Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • CO-pgm24 էջ 7–8
  • Տեղեկություններ պատվիրակների համար

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տեղեկություններ պատվիրակների համար
  • Տարածաշրջանային համաժողովի ծրագիր 2024
  • Նմանատիպ նյութեր
  • Տեղեկություն պատվիրակների համար
    Տարածաշրջանային համաժողովի ծրագիր 2023
  • Տեղեկություն պատվիրակների համար
    Տարածաշրջանային համաժողովի ծրագիր 2020
  • Տեղեկություն պատվիրակների համար
    Տարածաշրջանային համաժողովի ծրագիր 2025
  • Տեղեկություն պատվիրակների համար
    Տարածաշրջանային համաժողովի ծրագիր 2019
Ավելին
Տարածաշրջանային համաժողովի ծրագիր 2024
CO-pgm24 էջ 7–8

Տեղեկություն պատվիրակների համար

ՍՊԱՍԱՐԿՈՒՆԵՐ։ Սպասարկուները նշանակված են ձեզ օգնելու համար։ Նրանք առաջնորդություն են տալիս ավտոմեքենաների կայանման, մարդկանց մեծ խմբերի տեղաշարժի, նստատեղեր զբաղեցնելու և այլ հարցերի առնչությամբ։ Խնդրում ենք համագործակցել սպասարկուների հետ։

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ։ Եթե այլ հրահանգ չկա, մկրտվողների համար նստատեղերը կլինեն բեմի առջևում։ Մկրտվողները պետք է զբաղեցնեն այդ տեղերը շաբաթ առավոտյան՝ նախքան մկրտության ելույթը։ Յուրաքանչյուրն իր հետ պետք է ունենա սրբիչ և պարկեշտ լողազգեստ։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Բավական մեծ գումար է ծախսվել անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելու նպատակով, որ լինեն բավականաչափ նստատեղեր, տեսաձայնային համակարգ, ինչպես նաև գործեն շատ այլ ծառայություններ, որոնք համաժողովին ներկա լինելը հաճելի են դարձնում և օգնում են մոտենալ Եհովային։ Ձեր կամավոր նվիրատվությունները նպաստում են այդ ծախսերը ծածկելուն և համաշխարհային գործի առաջխաղացմանը։ Ձեր հարմարավետության համար նվիրատվությունների արկղերը տեղադրված են համաժողովի անցկացման վայրի տարբեր մասերում, և դրանք հեշտությամբ կարող եք գտնել։ Սակայն եթե հնարավոր է, խնդրում ենք նվիրատվությունները անել օնլայն՝ այցելելով donate.jw.org կայք։ Բոլոր նվիրատվությունները մեծապես գնահատվում են, և Կառավարիչ մարմինը ցանկանում է շնորհակալություն հայտնել ձեր առատաձեռն աջակցության համար, որ ցույց եք տալիս հօգուտ Թագավորության շահերի։

ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ։ Խնդրում ենք հիշել, որ այս բաժինը միայն շտապ բուժօգնություն է տրամադրում։

ԳՏՆՎԱԾ ԻՐԵՐ։ Բոլոր գտնված իրերը պետք է տարվեն գտնված իրերի բաժին։ Եթե ինչ-որ բան եք կորցրել, դիմեք այդ բաժին։ Այդ բաժին պետք է տանել նաև այն երեխաներին, որոնք մոլորվել են կամ կորցրել են իրենց ծնողներին։ Սակայն այդ բաժնում ծառայող մարդկանց գործը ավելի չբարդացնելու համար խնդրում ենք՝ հսկեք ձեր երեխաներին և թույլ մի՛ տվեք, որ ձեզնից հեռանան։

ՆՍՏԱՏԵՂԵՐ։ Խնդրում ենք ուշադիր լինել ուրիշների հանդեպ։ Հիշեք, որ տեղեր կարելի է զբաղեցնել միայն ձեր ընտանիքի անդամների կամ այն անձանց համար, ովքեր ձեզ հետ եկել են միևնույն ավտոմեքենայով, ձեզ հետ ապրում են միևնույն կացարանում, կամ ում հետ այժմ Աստվածաշունչ եք ուսումնասիրում։ Խնդրում ենք, ոչինչ մի՛ դրեք այն նստատեղերի վրա, որոնք չեք զբաղեցրել։

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԲԱԺԻՆ։ Եթե ցանկանում եք ինչ-որ ձևով աջակցել համաժողովի գործերին, խնդրում ենք այդ մասին տեղյակ պահել տեղեկատվության և կամավորների բաժին։

Պատրաստվել է Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի կողմից

© 2024 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania

ՀԱՏՈՒԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Թագավորության քարոզիչների դպրոց

Դասավանդողը և մի ամուսնական զույգ Թագավորության քարոզիչների դպրոցի գրադարանում էլեկտրոնային սարքի միջոցով քննարկում են հոգևոր թեմա։ Հետին պլանում երևում են մյուս ուսանողները ուսումնասիրելիս

Բոլոր նրանք, ովքեր կարող են ընդլայնել իրենց ծառայությունը, կիրակի օրը՝ կեսօրին, հրավիրվում են ներկա լինելու այն հանդիպմանը, որը նախատեսված է Թագավորության քարոզիչների դպրոցում սովորել ցանկացողների համար։ Հանդիպման վայրի ու ժամի մասին կհայտարարվի նախապես։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը