Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 49 էջ 118–էջ 119 պարբ. 2
  • Չար թագուհին պատժվում է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Չար թագուհին պատժվում է
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Չար թագուհի Հեզաբելը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Հեու. մաքուր երկրպագության ջատագով
    2011 Դիտարան
  • Այժմ ժամանակն է վճռականորեն գործելու
    2005 Դիտարան
  • Նա տոկաց անարդարության բախվելիս
    2014 Դիտարան
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 49 էջ 118–էջ 119 պարբ. 2
Հեզաբելի ծառաները պատուհանից ցած են նետում նրան

ԴԱՍ 49

Չար թագուհին պատժվում է

Աքաաբ թագավորի պալատը Հեզրայելում էր։ Նրա պատուհանից մի խաղողի այգի էր երևում, որը պատկանում էր Նաբովթ անունով մի մարդու։ Աքաաբը շատ էր ցանկանում Նաբովթից գնել այդ խաղողի այգին։ Բայց Նաբովթը չէր վաճառում այն, քանի որ Եհովայի Օրենքով թույլ չէր տրվում վաճառել հորից ստացված հողակտորը։ Արդյոք Աքաաբը հարգե՞ց Նաբովթին այն բանի համար, որ նա ճիշտ էր վարվում։ Ո՛չ։ Աքաաբը շատ բարկացավ։ Նրա տրամադրությունը այնքան էր ընկել, որ իր սենյակից դուրս չէր գալիս և հաց չէր ուտում։

Նրա կինը՝ չար Հեզաբել թագուհին, ասաց նրան. «Դու Իսրայելի թագավորն ես և կարող ես ունենալ այն, ինչ ցանկանաս։ Ես քեզ կտամ այդ այգին»։ Հետո նա նամակներ գրեց այն քաղաքի երեցներին, որտեղ ապրում էր Նաբովթը, և ասաց, որ նրան մեղադրեն Աստծուն անիծելու մեջ ու քարերով հարվածեն, որ մեռնի։ Քաղաքի երեցները հնազանդվեցին Հեզաբելի հրամանին։ Այդ ժամանակ Հեզաբելն Աքաաբին ասաց. «Նաբովթը մեռել է։ Խաղողի այգին քոնն է»։

Նաբովթը միակ անմեղ մարդը չէր, ում Հեզաբելը սպանել էր։ Նա Եհովային սիրող շատ մարդկանց էր սպանել։ Հեզաբելը կուռքեր էր պաշտում և ուրիշ շատ վատ բաներ էր անում։ Բայց Եհովան տեսնում էր նրա արածները։ Ի՞նչ արեց նա։

Աքաաբի մահից հետո թագավոր դարձավ նրա որդի Հովրամը։ Եհովան Հեու անունով մի մարդու ուղարկեց, որ պատժի Հեզաբելին ու նրա ընտանիքին։

Հեուն կառք նստեց ու գնաց Հեզրայել՝ Հեզաբելի մոտ։ Հովրամը մարտակառքով դուրս եկավ Հեուին ընդառաջ և նրան տեսնելով՝ հարցրեց. «Խաղաղությա՞մբ ես եկել, Հեո՛ւ»։ Բայց Հեուն պատասխանեց. «Խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ քո մայր Հեզաբելը չար գործեր է անում»։ Այդ ժամանակ Հովրամը փորձեց փախչել, սակայն Հեուն քաշեց աղեղն ու սպանեց նրան։

Հեուն բարձր ձայնով ասում է, որ Հեզաբելին պատուհանից ցած նետեն

Հետո Հեուն գնաց Հեզաբելի պալատ։ Երբ թագուհին լսեց, որ նա գալիս է, աչքերը ներկեց, մազերը գեղեցիկ հարդարեց ու սկսեց նայել վերևի հարկի պատուհանից։ Երբ Հեուն դարպասներից ներս մտավ, Հեզաբելը կոպիտ ձևով ողջունեց նրան։ Հեուն բարձր ձայնով կանչեց նրա կողքին կանգնած ծառաներին և ասաց. «Ցա՛ծ գցեք դրան»։ Ծառաները պատուհանից ցած նետեցին Հեզաբելին, և նա մեռավ։

Դրանից հետո Հեուն սպանեց Աքաաբի 70 որդիներին ու երկիրը մաքրեց Բահաղի պաշտամունքից։ Տեսնո՞ւմ ես՝ Եհովան ամեն ինչ գիտի և ճիշտ ժամանակին պատժում է չար գործեր անող մարդկանց։

«Այն ժառանգությունը, որն ի սկզբանե ագահությամբ է ձեռք բերվել, այդպես էլ օրհնություն չի դառնա» (Առակներ 20։21)։

Հարցեր։ Ի՞նչ արեց Հեզաբելը, որ ստանա Նաբովթի խաղողի այգին։ Ինչո՞ւ Եհովան պատժեց Հեզաբելին։

1 Թագավորներ 21։1-29; 2 Թագավորներ 9։1-10։30

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը