Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 74 էջ 176–էջ 177 պարբ. 4
  • Հիսուսը դառնում է Մեսիա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսը դառնում է Մեսիա
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Հովհաննեսը մկրտում է Հիսուսին
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Հիսուսը մկրտվում է
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հովհաննեսը պատրաստում է ճանապարհը
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Հիսուսի մկրտությունը
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 74 էջ 176–էջ 177 պարբ. 4
Հովհաննեսը մկրտել է Հիսուսին։ Աստծու ոգին աղավնու նման իջնում է Հիսուսի վրա

ԴԱՍ 74

Հիսուսը դառնում է Մեսիա

Հովհաննեսը քարոզում էր. «Ինձնից ավելի մեծն է գալիս»։ Երբ Հիսուսը մոտ 30 տարեկան էր, Գալիլեայից եկավ Հորդանան գետ, որտեղ Հովհաննեսը մկրտում էր մարդկանց։ Նա ուզում էր, որ Հովհաննեսը մկրտի իրեն, սակայն Հովհաննեսն ասաց. «Ե՛ս չպետք է մկրտեմ քեզ։ Դո՛ւ պետք է մկրտես ինձ»։ Հիսուսը պատասխանեց. «Եհովան ուզում է, որ դու մկրտես ինձ»։ Ուստի նրանք մտան Հորդանան գետը, և Հովհաննեսը Հիսուսին ամբողջությամբ մտցրեց ջրի մեջ։

Երբ Հիսուսը դուրս եկավ ջրից, աղոթեց։ Այդ պահին երկինքը բացվեց, և Աստծու ոգին աղավնու նման նրա վրա իջավ։ Հետո Եհովան երկնքից ասաց. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, ես քեզ հավանել եմ»։

Երբ Եհովայի ոգին իջավ Հիսուսի վրա, նա դարձավ Քրիստոս, կամ՝ Մեսիա։ Այդ ժամանակից սկսած՝ նա պետք է աներ այն գործը, որի համար Եհովան նրան երկիր էր ուղարկել։

Մկրտությունից անմիջապես հետո Հիսուսը գնաց անապատ և 40 օր անցկացրեց այնտեղ։ Երբ նա վերադարձավ, գնաց Հովհաննեսի մոտ։ Հովհաննեսը, տեսնելով նրան, ասաց. «Սա է Աստծու Գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը»։ Այդ խոսքերով Հովհաննեսը ժողովրդին ցույց տվեց, որ Հիսուսն է Մեսիան։ Իսկ գիտե՞ս, թե ինչ եղավ այն ժամանակ, երբ Հիսուսը անապատում էր։ Արի տեսնենք։

«Մի ձայն լսվեց երկնքից. «Դու իմ սիրելի Որդին ես. դու ունես իմ հավանությունը»» (Մարկոս 1։11)։

Հարցեր։ Ինչո՞ւ Հիսուսը մկրտվեց։ Հովհաննեսն ինչո՞ւ ասաց, որ Հիսուսը Աստծու Գառն է։

Մատթեոս 3։13-17; Մարկոս 1։9-11; Ղուկաս 3։21-23; Հովհաննես 1։29-34; Եսայիա 42։1; Եբրայեցիներ 10։7-9

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը