Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 88 էջ 206
  • Հիսուսը ձերբակալվում է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսը ձերբակալվում է
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Քրիստոսը մատնվում է ու ձերբակալվում
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Մատնությունն ու ձերբակալությունը
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Հիսուսը պարտեզում
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Հիսուսի երկրային կյանքի վերջին օրը
    1999 Դիտարան
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 88 էջ 206
Հուդան մատնում է Հիսուսին Գեթսեմանի պարտեզում

ԴԱՍ 88

Հիսուսը ձերբակալվում է

Հիսուսն իր առաքյալների հետ անցավ Կեդրոնի գետահովիտը և գնաց դեպի Ձիթենյաց լեռը։ Կեսգիշերն անց էր։ Լիալուսին էր։ Երբ նրանք եկան Գեթսեմանի պարտեզ, Հիսուսն առաքյալներին ասաց. «Այստե՛ղ մնացեք և արթո՛ւն եղեք»։ Հետո նա մի փոքր առաջ գնաց ու ծնկի եկավ։ Հիսուսը շատ անհանգիստ էր։ Նա սկսեց աղոթել Եհովային՝ ասելով. «Թող քո կամքը լինի»։ Այդ ժամանակ Եհովան մի հրեշտակ ուղարկեց, որ զորացնի նրան։ Երբ Հիսուսը վերադարձավ առաքյալների մոտ, տեսավ, որ երեքն էլ քնած են։ Նա ասաց. «Արթնացե՛ք։ Քնելու ժամանակը չէ։ Ժամը հասել է, որ ես մատնվեմ իմ թշնամիների ձեռքը»։

Հուդային քսակով փող են տալիս

Կարճ ժամանակ անց եկավ Հուդան։ Նա գալիս էր սրերով ու մահակներով զինված մի մեծ ամբոխի առջևից։ Հուդան գիտեր, թե որտեղ կարելի է գտնել Հիսուսին, որովհետև նրանք հաճախ էին գալիս այդ պարտեզ։ Նա զինվորներին ասել էր, որ ցույց կտա, թե ով է Հիսուսը։ Քայլելով ուղիղ դեպի Հիսուսը՝ նա ասաց. «Ողջո՛ւյն, Ուսուցի՛չ»։ Ապա համբուրեց նրան։ Բայց Հիսուսն ասաց. «Հո՛ւդա, համբույրո՞վ ես ինձ մատնում»։

Հիսուսը առաջ գնաց ու հարցրեց ամբոխին. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրանք պատասխանեցին. «Հիսուս նազարեթցուն»։ Նա ասաց. «Այդ ես եմ»։ Այդ ժամանակ մարդիկ հետ-հետ գնացին ու գետին ընկան։ Հիսուսը նորից հարցրեց ամբոխին. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրանք նորից պատասխանեցին. «Հիսուս նազարեթցուն»։ Հիսուսը ասաց. «Ձեզ ասացի, որ ես եմ։ Թողեք, որ այս մարդիկ գնան»։

Երբ Պետրոսը հասկացավ, թե ինչ է տեղի ունենում, հանեց իր սուրը և կտրեց քահանայապետի ծառա Մալքոսի ականջը։ Բայց Հիսուսը դիպավ ծառայի ականջին և բուժեց նրան։ Հետո Պետրոսին ասաց. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև սրով կռվողը սրով էլ կմեռնի»։ Այդ ժամանակ զինվորները բռնեցին Հիսուսին և նրա ձեռքերը կապեցին։ Իսկ առաքյալները փախան։ Ամբոխը Հիսուսին տարավ ավագ քահանա Հաննայի մոտ։ Հաննան հարցաքննեց նրան և հետո ուղարկեց Կայիափա քահանայապետի մոտ։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ առաքյալների հետ։

«Աշխարհում դուք նեղություններ եք կրելու, բայց քա՛ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին» (Հովհաննես 16։33)։

Հարցեր։ Ի՞նչ տեղի ունեցավ Գեթսեմանի պարտեզում։ Ի՞նչ ես սովորում այն բանից, թե Հիսուսը ինչպես վարվեց այդ գիշեր։

Մատթեոս 26։36-57; Մարկոս 14։32-50; Ղուկաս 22։39-54; Հովհաննես 18։1-14, 19-24

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը