Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lmd դաս 12 կետ 1–կետ 5 կետ ա
  • Քաջություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Քաջություն
  • Սիրիր մարդկանց. աշակերտներ պատրաստիր
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս վարվեց Հիսուսը
  • Ի՞նչ ենք սովորում Հիսուսից
  • Ընդօրինակիր Հիսուսին
  • Օգնենք ուսումնասիրողին դառնալ Քրիստոսի աշակերտ
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողին հասնել մկրտության (մաս 2)
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողին հասնել մկրտության (մաս 1)
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Ուրեմն գնացեք և.... աշակերտներ պատրաստեք»
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Սիրիր մարդկանց. աշակերտներ պատրաստիր
lmd դաս 12 կետ 1–կետ 5 կետ ա

ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԻՐ

Հիսուսը ջերմորեն խոսում է մի մարդու հետ, ով ծնկի է եկել նրա և նրա աշակերտների առաջ

Մարկ. 10։17-22

ԴԱՍ 12

Քաջություն

Սկզբունք. «Յուղն ու խունկը ուրախացնում են սիրտը, նմանապես ուրախացնում է այն ընկերը, ով անկեղծ խորհուրդներ է տալիս» (Առակ. 27։9)։

Ինչպե՞ս վարվեց Հիսուսը

Հիսուսը ջերմորեն խոսում է մի մարդու հետ, ով ծնկի է եկել նրա և նրա աշակերտների առաջ

ՏԵՍԱՆՅՈՒԹ։ «Հիսուսը խորհուրդ է տալիս երիտասարդ իշխանին»

1. Դիտիր ՏԵՍԱՆՅՈՒԹԸ կամ կարդա Մարկոս 10։17-22 և մտածիր հետևյալ հարցերի շուրջ.

  1. ա) Թերևս ի՞նչ լավ հատկություններ էր Հիսուսը տեսել երիտասարդ իշխանի մեջ։

  2. բ) Ինչո՞ւ Հիսուսը պետք է սիրեր այդ մարդուն և միևնույն ժամանակ քաջ լիներ, որպեսզի խորհուրդ տար նրան։

Ի՞նչ ենք սովորում Հիսուսից

2. Որպեսզի օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողներին հոգևորապես առաջադիմել, նրանց խորհուրդ տալիս պետք է լինենք սիրալիր, բայց միևնույն ժամանակ անկեղծ։

Ընդօրինակիր Հիսուսին

3. Օգնիր Աստվածաշունչ ուսումնասիրողին, որ նպատակներ դնի և հասնի դրանց։

  1. ա) Օգտագործիր «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի դասերից յուրաքանչյուրում առկա «Նպատակ դիր» շրջանակը։

  2. բ) Օգնիր նրան հասկանալ, թե կոնկրետ ինչ քայլեր պետք է ձեռնարկի իր մոտակա և հեռակա նպատակներին հասնելու համար։

  3. գ) Կանոնավորաբար գովիր նրան իր առաջադիմության համար։

4. Փորձիր հասկանալ, թե ինչն է խանգարում Աստվածաշունչ ուսումնասիրողին առաջադիմել, և օգնիր նրան հաղթահարել այդ խոչընդոտները։

  1. ա) Մտածիր հետևյալ հարցերի շուրջ.

    • Ի՞նչն է խանգարում նրան, որ հասնի մկրտության։

    • Ի՞նչ գործնական օգնություն կարող եմ ցուցաբերել։

  2. բ) Եհովայից քաջություն խնդրիր, որ կարողանաս նրա հետ անկեղծորեն և սիրալիր կերպով քննարկել, թե ինչի վրա պետք է աշխատի։

5. Դադարեցրու ուսումնասիրությունը այն անհատի հետ, ով հոգևորապես չի առաջադիմում։

  1. ա) Որպեսզի հասկանաս՝ ուսումնասիրությունը արդյունավետ է, թե ոչ, մտածիր հետևյալ հարցերի մասին.

    • Արդյո՞ք Աստվածաշունչ ուսումնասիրողը կիրառում է իր սովորածը։

    • Հաճախո՞ւմ է ժողովի հանդիպումներին և հայտնո՞ւմ է բարի լուրը ուրիշներին։

    • Եթե որոշակի ժամանակ է, ինչ ուսումնասիրում է Աստվածաշունչը, ցանկանո՞ւմ է արդյոք դառնալ Եհովայի վկա։

  2. բ) Եթե Աստվածաշունչ ուսումնասիրողը չի ցանկանում առաջադիմել՝

    • հորդորիր նրան մտածել, թե ինչն է նրան հետ պահում,

    • նրբանկատորեն բացատրիր, թե ինչու ես դադարեցնում ուսումնասիրությունը,

    • նրան ասա, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի, եթե ցանկանա վերսկսել ուսումնասիրությունը։

ՏԵՍ ՆԱԵՎ

Սաղ. 141։5; Առակ. 25։12; 27։6; 1 Կորնթ. 9։26; Կող. 4։5, 6

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը