Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 54 էջ 130–էջ 131 պարբ. 1
  • Եհովան համբերություն է դրսևորում Հովնանի հանդեպ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան համբերություն է դրսևորում Հովնանի հանդեպ
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Ողորմության դաս
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Ողորմության դաս
    2009 Դիտարան
  • Աստվածաշնչի գիրք համար 32. Հովնան
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Հովնանը և հսկայական ձուկը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 54 էջ 130–էջ 131 պարբ. 1
Հովնանը սուզվում է ծովում։ Մի մեծ ձուկ լողում է նրա կողմը

ԴԱՍ 54

Եհովան համբերություն է դրսևորում Հովնանի հանդեպ

Ասորեստանի Նինվե քաղաքում ապրող մարդիկ չար էին։ Եհովան իր մարգարե Հովնանին պատվիրեց գնալ այնտեղ և զգուշացնել մարդկանց, որ փոխվեն։ Բայց Հովնանը փախավ հակառակ ուղղությամբ։ Նա նստեց մի նավ, որը Թարսիս էր գնում։

Երբ նավը ծովում էր, մի մեծ փոթորիկ բարձրացավ, և ծովայինները շատ վախեցան։ Նրանք սկսեցին աղոթել իրենց աստվածներին և ասել. «Ինչո՞ւ է այսպիսի բան տեղի ունենում»։ Ի վերջո Հովնանն ասաց նրանց. «Ես եմ մեղավորը։ Ես փախչում եմ Եհովայից, որ նրա ասածը չանեմ։ Ինձ ծովը գցեք, և փոթորիկը կհանդարտվի»։ Ծովայինները չէին ուզում Հովնանին ծովը նետել, բայց նա պնդեց, որ դա անեն։ Երբ նրան ծովը գցեցին, փոթորիկը հանդարտվեց։

Հովնանը մտածեց, որ կմեռնի։ Երբ նա սկսեց ավելի ու ավելի խորը սուզվել, աղոթեց Եհովային։ Այդ ժամանակ Եհովան մի մեծ ձուկ ուղարկեց։ Այն կուլ տվեց Հովնանին, բայց չսպանեց։ Ձկան փորում Հովնանը աղոթեց. «Ո՛վ Եհովա, խոստանում եմ միշտ հնազանդվել քեզ»։ Եհովան երեք օր Հովնանին ապահով պահեց ձկան փորում և հետո այնպես արեց, որ ձուկը նրան փսխի ցամաք։

Եհովան փրկեց Հովնանին, բայց արդյո՞ք դա նշանակում էր, որ նա այլևս չէր գնալու Նինվե։ Ո՛չ։ Եհովան Հովնանին կրկին պատվիրեց գնալ այնտեղ։ Այս անգամ Հովնանը հնազանդվեց։ Նա գնաց Նինվե և այնտեղ ապրող չար մարդկանց ասաց. «40 օրից Նինվեն կկործանվի»։ Այդ ժամանակ մի անսպասելի բան եղավ. նինվեցիները լսեցին Աստծուն և դադարեցին չար բաներ անելուց։ Նինվեի թագավորն ասաց ժողովրդին. «Սրտանց աղոթեք Աստծուն և զղջացեք։ Գուցե նա չկործանի մեզ»։ Երբ Եհովան տեսավ, որ ժողովուրդը զղջում է, չկործանեց Նինվեն։

Հովնանը մոտենում է Նինվեին

Հովնանը բարկացավ, երբ իմացավ, որ քաղաքը չի կործանվելու։ Պատկերացնո՞ւմ ես, Եհովան համբերություն և ողորմություն դրսևորեց Հովնանի հանդեպ, բայց Հովնանը չխղճաց Նինվեի բնակիչներին։ Փոխարենը նա գնաց քաղաքից դուրս և քիթը կախ նստեց մի դդմենու ստվերի տակ։ Շուտով դդմենին չորացավ, և Հովնանը բարկացավ։ Այդ ժամանակ Եհովան ասաց նրան. «Դու ափսոսում ես բույսի համար, բայց նինվեցիներին չես խղճում։ Ես ողորմություն դրսևորեցի նրանց հանդեպ ու չկործանեցի»։ Ի՞նչ ենք հասկանում այս խոսքերից. Աստծու համար Նինվեի բնակիչները ցանկացած բույսից շատ ավելի թանկ էին։

«Եհովան.... համբերատար է ձեր հանդեպ, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ ցանկանում է, որ բոլորը զղջան» (2 Պետրոս 3։9)։

Հարցեր։ Եհովան ի՞նչ դասեր սովորեցրեց Հովնանին։ Ի՞նչ կարող ենք սովորել Հովնանի հետ պատահածից։

Հովնան 1։1-4։11

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը