Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 70 էջ 166–էջ 167 պարբ. 2
  • Հրեշտակները հայտնում են, որ Հիսուսը ծնվել է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հրեշտակները հայտնում են, որ Հիսուսը ծնվել է
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Որտե՞ղ և ե՞րբ է ծնվում Հիսուսը
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հիսուսի Ծնունդը Գոմում
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Հիսուսի ծնունդը. որտեղ և երբ
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Հիսուս Քրիստոս. ինչպե՞ս պետք է պատկերացնենք նրան
    2013 Դիտարան
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 70 էջ 166–էջ 167 պարբ. 2
Հրեշտակները հայտնում են, որ Հիսուսը ծնվել է

ԴԱՍ 70

Հրեշտակները հայտնում են, որ Հիսուսը ծնվել է

Հռոմեական կայսրության կառավարիչ Օգոստոս կայսրը հրաման տվեց, որ բոլոր հրեաները վերադառնան իրենց հայրենի քաղաք՝ գրանցվելու։ Քանի որ Հովսեփի ազգատոհմը Բեթլեհեմից էր, նա և Մարիամը ճանապարհ ընկան դեպի այդ քաղաք։ Կարճ ժամանակ անց Մարիամը պետք է ծննդաբերեր։

Երբ նրանք հասան Բեթլեհեմ, մնալու տեղ չգտան և ստիպված էին մնալ ախոռում։ Այնտեղ էր, որ Մարիամը ունեցավ իր որդուն՝ Հիսուսին։ Նա նուրբ կտորներով բարուրեց իր փոքրիկին և զգուշորեն դրեց մսուրի մեջ։

Բեթլեհեմի մոտակայքում հովիվներ կային, որոնք գիշերը դրսում էին անցկացնում, որպեսզի պահպանեին իրենց հոտերը։ Հանկարծ մի հրեշտակ կանգնեց նրանց առաջ, ու Եհովայի փառքը լուսավորեց նրանց շուրջը։ Հովիվները շատ վախեցան։ Բայց հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, որովհետև ուրախալի լուր պետք է հայտնեմ ձեզ։ Այսօր Բեթլեհեմում ծնվեց Մեսիան»։ Այդ պահին երկնքում շատ հրեշտակներ հայտնվեցին, որոնք ասում էին. «Փա՜ռք Աստծուն երկնքում, և խաղաղությո՜ւն երկրի վրա»։ Հետո հրեշտակները հեռացան։ Իսկ ի՞նչ արեցին հովիվները։

Հովիվները իրար ասացին. «Եկեք շտապ Բեթլեհեմ գնանք»։ Նրանք շտապելով գնացին Բեթլեհեմ և ախոռում գտան Մարիամին ու Հովսեփին իրենց նորածին երեխայի հետ։

Նրանք, ովքեր իմանում էին, թե ինչ էր ասել հրեշտակը հովիվներին, շատ էին զարմանում։ Իսկ Մարիամը մտածում էր հրեշտակի խոսքերի մասին։ Նա երբեք չմոռացավ դրանք։ Այնուհետև հովիվները վերադարձան իրենց հոտերի մոտ՝ շնորհակալություն հայտնելով Եհովային այն բոլոր բաների համար, որ լսել ու տեսել էին։

«Աստծու կողմից եմ ուղարկվել և հիմա այստեղ եմ. ես իմ նախաձեռնությամբ չեմ եկել, այլ նա է ուղարկել ինձ» (Հովհաննես 8։42)։

Հարցեր։ Ինչպե՞ս հրեշտակները հայտնեցին, որ Հիսուսը ծնվել է։ Հովիվներն ո՞ւմ գտան Բեթլեհեմում։

Ղուկաս 2։1-20; Եսայիա 9։6

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը