Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 83 էջ 194–էջ 195 պարբ. 1
  • Հիսուսը կերակրում է հազարավոր մարդկանց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսը կերակրում է հազարավոր մարդկանց
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Մի քանի հացով ու ձկով կերակրում է հազարավոր մարդկանց
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հիսուսը հրաշքով կերակրում է հազարավոր մարդկանց
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Հացերը շատացնելու հրաշքը
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հիսուսը կերակրում է բազում մարդկանց
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 83 էջ 194–էջ 195 պարբ. 1
Առաքյալները ուտելիք են բաժանում մեծ թվով մարդկանց

ԴԱՍ 83

Հիսուսը կերակրում է հազարավոր մարդկանց

Մ. թ. 32 թ. Պասեքից առաջ առաքյալները վերադարձան քարոզչական շրջագայությունից։ Նրանք հոգնած էին, այդ պատճառով Հիսուսը նավով նրանց տարավ Բեթսայիդա, որտեղ կարող էին հանգստանալ։ Սակայն երբ նավը մոտեցավ ափին, Հիսուսը տեսավ, որ հազարավոր մարդիկ իր հետևից եկել են այնտեղ։ Թեև նա ուզում էր իր առաքյալների հետ առանձին լինել, բայց սիրով ընդունեց այդ մարդկանց։ Հիսուսը բուժեց հիվանդներին և ամբողջ օրը նրանց սովորեցրեց Աստծու թագավորության մասին։ Երբ երեկո իջավ, առաքյալները եկան նրա մոտ ու ասացին. «Ժողովուրդը երևի սոված է։ Թող մարդիկ գնան և իրենց համար ուտելիք գտնեն»։

Մի տղա Հիսուսին մի զամբյուղ հաց ու ձուկ է տալիս

Սակայն Հիսուսն ասաց. «Կարիք չկա, որ նրանք գնան։ Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»։ Առաքյալները հարցրին. «Դու ուզում ես, որ մենք գնանք ու հա՞ց գնենք նրանց համար»։ Նրանցից մեկը՝ Փիլիպոսը, ասաց. «Նույնիսկ եթե շատ փող ունենանք, չենք կարող բավականաչափ հաց գնել այսքան շատ մարդկանց համար»։

Հիսուսը հարցրեց. «Ինչքա՞ն ուտելիք ունենք»։ Անդրեասը պատասխանեց. «Հինգ հաց ու երկու փոքր ձուկ։ Բայց այդքանը բավական չէ»։ Հիսուսն ասաց. «Ինձ մոտ բերեք հացն ու ձուկը»։ Այնուհետև նա մարդկանց պատվիրեց խումբ-խումբ նստել կանաչ խոտի վրա։ Ամեն խմբի մեջ 50 կամ 100 մարդ կար։ Հիսուսը վերցրեց հացերն ու ձկները, դեպի երկինք նայեց ու աղոթեց։ Ապա դրանք տվեց առաքյալներին, որպեսզի բաժանեն ժողովրդին։ 5 000 տղամարդ, չհաշված կանանց ու երեխաներին, կերան ու կշտացան։ Հետո առաքյալները հավաքեցին ավելացած կտորտանքները, որպեսզի ոչինչ չկորչի, և 12 լիքը զամբյուղ եղավ։ Մի՞թե դա ապշեցնող հրաշք չէր։

Հիսուսի կատարած հրաշքը տեսնելով՝ մարդիկ այնքան տպավորվեցին, որ ուզեցին իրենց թագավորը դարձնել նրան։ Բայց Հիսուսը գիտեր, որ դեռ Եհովայի սահմանած ժամանակը չէր եկել, որ ինքը թագավոր լիներ։ Այդ պատճառով նա ժողովրդին ուղարկեց իրենց տները, իսկ առաքյալներին ասաց, որ գնան Գալիլեայի ծովի մյուս կողմը։ Առաքյալները նավ մտան, իսկ Հիսուսը մենակ լեռը գնաց։ Ինչո՞ւ։ Նա ուզում էր աղոթել իր Հորը։ Որքան էլ որ Հիսուսը զբաղված լիներ, նա միշտ ժամանակ էր հատկացնում աղոթելուն։

«Աշխատեք ոչ թե փչացող ուտելիքի համար, այլ մնայուն ուտելիքի, որը հավիտենական կյանքի է տանում, և որը մարդու Որդին կտա ձեզ» (Հովհաննես 6։27)։

Հարցեր։ Հիսուսը ինչպե՞ս ցույց տվեց, որ հոգ է տանում մարդկանց մասին։ Ի՞նչ է դա սովորեցնում մեզ Եհովայի մասին։

Մատթեոս 14։14-22; Ղուկաս 9։10-17; Հովհաննես 6։1-15

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը