Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 94 էջ 220–էջ 221 պարբ. 1
  • Աշակերտները սուրբ ոգի են ստանում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աշակերտները սուրբ ոգի են ստանում
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Սպասում են Երուսաղեմում
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Հարյուրավոր անհատներ տեսնում են Հիսուսին նախքան Պենտեկոստեն
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Մկրտություն Հոր, Որդու և սուրբ ոգու անունով
    2010 Դիտարան
  • Աստծու ոգու առաջնորդությունն առաջին դարում և այսօր
    2011 Դիտարան
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 94 էջ 220–էջ 221 պարբ. 1
Երուսաղեմում հավաքված մարդիկ զարմանում են, երբ լսում են, որ Հիսուսի աշակերտները իրենց լեզուներով են խոսում

ԴԱՍ 94

Աշակերտները սուրբ ոգի են ստանում

Հիսուսը վերադարձավ երկինք, և տասը օր հետո նրա աշակերտները սուրբ ոգի ստացան։ Դա տեղի ունեցավ մ. թ. 33 թ. Պենտեկոստեին։ Տարբեր վայրերից մարդիկ եկել էին Երուսաղեմ՝ այդ տոնը նշելու։ Մոտ 120 աշակերտներ հավաքվել էին մի տան վերնասենյակում։ Հանկարծ զարմանալի բան եղավ։ Յուրաքանչյուր աշակերտի գլխին ասես կրակե լեզու երևաց, ու նրանք սկսեցին տարբեր լեզուներով խոսել։ Ուժգին քամու ձայնի նման մի բարձր ձայն լսվեց, և ամբողջ տունը դղրդաց։

Ուրիշ երկրներից Երուսաղեմ եկած մարդիկ լսեցին այդ ձայնը և վազեցին այնտեղ, որ իմանան, թե ինչ է եղել։ Նրանք զարմացան, երբ լսեցին, որ աշակերտները տարբեր լեզուներով են խոսում, և ասացին. «Չէ՞ որ այս մարդիկ Գալիլեայից են։ Ինչպե՞ս են կարողանում մեր լեզուներով խոսել»։

Այդ ժամանակ Պետրոսը և մյուս առաքյալները կանգնեցին ամբոխի առաջ։ Պետրոսը մարդկանց պատմեց, թե ինչպես Հիսուսը սպանվեց, նաև նշեց, որ Եհովան հարություն տվեց նրան։ Նա ասաց. «Հիմա Հիսուսը երկնքում է՝ Աստծու աջ կողմում։ Նա տվել է խոստացված սուրբ ոգին։ Ահա թե ինչու եք դուք տեսնում և լսում այս ամենը»։

Պետրոսի խոսքերը անչափ հուզեցին մարդկանց, և նրանք հարցրին. «Մենք ի՞նչ պետք է անենք»։ Պետրոսը պատասխանեց. «Զղջացեք ձեր մեղքերի համար, մկրտվեք Հիսուսի անունով, և դուք նույնպես սուրբ ոգի կստանաք»։ Այդ օրը մոտ 3 000 մարդ մկրտվեց։ Դրանից հետո Երուսաղեմում աշակերտների թիվը շատ արագ ավելացավ։ Սուրբ ոգու օգնությամբ առաքյալները շատ ժողովներ հիմնեցին, որպեսզի աշակերտներին սովորեցնեին այն բոլոր բաները, որ Հիսուսը պատվիրել էր իրենց անել։

«Եթե ձեր բերանով հրապարակորեն հռչակեք, որ Հիսուսը Տեր է, և ձեր սրտում հավատաք, որ Աստված հարություն է տվել նրան, կփրկվեք» (Հռոմեացիներ 10։9)։

Հարցեր։ Ի՞նչ տեղի ունեցավ մ. թ. 33 թ. Պենտեկոստեին։ Ինչո՞ւ այդքան շատ մարդ մկրտվեց։

Գործեր 1։15; 2։1-42; 4։4; Հովհաննես 15։26

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը