Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wcg գլ. 10 էջ 52–էջ 57
  • Նա ճիշտ ընտրություն կատարեց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նա ճիշտ ընտրություն կատարեց
  • Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խորացրու գիտելիքներդ
  • Մտածիր՝ ինչպես կիրառել
  • Համադրիր ընդհանուր պատկերի հետ
  • Բացահայտիր ավելին
  • «Գնա փարավոնի մոտ»
    Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Ինչո՞ւ է Մովսեսը փախչում
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Ընդօրինակիր Մովսեսի հավատը
    2014 Դիտարան
  • Իմացիր Եհովայի ճանապարհները
    2005 Դիտարան
Ավելին
Քաջությամբ քայլիր Աստծու հետ
wcg գլ. 10 էջ 52–էջ 57

10 ՄՈՎՍԵՍ

Նա ճիշտ ընտրություն կատարեց

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

«ՄՈՎՍԵՍ» անունը ընտրել են ոչ թե Մովսեսի եբրայեցի ծնողները, այլ նրան որդեգրած եգիպտացի արքայադուստրը։ Այդ անունը, ըստ էության, նշանակում է «ջրից փրկված»։ Նա այդպես էր անվանել մանկանը, քանի որ ջրից էր հանել նրան ու փրկել կյանքը։ Հավանաբար արքայադուստրը հույս էր փայփայում, որ մեծանալով Մովսեսը կդառնա Եգիպտոսի վերնախավի պատվավոր անդամ։ Նա պետք է որ ուրախ լիներ, որ տղան բարձրակարգ կրթություն էր ստանում։ Աստվածաշնչում կարդում ենք. «Մովսեսը սովորեց եգիպտացիների ողջ իմաստությունը»։

Նա նշանավոր ու հարգարժան մարդ դարձավ։ Աստվածաշնչում ասվում է. «Նրա խոսքերն ու գործերը զորավոր էին»։ Մովսեսը կարող էր ձգտել հարստության, բարձր դիրքի և տրվել հաճույքների։ Սակայն նա գիտեր, որ այդպիսի կյանքի կհասներ միայն Եհովայի հետ իր մտերմությունը զոհելու գնով։ Ուստի նա լուրջ ընտրության առաջ էր կանգնած։ Ինչի՞ն կնվիրեր իր հետագա կյանքը։

Երբ Մովսեսն արդեն 40 տարեկան էր, հստակ դարձավ, թե նա ինչ ընտրություն էր կատարել։ Կարդում ենք. «Հավատի շնորհիվ Մովսեսը, երբ մեծացավ, հրաժարվեց փարավոնի աղջկա որդին կոչվելուց. նա նախընտրեց Աստծու ժողովրդի հետ դաժան վերաբերմունքի արժանանալ և ոչ թե մեղքի ժամանակավոր հաճույքը վայելել»։ Մովսեսը կատարեց ճիշտ ընտրություն, ինչը վկայում էր նրա հավատի ու քաջության մասին։ Բայց նրա հետագա քայլերը այնքան էլ խոհեմ չէին։

Մովսեսը իսրայելացիներին «իր եղբայրներն» էր համարում և ուզում էր փրկել կեղեքումներից։ Մի օր նա գնաց անձամբ տեսնելու նրանց չարքաշ կյանքը։ Նա նկատեց, որ մի եգիպտացի՝ ըստ ամենայնի վերահսկիչներից մեկը, ծեծում էր մի եբրայեցի ստրուկի։ Արդյո՞ք նա ձայն տվեց եգիպտացուն՝ պահանջելով, որ վերջ տա։ Չգիտենք։ Ինչևէ, արձանագրության մեջ կարդում ենք, որ նա «շուրջը նայեց» թերևս տեսնելու՝ մոտակայքում կա՞ մեկը, ով կմիջամտի ու կպաշտպանի ստրուկին։ Բայց տեսնելով, որ ոչ ոք չկա՝ ի՛նքը գործի անցավ։ «Նա սպանեց եգիպտացուն»։ Մովսեսը միտումնավո՞ր արեց դա, թե՞ պարզապես զայրույթի ազդեցության տակ ավելի ուժգին հարվածեց, քան ուզում էր։ Աստվածաշնչում այդ մասին ոչինչ չի ասվում։ Ամեն դեպքում Մովսեսը հասկացավ, որ եթե պատահածը բացահայտվի, ինքը շատ վտանգավոր իրավիճակում կհայտնվի։ Ուստի դիակը թաքցրեց ավազի մեջ։

Մովսեսը նայում է, թե եգիպտացի վերահսկիչը ինչպես է անգթորեն ծեծում եբրայեցի ստրուկին

Նա հաջորդ օրն էլ գնաց իր ազգակիցների մոտ։ Եվ այս անգամ փորձեց հաշտեցնել իրար հետ կռվող երկու եբրայեցի ստրուկների։ Բայց այն մեկը, ով մեղավորն էր, այնպիսի բան ասաց, որ Մովսեսի սիրտը ահ ընկավ. «Քեզ ո՞վ է իշխան ու դատավոր նշանակել մեզ վրա։ Չլինի՞ ուզում ես ինձ էլ սպանել, ինչպես այն եգիպտացուն սպանեցիր»։ Մովսեսը հասկացավ, որ իր արածի մասին լուրը տարածվել է, և իր կյանքը վտանգի տակ է։

Դեպքերը Մովսեսի ակնկալածի պես չէին զարգանում։ Իսկ ի՞նչ էր նա ակնկալում։ Աստվածաշունչն ասում է. «Նա կարծում էր, թե իր եղբայրները կհասկանան, որ Աստված իր միջոցով փրկում է նրանց, բայց նրանք չհասկացան»։ Թերևս Մովսեսը մտածում էր, որ Աստված իրեն ընտրել է Իսրայելին ստրկությունից ազատագրելու համար։ Բայց նա չէր հասկացել, որ դա Եհովայի որոշած ժամանակը չէ։ Բացի այդ՝ չէր նախատեսել, որ իր ազգակիցները այդպես կարձագանքեն։ Նրանք չէին վստահում եգիպտական արքունիքում դաստիարակված այդ եբրայեցուն։

Մովսեսը կընտրեր հարստությունն ու հեղինակությո՞ւնը, թե՞ թիկունք կկանգներ Եհովայի ժողովրդին

Մովսեսը, թեև չէր գիտակցում, բայց դեռ բազմաթիվ առումներով պատրաստ չէր առաջնորդելու Եհովայի ժողովրդին ու նրանց դուրս բերելու Եգիպտոսից։ Եհովան նրան դեռևս համապատասխան չէր համարում այդ դերի համար։ Ճիշտ է, նա արդեն իսկ քաջություն էր դրսևորել, ուժեղ էր, և նրա խոսքերը զորավոր էին, բայց նրան մի հատկություն էր պակասում, հատկություն, որը Եհովան շատ է արժևորում՝ հեզություն։ Երբեմն նա գործում էր հապճեպ՝ զգացմունքների թելադրանքով, ինչպես եգիպտացու սպանության դեպքում։ Եվ շուտով փարավոնին հայտնի դարձավ նրա արածը։

Առանց նույնիսկ հնարավորություն տալու Մովսեսին, որ բացատրի պատահածը, փարավոնը մտադրվեց սպանել նրան։ Ուստի Մովսեսը փախավ Եգիպտոսից։ Հետևում թողնելով հարստությունը, հարմարավետ կյանքը և բարձր դիրքը՝ նա հայտնվեց անորոշության մեջ։ Իրեն սպասող դժվարությունները դիմագրավելու համար նրան, անկասկած, մեծ քաջություն էր պետք։ Հեռանալով իր տնից՝ նա գնալու էր չորուցամաք մի երկիր՝ հեռավոր Մադիան, և տարիներ շարունակ ապրելու էր օտարության մեջ՝ որպես վտարանդի և պանդուխտ։ Իսկ արդյոք նա իր մեջ քաջություն և ուժ կգտնե՞ր, որ փոխվեր՝ բարելավեր իր անհատականությունը։ Կդառնա՞ր հեզ ու խոնարհ մարդ, ինչպիսին Եհովան էր ուզում տեսնել նրան։ Դա կպարզենք հաջորդ գլխում։

Մովսեսը սարսափահար փախչում է Եգիպտոսից։ Վազելիս մի պահ հետ է նայում

Կարդա Աստվածաշնչից

  • Ելք 2։11-22

  • Գործեր 7։22-29

  • Եբրայեցիներ 11։24-26

Քննարկման համար

Մովսեսն ինչպե՞ս քաջություն դրսևորեց

Խորացրու գիտելիքներդ

  1. 1. Պատմական ի՞նչ փաստեր կան, որ իսրայելացիները Եգիպտոսում ստրուկ են եղել, ինչպես նշված է Աստվածաշնչում (w20.03, էջ 30)։ Ա

    Պապիրուսե գալարի պատառիկներ

    Courtesy Brooklyn Museum, gift of Theodora Wilbour

    նկար Ա։ Հատված՝ ստրուկների անունների հին եգիպտական մի ցուցակից, որում նշված են ավելի քան 40 սեմական անուններ, ինչը փաստում է, որ իսրայելացիները ստրուկ են եղել Եգիպտոսում

  2. 2. Թերևս ի՞նչ էին սովորեցրել Մովսեսին նրա ծնողները, և հետագայում նա ինչպե՞ս էր «սովորել եգիպտացիների ողջ իմաստությունը» (Գործ. 7։22; w02 6/15, էջ 10, պրբ. 2-5)։

  3. 3. Եգիպտացիները սովորաբար ինչպե՞ս էին հուղարկավորում մահացածներին։ Ինչո՞ւ նրանց գուցե վրդովեցներ այն փաստը, որ Մովսեսը ոչ միայն սպանեց եգիպտացուն, այլև պարզապես թաքցրեց նրա դիակը (it, «Եգիպտոս, եգիպտացիներ», պրբ. 28)։ Բ

    Թանգարանում ցուցադրված եգիպտական մումիա

    նկար Բ։ Եգիպտական մումիա

  4. 4. Մովսեսը փախավ Մադիան։ Ի՞նչ ընդհանրություններ ունեին մադիանացիներն ու իսրայելացիները (it, «Մադիան, մադիանացիներ», № 2, պրբ. 1-2)։

Մտածիր՝ ինչպես կիրառել

  • Մովսեսի հետ տեղի ունեցածից ի՞նչ ես սովորում բարկությունը զսպելու վերաբերյալ։

  • Պատանիները ի՞նչ կարող են սովորել Մովսեսից քաջությամբ ճիշտ նպատակների ձգտելու հարցում։ Գ

    Համակցված նկարներ։ Ավագ դպրոցում սովորող եղբայրը մտածում է, թե կյանքի ինչ ուղի ընտրի։ 1. Նա պատկերացնում է, որ ավիաշինության ոլորտում եկամտաբեր աշխատանք է անում։ 2. Նա պատկերացնում է, որ մի տղամարդու Աստվածաշունչ է ուսուցանում «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկով

    նկար Գ

  • Ուրիշ ի՞նչ կերպերով կարող ես ընդօրինակել Մովսեսի քաջությունը։

Համադրիր ընդհանուր պատկերի հետ

  • Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։

  • Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։

  • Ի՞նչ կհարցնեմ Մովսեսին իր կյանքի այս շրջանի մասին, երբ նա հարություն առնի։

Բացահայտիր ավելին

Տես, թե ինչպես կարող ես ընդօրինակել Մովսեսի անձնազոհությունը։

«Ընդօրինակիր հավատի տեր մարդկանց, ոչ թե անհավատներին—Մովսեսին, ոչ թե փարավոնին» (2։27)

Եհովային ծառայելու համար Մովսեսը հրաժարվեց ճոխ կյանքով ապրելու հեռանկարից։ Նման ընտրություն կատարելը այսօր խելամի՞տ է։

«Ընտրիր այնպիսի կարիերա, որ հավիտենական հեռանկար կունենա» (4։58)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը