Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wcg գլ. 5 էջ 32–էջ 35
  • Նա գնաց իր կյանքի ամենադժվար քայլին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նա գնաց իր կյանքի ամենադժվար քայլին
  • Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խորացրու գիտելիքներդ
  • Մտածիր՝ ինչպես կիրառել
  • Համադրիր ընդհանուր պատկերի հետ
  • Բացահայտիր ավելին
  • Եհովան նրան կոչեց «իմ ընկեր»
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Առաջինը, ով արդար պատերազմ մղեց
    Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Հավատի փորձություն
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Աստված փորձում է Աբրահամի հավատը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
Քաջությամբ քայլիր Աստծու հետ
wcg գլ. 5 էջ 32–էջ 35

5 ԱԲՐԱՀԱՄ

Նա գնաց իր կյանքի ամենադժվար քայլին

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

ԱԲՐԱՀԱՄԸ ծանր, դանդաղ քայլերով, բայց հաստատակամորեն գնում էր դեպի իրեն ասված վայրը։ Թեև առջևում ընդամենը մի քանի օրվա ճանապարհ էր, սակայն դա նրա երկարամյա կյանքի ամենածանր ճամփորդությունն էր։

Աբրահամի գլխում շարունակ պտտվում էին Եհովայի խոսքերը. «Վերցրու, խնդրեմ, քո որդուն՝ քո մինուճար որդուն՝ Իսահակին, որին այդքան սիրում ես, գնա Մորիա երկիր ու նրան մատուցիր որպես ողջակեզ այն լեռներից մեկի վրա, որ քեզ ցույց կտամ»։ Եհովան գիտեր, թե Աբրահամի համար որքան թանկ էր իր որդին, ուրեմն ինչպե՞ս կարող էր նման բան պատվիրել։ Եվ որտեղի՞ց Աբրահամին այդքան քաջություն ու հավատ, որ գնար այդ քայլին։

Աբրահամն ու Իսահակը բարձրանում են սարն ի վեր։ Աբրահամի ձեռքում այրվող ածուխներով լի տարա է, իսկ Իսահակը մի խուրձ փայտ է տանում։ Իսահակը գլուխը շրջել է դեպի Աբրահամը, ով երկինք է նայում

Աստվածաշունչը Աբրահամին կոչում է «բոլոր նրանց հայրը, ովքեր.... արդար են հայտարարվում իրենց հավատի շնորհիվ» (Հռոմ. 4։11)։ Այս դեպքից դեռ շատ տարիներ առաջ նա արդեն իսկ բացառիկ հավատ ուներ և Եհովայի օգնությամբ ավելի էր ամրացրել այն։ Օրինակ՝ մի անգամ Եհովան Աբրահամին ասաց, որ կործանելու է չարությամբ ողողված Սոդոմ ու Գոմոր քաղաքները։ Աբրահամը մտահոգված հարցրեց նրան, թե արդյոք նա պատրաստվում է լավ մարդկանց էլ կործանել չարագործների հետ։ Եհովան, համբերատարությամբ պատասխանելով Աբրահամի հարցերին, հավաստիացրեց, որ կխնայի այդ քաղաքները, եթե գեթ մի քանի արդար մարդ գտնի այնտեղ (Ծննդ. 18։16-33)։ Աբրահամը կյանքում չմոռացավ այն դասը, որ սովորեց այս դեպքից. Եհովան արդար է ու գթասիրտ։

Աբրահամն ինչպե՞ս քաջություն գտավ, որ անի մի բան, ինչն անհավանական էր սիրող հոր համար

Դրանից շատ չանցած՝ Եհովան Աբրահամի ու Սառայի համար մի աներևակայելի հրաշք գործեց։ Թեև Սառան մոտ 90 տարեկան էր, իսկ Աբրահամը՝ մոտ 100, Եհովան վերականգնեց երեխա ունենալու նրանց ունակությունը։ Եվ ահա լույս աշխարհ եկավ նրանց զավակը՝ Իսահակը։ Աբրահամը տեսավ, թե Եհովան ինչպես կենդանացրեց այն, ինչն, ըստ էության, «արդեն մեռած էր»՝ իրենց որդեծնության կարողությունը (Հռոմ. 4։18, 19)։ Նա հասկացավ, որ Եհովայի համար անհնարին բան չկա։ Սա նույնպես մեկընդմիշտ դաջվեց Աբրահամի մտքում։

Այժմ՝ 25 տարի անց, Մորիա բարձրանալու ճանապարհին Աբրահամն, անկասկած, նորից ու նորից մտաբերում էր այդ դեպքերը։ Եվ նա այդ ամենից մի եզրակացություն արեց. եթե անգամ Իսահակը մահանար, Եհովան կարո՛ղ էր նրան հարություն տալ և այդպես էլ կաներ (Եբր. 11։19)։ Այս հույսը Աբրահամին քաջությամբ լցրեց և ուժ տվեց, որ շարունակի ճանապարհը։

Երբ արդեն հեռվում երևաց Եհովայի ասած վայրը, Աբրահամը ծառաներին պատվիրեց, որ սպասեն, մինչև ինքն ու Իսահակը գնան զոհ մատուցելու և վերադառնան։ Նրա խոսքերից երևում է, որ նա վստահ էր, որ իրենք երկուսով հետ կգան։ Բարձրանալով լեռը՝ նրանք հասան մարդկանց տեսադաշտից հեռու մի տեղ։ Եկավ վճռական պահը։ Իսահակը հեզաբար թույլ տվեց, որ տարեց հայրը կապի իր ձեռքերն ու ոտքերը և պառկեցնի զոհասեղանին։ Եվ ահա Աբրահամը, դանակը բռնած, բարձրացրեց ձեռքը և ուր որ է անելու էր անհավատալին։ Բայց այդ պահին Եհովայի հրեշտակի ձայնը կանգնեցրեց նրան։ Հրեշտակը, ձայն տալով Աբրահամին, ասաց. «Մի՛ վնասիր տղային»։

Աստված գովեց Աբրահամին նրա հավատի ու հնազանդության համար։ Նա կրկնեց իր խոստումը՝ հավաստիացնելով, որ կօրհնի Աբրահամին, կշատացնի նրա սերունդը և «երկրի բոլոր ազգերի» առաջ մեծ օրհնությունների դուռ կբացի՝ շնորհիվ այն քայլի, որին պատրաստ էր գնալ Աբրահամը։

Եհովան այսօր էլ շարունակում է կատարել Աբրահամին տված իր խոստումը։ Դրա արդյունքում մարդիկ հավիտենական օրհնություններ են վայելելու։ Աբրահամի ու Իսահակի հետ տեղի ունեցած այս դեպքի միջոցով Եհովան նաև օգնեց, որ մի կարևոր բան հասկանանք։ Նա որոշակի պատկերացում տվեց, թե ինքն անձամբ ինչի միջով էր անցնելու հավատարիմ մարդկանց փրկելու համար։ Ինչպես որ Աբրահամն էր պատրաստ զոհելու իր սիրելի զավակին, այդպես էլ Եհովան էր պատրաստ լինելու, հանուն բոլորի բարօրության, զոհել իր միածին որդուն՝ Հիսուսին (Հովհ. 3։16)։ Ուստի Աբրահամի անձնազոհ քայլի մասին կարդալով՝ մենք ավելի խորությամբ ենք հասկանում, թե Եհովան որքան շատ է սիրում մեզ։

Աբրահամի պես մենք էլ կամրացնենք մեր հավատը, եթե մտածենք, թե ինչ գիտենք Եհովայի մասին, ու թե ինչ է նա արել մեզ համար։ Եվ որքան ամրանա մեր հավատը, այնքան ավելի մեծ քաջությամբ կլցվենք։ Կարիք չկա անհանգստանալու, որ Աստված մեզ էլ նույնը կպատվիրի, ինչ Աբրահամին։ Նա ուրիշ ոչ ոքի երբևիցե նման հրահանգ չի տվել։ Բայց մի բանում կարող ենք համոզված լինել. Աստված ինչ էլ պատվիրի, նրա հանդեպ մեր հավատը մեզ բավական քաջություն կտա, որ անենք նրա ասածը։ Նրան հնազանդվելով՝ այնքան օրհնություններ կվայելենք, որ չենք էլ կարող պատկերացնել։

Կարդա Աստվածաշնչից

  • Ծննդոց 22։1-19

  • Եբրայեցիներ 11։11, 12, 17-19

Քննարկման համար

Իր կյանքի այս շրջանում Աբրահամն ինչպե՞ս քաջություն դրսևորեց

Խորացրու գիտելիքներդ

  1. 1. Ի՞նչ փաստեր կան, որ Աբրահամը իրական անձ է եղել (g 5/12, էջ 18, շրջանակ; it, «Աբրահամ», պրբ. 22-23)։ Ա

    նկար Ա։ Ցայտաքանդակ, որտեղ հանդիպում է «Աբրահամի արտ» արտահայտությունը (Կառնակ, Եգիպտոս)

  1. 2. Հավանաբար ինչպե՞ս էր Աբրահամը իմացել Եհովայի մասին (ia, էջ 26, պրբ. 4-5)։

  2. 3. Ինչո՞ւ էր Աբրահամի մատուցած երկրպագությունը ընդունելի Եհովային (rr, էջ 20, պրբ. 18)։

  3. 4. Ծննդոց 22։17-ում Աբրահամին ուղղված Եհովայի խոսքերը ինչպե՞ս են փաստում Աստվածաշնչի գիտական ճշգրտությունը (g88 4/8, էջ 25)։ Բ

Ավազածածկ ափի վերևում ձգվող աստղազարդ երկնակամար

նկար Բ

Նկար Բ

Մտածիր՝ ինչպես կիրառել

  • Աբրահամի հույսն ինչպե՞ս օգնեց նրան քաջ լինել։ Հույսի վրա կենտրոնանալը ինչպե՞ս կարող է մեզ էլ օգնել, որ քաջ լինենք։ Գ

    Համակցված նկարներ։ 1. Կնոջը կորցրած վշտահար տղամարդը կարոտով նայում է իրենց հարսանիքի նկարը։ 2. Նա իրենց պատկերացնում է դրախտում՝ ձեռք ձեռքի ծովափով քայլելիս

    նկար Գ

  • Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Աբրահամի քաջությունը և զոհողություն անել, երբ՝

    • քարոզելու առիթ է ստեղծվում (Եբր. 13։15),

    • որոշում ենք՝ ինչպես օգտագործել մեր նյութական միջոցները (Առակ. 3։9),

    • իմանում ենք, որ հավատակիցները մեր օգնության կարիքն ունեն (Փիլիպ. 4։18)։

  • Ուրիշ ի՞նչ կերպերով կարող ես ընդօրինակել Աբրահամի քաջությունը։

Համադրիր ընդհանուր պատկերի հետ

  • Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։

  • Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։

  • Ի՞նչ կհարցնեմ Աբրահամին կամ Իսահակին, երբ նրանք հարություն առնեն։

Բացահայտիր ավելին

Տես այս պատմությունը՝ կյանքի կոչված։

«Ընդօրինակեք նրանց հավատը. Աբրահամ (մաս 2)» (11։10)

Աբրահամն ինչպե՞ս դարձավ Եհովայի մտերիմ ընկերը։ Իսկ դու ինչպե՞ս կարող ես ամրացնել Աստծու հետ մտերմությունդ։

«Եհովան նրան կոչեց «իմ ընկեր»» (w16.02, էջ 8-12)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը