ԵՐԳ 152
Այս վայրը քեզ փառք կբերի
(1 Թագավորներ 8։27; 1 Տարեգրություն 29։14)
- 1. Եհո՛վա, դու մեր Արարիչն ես. - Քո ձեռքն է երկինքը ստեղծել։ - Տիեզերքն անծիր, մեր մե՛ծ Աստված, - Չի կարող քեզ պարունակել։ - Բայց դու քո ոգով, փառապա՛նծ Տեր, - Խնդրում ենք, այստեղ միշտ եղիր։ - Բերկրանքով քեզ, Հա՛յր, թող գովերգենք - Ու բերենք մեր զոհերն ընտիր։ - (ՄԻՋԵՐԳ) - Ինչ էլ քեզ նվիրենք, - Իրապես, քո ձեռքից է։ - Այս ամենը քեզնից է։ - Շատ շնորհակալ ենք մենք։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Դու վեր խոյացրիր այս շենքերը. - Երգում ենք սրտով գոհունակ։ - Թող այս վայրը միշտ քեզ փառք բերի. - Դու արժան ես, Բարձրյա՛լ միակ։ 
- 2. Եհո՛վա, տեսար մեր փափագը. - Այս տունը այստեղ կառուցել, - Որ քեզ փառք ու մեծ պատիվ բերի - Եվ օգնի մեզ լույսով քայլել։ - Թող այժմ այն քեզ ծառայի, Տե՛ր. - Պիտի աշխատենք լիասիրտ։ - Թող արագ քայլով առաջ գնանք - Այն գործում, որ տվեց Որդիդ։ - (ՄԻՋԵՐԳ) - Արժանի ես, Աստվա՛ծ, - Որ քեզ տանք լավագույնը։ - Թող թնդա քո անունը, - Հա՛յր մեր՝ սիրով լցված։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Դու վեր խոյացրիր այս շենքերը. - Երգում ենք սրտով գոհունակ։ - Թող այս վայրը միշտ քեզ փառք բերի. - Դու արժան ես, Բարձրյա՛լ միակ։