Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 13 էջ 36–էջ 37 պարբ. 1
  • Հակոբն ու Եսավը հաշտվում են

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հակոբն ու Եսավը հաշտվում են
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Իրարից տարբեր երկվորյակներ
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Հակոբը ստանում է ժառանգությունը
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Ընթերցողների հարցերը
    2007 Դիտարան
  • Հակոբը գնահատանք ուներ հոգևոր արժեքների հանդեպ
    2003 Դիտարան
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 13 էջ 36–էջ 37 պարբ. 1
Հակոբը խոնարհվում է, իսկ Եսավը վազում է նրան ընդառաջ

ԴԱՍ 13

Հակոբն ու Եսավը հաշտվում են

Եհովան Հակոբին խոստացավ, որ կպաշտպանի նրան, ինչպես որ պաշտպանել էր Աբրահամին ու Իսահակին։ Հակոբը սկսեց ապրել Խառան քաղաքում։ Այնտեղ նա ամուսնացավ։ Ժամանակի ընթացքում նրա ընտանիքը մեծացավ, և նա շատ հարուստ դարձավ։

Ի վերջո Եհովան ասաց Հակոբին. «Վերադարձիր քո հայրերի երկիր»։ Ուստի Հակոբն ու նրա ընտանիքը բռնեցին հետդարձի ճանապարհը, որը շատ երկար էր։ Որոշ ժամանակ անց, երբ նրանք դեռ ճանապարհին էին, Հակոբին լուր բերեցին. «Քո եղբայր Եսավը գալիս է, և նրա հետ 400 մարդ կա»։ Հակոբը վախեցավ՝ կարծելով, թե Եսավը ուզում է վնասել իրեն ու իր ընտանիքին։ Նա աղոթեց Եհովային. «Աղաչում եմ, ազատիր ինձ իմ եղբոր ձեռքից»։ Հաջորդ օրը Հակոբը Եսավին նվեր ուղարկեց՝ շատ ոչխարներ, այծեր, կովեր, ուղտեր և էշեր։

Այդ գիշեր, երբ Հակոբը մենակ էր, մի հրեշտակ տեսավ։ Հրեշտակը սկսեց պայքարել նրա դեմ մինչև լուսաբաց։ Թեև այդ ժամանակ Հակոբը վնասվածք ստացավ, բայց չհանձնվեց։ Հրեշտակը նրան ասաց. «Թույլ տուր՝ գնամ»։ Սակայն Հակոբը պատասխանեց. «Քեզ բաց չեմ թողնի, մինչև չօրհնես ինձ»։

Ի վերջո հրեշտակը օրհնեց Հակոբին։ Այդ ժամանակ Հակոբը հասկացավ, որ Եհովան թույլ չի տա Եսավին վնասել իրեն։

Առավոտյան Հակոբը հեռվում տեսավ Եսավին ու 400 մարդկանց։ Հակոբն իր ընտանիքից առաջ անցավ և իր եղբոր առաջ յոթ անգամ մինչև գետին խոնարհվեց։ Եսավը վազեց Հակոբին ընդառաջ ու գրկեց նրան։ Երկու եղբայրները լաց եղան ու հաշտվեցին։ Ի՞նչ ես կարծում՝ Եհովան ի՞նչ զգաց, երբ Հակոբը ճիշտ վարվեց։

Ավելի ուշ Եսավը վերադարձավ տուն, Հակոբն էլ շարունակեց իր ճանապարհը։ Հակոբը 12 որդի ուներ։ Նրանց անուններն էին՝ Ռուբեն, Շմավոն, Ղևի, Հուդա, Դան, Նեփթաղիմ, Գադ, Ասեր, Իսաքար, Զաբուղոն, Հովսեփ ու Բենիամին։ Այդ որդիներից մեկի՝ Հովսեփի միջոցով Եհովան փրկեց իր ժողովրդին։ Գիտե՞ս, թե ինչպես։ Արի տեսնենք։

«Սիրեք ձեր թշնամիներին և աղոթեք ձեզ հալածողների համար, որպեսզի լինեք ձեր երկնային Հոր որդիները» (Մատթեոս 5։44, 45)։

Հարցեր։ Ինչո՞ւ հրեշտակը ի վերջո օրհնեց Հակոբին։ Ինչպե՞ս Հակոբը հաշտվեց իր եղբոր հետ։

Ծննդոց 28։13-15; 31։3, 17, 18; 32։1-29; 33։1-18; 35։23-26

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը