Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 69 էջ 164–էջ 165 պարբ. 2
  • Գաբրիելը այցելում է Մարիամին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գաբրիելը այցելում է Մարիամին
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Հրեշտակն այցելում է Մարիամին
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Դեռ չծնված՝ պատվի է արժանանում
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Հիսուսը պատվի է արժանանում՝ դեռ չծնված
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • «Ահա՛ Եհովայի աղախինը»
    Ընդօրինակեք նրանց հավատը
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 69 էջ 164–էջ 165 պարբ. 2
Գաբրիել հրեշտակը հայտնվում է Մարիամին

ԴԱՍ 69

Գաբրիելը այցելում է Մարիամին

Հրեշտակը երազում հայտնվում է Հովսեփին

Եղիսաբեթը Մարիամ անունով մի ազգականուհի ուներ, որն իրենից ավելի երիտասարդ էր և ապրում էր Գալիլեայի Նազարեթ քաղաքում։ Մարիամը նշանված էր ատաղձագործ Հովսեփի հետ։ Եղիսաբեթի հղիության վեցերորդ ամսում Գաբրիել հրեշտակը հայտնվեց Մարիամին և ասաց. «Ողջո՛ւյն, Մարիա՛մ։ Եհովան մեծ բարեհաճություն է ցույց տվել քո հանդեպ»։ Բայց Մարիամը չհասկացավ, թե նա ինչ էր ուզում ասել։ Ուստի հրեշտակն ասաց նրան. «Դու կհղիանաս և մի որդի կծնես ու նրա անունը Հիսուս կդնես։ Նա Թագավոր կլինի, և նրա թագավորությունը հավիտյան կմնա»։

Մարիամը ասաց հրեշտակին. «Բայց ես կույս եմ։ Ինչպե՞ս կարող եմ երեխա ունենալ»։ Գաբրիելը պատասխանեց. «Եհովայի համար անհնարին բան չկա։ Սուրբ ոգին կգա քեզ վրա, և դու որդի կունենաս։ Ահա քո ազգական Եղիսաբեթը նույնպես հղի է»։ Այդ ժամանակ Մարիամն ասաց. «Ես Եհովայի ծառան եմ։ Թող լինի այնպես, ինչպես որ դու ասացիր»։

Հովսեփը ամուսնանում է Մարիամի հետ, որը հղի է

Դրանից հետո Մարիամը գնաց՝ այցելելու Եղիսաբեթին, որն ապրում էր լեռնային շրջանում գտնվող մի քաղաքում։ Երբ Եղիսաբեթը լսեց Մարիամի ողջույնը, երեխան նրա ներսում խաղաց։ Եղիսաբեթը սուրբ ոգով լցվեց ու ասաց. «Մարիա՛մ, Եհովան օրհնել է քեզ։ Ի՜նչ մեծ պատիվ է, որ Մեսիայի մայրը եկել է իմ տուն»։ Մարիամն ասաց. «Իմ ողջ սրտով ես մեծարում եմ Եհովային»։ Նա երեք ամիս մնաց Եղիսաբեթի մոտ և հետո վերադարձավ իր տուն՝ Նազարեթ։

Երբ Հովսեփը իմացավ, որ Մարիամը հղի է, որոշեց բաժանվել նրանից։ Բայց երազում մի հրեշտակ երևաց նրան ու ասաց. «Մի՛ վախեցիր Մարիամի հետ ամուսնանալուց։ Նա ոչ մի վատ բան չի արել»։ Հովսեփը ամուսնացավ Մարիամի հետ և նրան տարավ իր տուն։

«Եհովան իրագործում է այն ամենը, ինչ կամենում է անել երկնքում ու երկրի վրա» (Սաղմոս 135։6)։

Հարցեր։ Գաբրիելը Մարիամին ի՞նչ ասաց նրա որդու մասին։ Քո կարծիքով՝ ի՞նչ էին զգում Եղիսաբեթն ու Մարիամը իրենց հետ տեղի ունեցած բաներից հետո։

Մատթեոս 1։18-25; Ղուկաս 1։26-56; Եսայիա 7։14; 9։7; Դանիել 2։44; Գաղատացիներ 4։4

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը