Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 37 էջ 90–էջ 91 պարբ. 1
  • Եհովան խոսում է Սամուելի հետ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան խոսում է Սամուելի հետ
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Սամուելը շարունակեց անել այն, ինչ ճիշտ էր
    2008 Դիտարան
  • Նա մեծացավ «Եհովայի մոտ»
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Նա մեծացավ «Եհովայի մոտ»
    2010 Դիտարան
  • Սամուելն անում էր այն, ինչ ճիշտ է
    Սովորեցրեք ձեր երեխաներին
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 37 էջ 90–էջ 91 պարբ. 1
Սամուելը բացում է խորանի դռները

ԴԱՍ 37

Եհովան խոսում է Սամուելի հետ

Հեղի քահանայապետը երկու որդի ուներ, որոնք խորանում քահանա էին ծառայում։ Նրանց անուններն էին Օֆնի և Փենեհես։ Նրանք Եհովայի օրենքներին չէին հնազանդվում և վատ էին վերաբերվում մարդկանց։ Երբ իսրայելացիները զոհ էին մատուցում Եհովային, Օֆնին ու Փենեհեսը մսի ամենալավ կտորները իրենց էին վերցնում։ Հեղին գիտեր, թե ինչպես էին վարվում իր որդիները, բայց ոչինչ չէր անում։ Եհովան թույլ տվե՞ց, որ այդ իրավիճակը շարունակվի։

Թեև Սամուելը Օֆնիից ու Փենեհեսից շատ ավելի փոքր էր, սակայն նրանց պես չէր վարվում։ Եհովան սիրում էր նրան։ Մի գիշեր, երբ Սամուելը քնած էր, մի ձայն լսեց, որն իրեն էր կանչում։ Սամուելը վեր կացավ, վազեց Հեղիի մոտ ու ասաց. «Այստե՛ղ եմ»։ Բայց Հեղին ասաց. «Ես չեմ կանչել քեզ։ Գնա պառկիր»։ Նա գնաց ու պառկեց։ Սակայն ձայնը նորից կանչեց նրան։ Իսկ երբ Սամուելը երրորդ անգամ լսեց այն, Հեղին հասկացավ, որ Եհովան էր կանչում տղային։ Նա Սամուելին պատվիրեց, որ երբ նորից լսի այդ ձայնը, ասի. «Խոսի՛ր, Եհո՛վա, քո ծառան լսում է»։

Սամուելը Հեղիին պատմում է Եհովայի ասածները

Սամուելը գնաց ու պառկեց իր տեղը։ Հետո լսեց, որ ձայնը կանչում է. «Սամուե՛լ, Սամուե՛լ»։ Նա պատասխանեց. «Խոսի՛ր, քո ծառան լսում է»։ Այդ ժամանակ Եհովան ասաց նրան. «Հեղիին ասա, որ ես պատժելու եմ նրան ու նրա ընտանիքին։ Նա գիտի, որ իր որդիները իմ խորանում վատ բաներ են անում, բայց չի խրատում նրանց»։ Հաջորդ առավոտ Սամուելը բաց արեց խորանի դռները, ինչպես որ միշտ անում էր։ Նա վախեցավ Եհովայի ասածները քահանայապետին հայտնելուց։ Բայց Հեղին կանչեց Սամուելին ու հարցրեց. «Որդի՛ս, Եհովան ի՞նչ ասաց քեզ։ Ամեն ինչ պատմիր ինձ»։ Այդ ժամանակ Սամուելը ամեն ինչ պատմեց Հեղիին։

Սամուելը մեծանում էր, և Եհովան նրա հետ էր։ Ողջ Իսրայելում բնակվող մարդիկ գիտեին, որ Եհովան ընտրել է Սամուելին, որ նա մարգարե ու դատավոր լինի։

«Ուստի հիշիր քո Մեծ Արարչին, քանի դեռ երիտասարդ ես» (Ժողովող 12։1)։

Հարցեր։ Ինչո՞վ էր Սամուելը տարբերվում Օֆնիից ու Փենեհեսից։ Եհովան ի՞նչ հայտնեց Սամուելին։

1 Սամուել 2։12-17, 22-26; 3։1-21; 7։6

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը