Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wcg գլ. 3 էջ 24–էջ 27
  • Նա վճռեց հետ չնայել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նա վճռեց հետ չնայել
  • Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խորացրու գիտելիքներդ
  • Մտածիր՝ ինչպես կիրառել
  • Համադրիր ընդհանուր պատկերի հետ
  • Բացահայտիր ավելին
  • «Դու գեղեցիկ կին ես»
    2017 Դիտարան (հանրային թողարկում)
  • Աստված նրան «իշխանուհի» կոչեց
    2017 Դիտարան (հանրային թողարկում)
  • Երկար սպասված որդի
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Աբրահամ և Սարրա. դու կարող ես ընդօրինակել նրանց հավատը
    2004 Դիտարան
Ավելին
Քաջությամբ քայլիր Աստծու հետ
wcg գլ. 3 էջ 24–էջ 27

3 ՍԱՌԱ

Նա վճռեց հետ չնայել

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

ՍԱՌԱՆ ամուսնացած էր Աբրահամի հետ, ում շատ էր սիրում։ Նրանք բնակվում էին Սենաար երկրում՝ եռուզեռով լի պարսպապատ Ուր քաղաքում, որը փռված էր լայնարձակ Եփրատ գետի ափին։ Քաղաքի բնակիչները մխրճված էին կռապաշտության մեջ, բայց Աբրահամը խիստ տարբերվում էր նրանցից։ Նա պաշտում էր միակ ճշմարիտ Աստծուն՝ Եհովային։ Սառան էլ էր հավատում ճշմարիտ Աստծուն։ Սակայն շուտով նրա հավատն ու քաջությունը լուրջ փորձության էին ենթարկվելու։

Մի օր Աբրահամն ասաց, որ Եհովան խոսել է իր հետ։ Դա լսելով՝ Սառան հավանաբար մեծ զարմանք ապրեց, ու նրա սիրտը սկսեց թրթռալ։ Բայց երբ իմացավ Եհովայի հայտնած լուրը, թերևս մտավախությունների մեջ ընկավ. իրենք պետք է հեռանային Ուր քաղաքից՝ հետևում թողնելով հարազատ տունն ու բարեկամներին, և ճանապարհ ընկնեին հեռու-հեռավոր վայրեր։ Նրանք քարավանով էին ճամփորդելու և բնակվելու էին վրաններում։ Սառան այլևս չէր ապրելու պարսպապատ հսկվող քաղաքում։ Այլևս չէր ունենալու ապահով տանիք, գեղեցիկ բակ, հոսող ջուր և այլ հարմարություններ։ Ոչ էլ շուկա էր լինելու, որտեղից կկարողանար գնել սրտի ուզածը։ Բայց չնայած սպասվող զրկանքներին՝ Սառան համաձայնվեց մեկնել՝ ընդառաջ գնալով շրջադարձային փոփոխություններին։ Նա հավատ դրսևորեց Եհովայի հանդեպ, հավաքեց իրերը, հրաժեշտ տվեց ընտանիքին ու ընկերներին և Աբրահամի հետ ճանապարհ ընկավ դեպի անհայտություն։

Փոխանակ պահանջելու, որ վերադառնան ապահով կյանքին՝ Սառան աջակցեց Աբրահամին՝ գնալով այնտեղ, ուր Եհովան ուղղորդեց

Սառայի քաջությունը մեկ այլ կերպով էլ դրսևորվեց։ Պողոս առաքյալը հետևյալն է գրել նրա և Աբրահամի մասին. «Եթե նրանք շարունակ հիշեին այն վայրը, որտեղից դուրս էին եկել, առիթ կգտնեին վերադառնալու» (Եբր. 11։15)։ Սառան կարող էր կարոտով ու թախիծով հիշել Ուր քաղաքի իր տունը և շարունակ մտածել այնտեղ ունեցած իր ապահով կյանքի մասին։ Սակայն այս քաջ կինը վճռել էր հետ չնայել։

Սառան և Աբրահամը հեռանում են Ուր քաղաքից։ Նրանք նստած են ուղտերի վրա և ճանապարհ են ընկել մի խումբ ծառաների ու հարազատների ուղեկցությամբ

Ի վերջո նրանք հասան Քանանի երկիր։ Այն բոլորովին տարբերվում էր Սառայի բնակավայրից. այդտեղ չկար Եփրատի պես մեծ գետ, որով վերուվար կանեին առևտրականների նավերը և հեռու-մոտիկ վայրերից զանազան ապրանքներ ու սննդամթերք կբերեին։ Եվ երբ Քանանում սով սկսվեց, միակ տարբերակը հեռանալն էր։ Սառան այդ անբարենպաստ իրավիճակում չօգտվեց առիթից, որ ճնշում բանեցնի ամուսնու վրա՝ պահանջելով վերադառնալ արևելք՝ հայրենի Ուր քաղաքը։ Փոխարենը նա առանց առարկելու Աբրահամի հետ ճանապարհ ընկավ դեպի հարավ՝ Եգիպտոս։

Սառան բացառիկ գեղեցկություն ուներ։ Դրա համար էլ Աբրահամը վախենում էր, որ իրեն կսպանեն ու Սառային կառևանգեն։ Ուստի խնդրեց կնոջը, որ ներկայանա որպես իր քույր։ Բայց դա նրանց լիովին չազատեց խնդիրներից։ Երբ Եգիպտոսի փարավոնի ականջին հասավ Սառայի գեղեցկության մասին լուրը, նա հրամայեց, որ նրան բերեն իր պալատ։ Այդպիսով Սառային բաժանեցին Աբրահամից։ Ինչ խոսք, պալատական կյանքը անհամեմատ ավելի ապահով ու հարմարավետ էր, քան քոչվորական կյանքը վրաններում։ Բայց մի՞թե Սառան կթողներ Աբրահամին, որ փարավոնի հետ անհոգ ու շքեղ կյանք վայելեր։ Ո՛չ։ Քաջություն դրսևորելով՝ նա հավատարիմ մնաց իր ամուսնուն, Եհովան էլ փրկեց նրան։ Շուտով նա վերադարձավ իր թանկագին ամուսնու մոտ։a

Եհովան խոստացել էր, որ Աբրահամից մեծ ազգ է առաջ գալու։ Բայց Սառան չէր կարողանում երեխա ունենալ, ինչը մեծ ցավ էր պատճառում նրան։ Սակայն երկար տարիներ Քանանում ապրելուց հետո նա վարձատրվեց. իրականացավ նրա մեծագույն փափագը։ Թեև նա արդեն 90 տարեկան էր, բայց Եհովայի օրհնությամբ մի որդի լույս աշխարհ բերեց։ Եհովան պատվիրեց, որ տղայի անունը Իսահակ դնեն, ինչը նշանակում է «ծիծաղ»։ Բանն այն է, որ Աբրահամն ու Սառան ուրախությունից ծիծաղել էին՝ իմանալով, որ որդի են ունենալու։ Սառան համոզված էր, որ ուրիշ մարդիկ էլ իր հետ կուրախանան ու կծիծաղեն, երբ լսեն, թե Եհովան ինչ հրաշք է արել իր համար։

Սառան երկար կյանք ապրեց՝ մեծացնելով իր որդուն և տեսնելով, թե նա ինչպես է Աստծուն նվիրված մարդ դառնում։ Նա քաջաբար պաշտպանում էր իր որդուն, ինչը կաներ յուրաքանչյուր հոգատար մայր։ Սառան մինչև մահ անսասան մնաց և հետադարձ հայացք չգցեց անցյալում թողած հարմարավետ կյանքին։ Նա միշտ առաջ էր նայում՝ դեպի հիասքանչ ապագա։ Եվ այդ ապագան, որ Եհովան պատրաստել է Սառայի ու նրա ընտանիքի համար, սարերի հետևում չէ։

Կարդա Աստվածաշնչից

  • Ծննդոց 12։1-20; 15։18; 16։1, 2; 17։3-8, 15-19; 18։9-15; 20։1-17; 21։1-13

  • Գործեր 7։1-7

Քննարկման համար

Սառան ինչպե՞ս քաջություն դրսևորեց

Խորացրու գիտելիքներդ

  1. 1. Քանի որ Աբրահամն ու Սառան նույն հորից էին, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նրանց ամուսնությունը սխալ էր (wp17.3, էջ 12, պրբ. 5, ծնթ.)։

  2. 2. Ըստ ամենայնի, Սառան ի՞նչ թողեց Ուր քաղաքում (wp17.3, էջ 13, պրբ. 4-էջ 14, պրբ. 3)։ Ա

    Թանկարժեք մետաղներից և գունագեղ քարերից պատրաստված զարդ

    Photograph taken by courtesy of the British Museum

    նկար Ա։ Թանկարժեք զարդ՝ հայտնաբերված Ուր քաղաքի տարածքում արված պեղումների ժամանակ

  3. 3. Աբրահամը թաքցրեց, որ Սառան իր կինն է։ Ինչո՞ւ էր դա խորագետ քայլ (wp17.3, էջ 14, պրբ. 7-էջ 15, պրբ. 2)։

  4. 4. Այն, որ Սառան հնազանդ կին էր, արդյոք նշանակո՞ւմ է, որ երբեք չէր արտահայտում իր կարծիքը։ Բացատրիր (g 4/08, էջ 29, պրբ. 4-5)։ Բ

    Սառան անկեղծ զրուցում է Աբրահամի հետ, ով դժգոհ է երևում

    նկար Բ

Մտածիր՝ ինչպես կիրառել

  • Համեմատիր Սառային ու Ղովտի կնոջը։

    • Ինչո՞վ էին նրանք նման (Ծննդ. 12։1; 13։5-7; 19։12, 15)։

    • Ինչո՞վ էին նրանք տարբեր (Ծննդ. 19։17, 26; Ղուկ. 17։28-32)։

    • Ի՞նչ ենք սովորում նրանց կայացրած որոշումներից և դրանց բերած պտուղներից։

  • Սառան շատ գեղեցիկ էր, ամուսինն էլ՝ հարուստ։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան, եթե մենք էլ նյութական առումով կամ արտաքնապես որոշ առավելություններ ունենք (Առակ. 31։30; 1 Տիմոթ. 6։17-19)։

  • Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Սառայի քաջությունը։ Գ

    Համակցված նկարներ։ 1. Երիտասարդ զույգը ուրախությամբ հավաքում է իրերը։ Նրանք տեղափոխվում են իրենց հարմարավետ բնակարանից, որը գտնվում է քաղաքի բարձրահարկ շենքերից մեկում։ 2. Նույն զույգը գյուղական տարածքում ուրախությամբ քարոզում է մի ֆերմերի

    նկար Գ

Համադրիր ընդհանուր պատկերի հետ

  • Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։

  • Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։

  • Ի՞նչ կհարցնեմ Սառային, երբ նա հարություն առնի։

Բացահայտիր ավելին

Սառայի պատմությունը միայն կանա՞նց համար է, թե՞ ամուսիններն էլ սովորելու բան ունեն։

«Սովորենք նրանցից—Սառա» (6։27)

Իմացիր, թե ինչ արեցին Սառան ու Աբրահամը, որ իրենք երկուսն էլ հարգված զգան։

«Վառ պահիր «Յահի բոցը»» (w23.05, էջ 24-25, պրբ. 15-17)

a Որոշ ժամանակ անց Սառան ևս մեկ անգամ նմանատիպ փորձության մեջ հայտնվեց, երբ Աբիմելեք թագավորը տարավ նրան Աբրահամի ձեռքից։ Սառան քաջաբար հետևեց Աբրահամի հրահանգներին, և Եհովան կրկին փրկեց նրան։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը