Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 12 էջ 34–էջ 35 պարբ. 5
  • Հակոբը ստանում է ժառանգությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հակոբը ստանում է ժառանգությունը
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Իրարից տարբեր երկվորյակներ
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Պահպանիր ժառանգությունդ՝ իմաստուն որոշումներ կայացնելով
    2013 Դիտարան
  • Հակոբն ու Եսավը հաշտվում են
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Ընթերցողների հարցերը
    2007 Դիտարան
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 12 էջ 34–էջ 35 պարբ. 5
Հակոբը մի աման ոսպի ապուր է տալիս Եսավին՝ առաջնեկության իրավունքը ստանալու համար

ԴԱՍ 12

Հակոբը ստանում է ժառանգությունը

Հակոբը մի աման ոսպի ապուր է տալիս Եսավին՝ առաջնեկության իրավունքը ստանալու համար

Իսահակը 40 տարեկան էր, երբ ամուսնացավ Ռեբեկայի հետ։ Նա շատ էր սիրում իր կնոջը։ Որոշ ժամանակ անց նրանք երկու երեխա ունեցան՝ երկվորյակ տղաներ։

Մեծ տղայի անունը Եսավ դրեցին, իսկ փոքրինը՝ Հակոբ։ Եսավը սիրում էր դաշտ գնալ. նա լավ որսորդ էր։ Իսկ Հակոբը սիրում էր տանը մնալ։

Այդ ժամանակներում հոր մահից հետո տան մեծ որդին էր ստանում ընտանիքին պատկանող հողատարածքի և փողի մեծ մասը։ Դա կոչվում էր ժառանգություն։ Իսահակի ընտանիքում ժառանգություն էին համարվում նաև այն բոլոր խոստումները, որ Եհովան տվել էր Աբրահամին։ Եսավին չէին հետաքրքրում այդ խոստումները։ Բայց Հակոբի համար դրանք շատ կարևոր էին։

Հակոբը և Եսավը

Մի անգամ ամբողջ օրը որս անելուց հետո Եսավը հոգնած տուն եկավ։ Հակոբը կերակուր էր պատրաստում։ Կերակրի անուշ հոտն առնելով՝ Եսավը ասաց. «Սովից մեռնում եմ։ Տուր ինձ այդ ոսպի ապուրից»։ Հակոբը պատասխանեց. «Կտամ, բայց նախ երդվիր, որ քո ժառանգությունը իմը կլինի»։ Եսավն ասաց. «Ինչի՞ս է պետք իմ ժառանգությունը։ Թող քոնը լինի։ Ես հիմա միայն ուտել եմ ուզում»։ Ի՞նչ ես կարծում՝ Եսավը իմաստո՞ւն բան արեց։ Իհարկե ո՛չ։ Եսավը ընդամենը մի աման ոսպի ապուրի համար հրաժարվեց շատ թանկ բանից։

Իսահակը շատ էր ծերացել։ Եկել էր մեծ որդուն օրհնելու ժամանակը։ Բայց Ռեբեկան օգնեց փոքր որդուն՝ Հակոբին, որ նա ստանա այդ օրհնությունը։ Երբ Եսավը իմացավ այդ մասին, շատ բարկացավ և որոշեց սպանել եղբորը։ Իսահակն ու Ռեբեկան ուզում էին պաշտպանել Հակոբին, այդ պատճառով ասացին նրան. «Գնա քո քեռի Լաբանի մոտ և այնտեղ մնա, մինչև որ Եսավի բարկությունը անցնի»։ Հակոբը լսեց իր ծնողներին և կյանքը փրկելու համար փախավ։

«Ի՞նչ օգուտ, որ մարդ ձեռք բերի ողջ աշխարհը, բայց կորցնի իր կյանքը։ Եվ ի՞նչ կտա մարդը, որ կյանք ձեռք բերի» (Մարկոս 8։36, 37)։

Հարցեր։ Ինչպիսի՞ մարդիկ էին Հակոբն ու Եսավը։ Ինչո՞վ էին նրանք սիրում զբաղվել։ Ինչո՞ւ Իսահակը Եսավի փոխարեն Հակոբին օրհնեց։

Ծննդոց 25։20-34; 27։1-28։5; Եբրայեցիներ 12։16, 17

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը