ Մինչև ամուսնանալը սեռական հարաբերություններ ունենալով՝ անհատը ցույց է տալիս, որ չի գնահատում այդ պարգևը։ Դա նման է նրան, որ քեզ մի գեղեցիկ հագուստ են նվիրում, իսկ դու այն որպես փալաս ես օգտագործում

Եթե հաշվի չառնես որևէ ֆիզիկական օրենք, օրինակ, ձգողականության օրենքը, հետևանքները աղետալի կլինեն։ Նույնը կլինի այն դեպքում, եթե խախտես բարոյականության վերաբերյալ օրենքները, որոնցից է «հեռու մնա պոռնկությունից» օրենքը (1 Թեսաղոնիկեցիներ 4։3)։

Իսկ ի՞նչ կպատահի, եթե չհնազանդվես այդ օրենքին։ Աստվածաշունչն ասում է. «Նա, ով պոռնկությամբ է զբաղվում, իր իսկ մարմնի դեմ է մեղք գործում» (1 Կորնթացիներ 6։18)։ Ի՞նչ է դա նշանակում։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ երիտասարդներ, ովքեր անբարոյություն են գործել, կրել են ստորև նշված հետևանքներից մեկը կամ մի քանիսը։

  • ԱՓՍՈՍԱՆՔ։ Շատ տղաներ և աղջիկներ, ովքեր նախքան ամուսնանալը սեռական հարաբերություն են ունեցել, խոստովանել են, որ հետո ափսոսել են։

  • ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ։ Սեքսից հետո թե՛ տղան, թե՛ աղջիկը մտածում են. «Տեսնես՝ է՞լ ում հետ է նա սեքսով զբաղվել»։

  • ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ։ Շատ աղջիկներ սրտի խորքում ուզում են, որ իրենց պաշտպանեն, ոչ թե օգտագործեն։ Իսկ շատ տղաներ աղջկա հետ հարաբերություններ ունենալուց հետո կորցնում են իրենց հետաքրքրությունն այդ աղջկա նկատմամբ։

  • Ամփոփում։ Եթե համաձայնվում ես սեքսով զբաղվել նախքան ամուսնությունը, դու անարգում ես ինքդ քեզ՝ կորցնելով թանկ մի բան (Հռոմեացիներ 1։24) Քո մարմինը շատ արժեքավոր է, չարժե այն անարգել։

Ցույց տուր, որ ուժեղ կամքի տեր անձնավորություն ես և կարող ես հնազանդվել Աստծու օրենքին՝ «հեռու մնալ պոռնկությունից» (1 Թեսաղոնիկեցիներ 4։3)։ Եթե հետագայում ամուսնանաս, կկարողանաս սեռական հարաբերություններ ունենալ։ Այդ ժամանակ ոչ մի բան չի զրկի քեզ ուրախությունից՝ ո՛չ հոգեկան ապրումները, ո՛չ ափսոսանքը և ո՛չ անարժեքության զգացումը, որ առաջանում են մինչամուսնական սեքսի պատճառով (Առակներ 7։22, 23; 1 Կորնթացիներ 7։3)։

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

  • Մի՞թե քեզ իսկապես սիրող անհատը կվտանգի քո ֆիզիկական և էմոցիոնալ առողջությունը։

  • Մի՞թե այն անհատը, ով անկեղծորեն հոգ է տանում քո մասին, կդրդի քեզ մի բանի, ինչի պատճառով կվնասվեն Աստծու հետ ունեցած քո փոխհարաբերությունները (Եբրայեցիներ 13։4)։

ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Աղջիկը նստած մտածում է

Շատ տղաներ ասում են, որ երբեք չեն ամուսնանա այն աղջկա հետ, ում հետ սեքսով են զբաղվել։ Ինչո՞ւ։ Նրանք նախընտրում են ամուսնանալ մաքուր և առաքինի աղջկա հետ։

Դա զարմացնում կամ բարկացնո՞ւմ է քեզ։ Հիշիր. ֆիլմերն ու հեռուստատեսային հաղորդումները շատ գրավիչ են ներկայացնում պատանիների միջև սեքսը և այնպիսի տպավորություն են ստեղծում, թե այն անվնաս զբաղմունք է և նույնիսկ իսկական սիրո դրսևորում։

Սակայն միամիտ մի՛ եղիր։ Նա, ով դրդում է քեզ այդ քայլին, իրականում միայն իր շահն է փնտրում (1 Կորնթացիներ 13։4, 5)։

ՏՂԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Տղան նստած մտածում է

Եթե ընկերություն ես անում մի աղջկա հետ, հարցրու ինքդ քեզ. «Իրո՞ք մտածում եմ ընկերուհուս զգացումների մասին»։ Եթե պատասխանում ես՝ այո՛, ապա ինչպե՞ս կարող ես դա լավագույնս ցույց տալ։ Դու պետք է կամքի ուժ ունենաս Աստծու օրենքներին հնազանդվելու համար, իմաստություն՝ գայթակղություններից խուսափելու համար, և սեր՝ ընկերուհուդ շահերը փնտրելու համար։

Եթե ունես այս հատկությունները, հավանաբար, քո ընկերուհին կզգա այն, ինչ սունամացի աղջիկն էր զգում։ Այդ բարոյապես անբասիր աղջիկն ասաց. «Իմ սիրեցյալը իմն է, և ես՝ նրանը» (Երգերի Երգ 2։16)։ Այո՛, ընկերուհիդ քեզ ավելի շատ կսիրի։

ԱՌԱՋԱՐԿ

Եթե որևէ մեկը փորձի դրդել քեզ իր հետ սեքսով զբաղվել և ասի՝ «եթե սիրում ես ինձ, չես մերժի», հաստատակամորեն պատասխանիր. «Եթե սիրում ես ինձ, մի՛ համոզիր»։

Հակառակ սեռի անհատի հետ փոխհարաբերություններում առաջնորդվիր հետևյալ կանոնով. եթե չէիր ուզի, որ ծնողներդ տեսնեն քեզ այդ բանն անելիս, ուրեմն մի՛ արա։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

  • Ինչպե՞ս կարձագանքես եթե ինչ-որ մեկը առաջարկի քեզ իր հետ սեքսով զբաղվել։

  • Ինչպիսի՞ իրավիճակներում քեզ համար ավելի դժվար կլինի «ո՛չ» ասել։

  • Ինչպե՞ս կարող ես խուսափել այդ իրավիճակներից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը