Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wcg գլ. 11 էջ 58–էջ 61
  • «Գնա փարավոնի մոտ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Գնա փարավոնի մոտ»
  • Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խորացրու գիտելիքներդ
  • Մտածիր՝ ինչպես կիրառել
  • Համադրիր ընդհանուր պատկերի հետ
  • Բացահայտիր ավելին
  • Նա ճիշտ ընտրություն կատարեց
    Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Մովսեսն ու Ահարոնը հանդիպում են փարավոնին
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Իմացիր Եհովայի ճանապարհները
    2005 Դիտարան
  • Տեսնո՞ւմ ես «Նրան, ով անտեսանելի է»
    2014 Դիտարան
Ավելին
Քաջությամբ քայլիր Աստծու հետ
wcg գլ. 11 էջ 58–էջ 61

11 ՄՈՎՍԵՍ

«Գնա փարավոնի մոտ»

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

ՄՈՎՍԵՍԸ շատ էր փոխվել։ Նա վաղուց արդեն հրաժարվել էր այն մտքից, որ ինքն է իր ազգակիցներին՝ իսրայելացիներին, ազատագրելու ստրկությունից։ Նա արդեն մոտ 80 տարեկան էր և ուներ կին ու երկու երեխա։ Մովսեսը 40 տարի շարունակ խոնարհաբար աշխատել էր՝ հովվելով իր աներոջ հոտերը մադիանացիների չոր ու տոթակեզ երկրում։

Եհովան տեսնում էր, որ Մովսեսը փոխվել է։ Եվ մի օր արտասովոր հրաշքով գրավեց Մովսեսի ուշադրությունը. Քորեբ (Սինա) լեռան ստորոտում մի փշաթուփ այրվում էր պայծառ բոցով, բայց չէր սպառվում։ Երբ Մովսեսը մոտեցավ, որ տեսնի, թե այդ ինչ արտասովոր երևույթ է, Եհովան սկսեց իր զորեղ հրեշտակի միջոցով կրակի միջից խոսել նրա հետ։ Նա Մովսեսին պատվիրեց հետ գնալ Եգիպտոս և ազատագրել Իր ժողովրդին։ Մովսեսին սրտապնդելու համար Եհովան նրան հայտնեց իր անվան նշանակության նրբերանգներից մեկը՝ ասելով. «Ես կդառնամ այն, ինչ կկամենամ դառնալ»։ Այդպիսով Եհովան հավաստիացրեց, որ կարող է դառնալ իր կեղեքված ժողովրդի Փրկիչը՝ անելով ամեն անհրաժեշտ բան նրանց ազատելու և հզոր ազգ դարձնելու համար։

Սակայն Մովսեսը դեռ վարանում էր։ Նա կարծում էր, որ ինքը հարմար չէ այդ հանձնարարության համար և չի կարող խոսել Եգիպտոսի փարավոնի առաջ։ Եհովան ուղղեց նրա մտածելակերպը և զորացրեց նրա հավատը՝ անելով բացառիկ մի բան. նրան տվեց հրաշքներ անելու կարողություն (սա Աստվածաշնչում արձանագրված առաջին դեպքն էր, որ Եհովան մարդ արարածին նման կարողությամբ էր օժտում)։ Նա նաև Մովսեսին օգնական տվեց՝ նրա եղբայր Ահարոնին, որը նրա խոսնակն էր լինելու։ Ի վերջո Մովսեսը համաձայնեց կատարել այդ հանձնարարությունը։ Այդուհետ նա դարձավ Եհովայի օծյալը՝ այն մարդը, ում Եհովան ընտրել էր իր ժողովրդին ազատագրելու համար (Եբր. 11։26)։

Մովսեսը Ահարոնի հետ գնաց Եգիպտոս և ներկայացավ փարավոնի առաջ։ Բայց այդ հանդիպումը լավ արդյունք չտվեց։ Եգիպտոսի միապետը խիստ զայրացավ և իսրայելացիներին ազատելու փոխարեն ավելի ծանրացրեց նրանց ստրկական աշխատանքը։ Այդ ժամանակ Եհովան Մովսեսին կրկին ուղարկեց փարավոնի մոտ՝ ազդարարելու Եգիպտոսին սպասվող առաջին պատուհասի մասին։ Եվ ահա պատուհասը վրա հասավ։ Վիթխարի Նեղոս գետը արյան վերածվեց։ Սակայն փարավոնը անդրդվելի մնաց։ Ուստի Եհովան շարունակեց Մովսեսին ուղարկել նրա մոտ՝ ազդարարելու հերթական կործանարար պատուհասի մասին։ Ամեն անգամ Եհովան ասում էր՝ «Գնա փարավոնի մոտ», և Մովսեսը խիզախորեն գնում էր։ Բայց այդ հպարտ կառավարիչը չէր ուզում լսել Եհովային։ Սկսած չորրորդ պատուհասից՝ Եհովան այնպես արեց, որ միայն եգիպտացիները տուժեն, իսկ իր ժողովուրդը պաշտպանված լինի։

Մովսեսն ու Ահարոնը ներկայանում են փարավոնի և եգիպտական արքունիքի առաջ

Պատուհասները մեկ առ մեկ ի ցույց էին դնում Եգիպտոսի աստվածների, փարավոնի և մոգերի անզորությունը։ Սակայն փարավոնի սիրտը համառ մնաց, ու նա թույլ չտվեց, որ իր ստրուկները գնան։ Իններորդ պատուհասի ժամանակ Եգիպտոսի վրա թանձր խավար իջավ, մինչդեռ իսրայելացիների բնակավայրերում լույս էր։ Այդ պատուհասից հետո փարավոնը սկզբում համաձայնեց բաց թողնել իսրայելացիներին, բայց շուտով կրկին փոխեց իր միտքը։ Նա զգուշացրեց Մովսեսին, որ եթե մեկ անգամ էլ փորձի իր հետ հանդիպել, ապա կմեռնի։

Մովսեսը բազմիցս ներկայացավ այն օրերի հզորագույն կառավարչին, թեև դա բորբոքում էր վերջինիս ցասումը

Բայց Եհովան Մովսեսին մեկ անգամ էլ ուղարկեց փարավոնի մոտ, և նա գնաց։ Այնուհետև վրա հասավ վերջին պատուհասը՝ մահ բերելով Եգիպտոսի բոլոր առաջնեկներին՝ թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին։ Փարավոնը, որի առաջնեկը նույնպես մահացավ, վերջապես զիջեց իր դիրքերը։ Հուսահատ ու նվաստացած՝ նա ազատ արձակեց իսրայելացիներին և Մովսեսին ասաց, որ Աստծուց օրհնություն խնդրեն իր համար։ Վերջապես իսրայելացիներն ազատ էին. ուղիղ 430 տարի էր անցել այն օրից, երբ Աբրահամը առաջին անգամ ոտք էր դրել Խոստացված երկիր։ Ստրկությունից ազատվածների հետ դուրս եկավ նաև մի «խառը բազմություն», որոնցից շատերը հավանաբար եգիպտացիներ էին։ Սակայն շատ չանցած՝ փարավոնը դարձյալ փոխեց իր միտքը։ Նա հավաքեց իր հսկայական զորքը և ընկավ իսրայելացիների հետևից։

Մովսեսի գլխավորությամբ իսրայելացիները հասան Կարմիր ծով։ Առաջին հայացքից թվում էր, թե նրանք ծուղակում են հայտնվել։ Ժողովուրդը խուճապի մեջ էր։ Ուստի Մովսեսը Եհովայից օգնություն խնդրեց, Եհովան էլ պատասխանեց՝ կատարելով մարդկության պատմության ամենատպավորիչ հրաշքներից մեկը։ Նա բաժանեց Կարմիր ծովի ջրերը, որպեսզի իսրայելացիները անցնեն չոր հատակով։ Տեսնելով, որ իսրայելացիներին հաջողվում է փախչել՝ փարավոնը իր զորքին հրամայեց հետապնդել նրանց։ Երբ իսրայելացիները ապահով հասան ծովի մյուս ափը, Եհովան հետ բերեց ծովի ջրերը ու խորտակեց եգիպտացիներին։ Այդ ժամանակվա հզորագույն բանակը կործանվեց։

Այս ապշեցուցիչ դեպքերը ամրացրին Մովսեսի հավատը և ընդմիշտ մնացին նրա հիշողության մեջ։ Նա ապրեց ևս 40 տարի և մինչև 120 տարեկանը՝ մինչև իր մահ, հավատարմորեն առաջնորդեց ու հոգ տարավ Աստծու ժողովրդին՝ դրսևորելով ընդօրինակման արժանի սեր, հավատ ու քաջություն։

Կարդա Աստվածաշնչից

  • Ելք 2։15-5։23; 7։1-11։10; 12։29-41; 13։17-14։31

  • 2 Օրենք 29։2, 3; 34։5-7

Քննարկման համար

Իր կյանքի այս շրջանում Մովսեսն ինչպե՞ս քաջություն դրսևորեց

Խորացրու գիտելիքներդ

  1. 1. Ինչո՞ւ կարող ենք հավատալ Աստվածաշնչի այս պատմությանը, թեև իշխող փարավոնի անունը չի հիշատակվում, և մարդկանց մասսայական ելքի մասին ոչ մի եգիպտական արձանագրություն չկա (g04 4/8, էջ 7, պրբ. 4-էջ 9, պրբ. 1)։

  2. 2. Ինչո՞ւ էին մարդիկ վախենում փարավոնից (w14 4/15, էջ 8, պրբ. 1)։ Ա

    PRISMA ARCHIVO/Alamy Stock Photo

    նկար Ա։ Փարավոններից մեկին պատկերող որմնաքանդակ

  3. 3. Տասը պատուհասները ինչպե՞ս նսեմացրին եգիպտական աստվածներին (it, «Աստվածներ և աստվածուհիներ», պրբ. 24-26)։

  4. 4. Ինչո՞ւ կարելի է եզրակացնել, որ Եհովան լայն ուղի է բացել Կարմիր ծովի մեջ, և հավանաբար քանի՞ իսրայելացի է անցել դրանով (it, «Ելք Եգիպտոսից», պրբ. 46-51)։ Բ

    նկար Բ։ Կարմիր ծովի եզերքը՝ Սինայի թերակղզու կողմից. հավանաբար այդ մասից են իսրայելացիներն անցել ծովը

Մտածիր՝ ինչպես կիրառել

  • Մովսեսի օրինակը ինչպե՞ս կարող է ոգեշնչել մեզ, երբ մտածում ենք, թե հարմար չենք Եհովայից ստացած որևէ հանձնարարություն կատարելու համար (Ելք 4։10; 7։6, 7)։

  • Ահարոնը օգնեց Մովսեսին, որ նա իր հանձնարարությունը համարձակ կատարի։ Ինչպե՞ս կարող ենք մենք էլ մեր եղբայրներին ու քույրերին օգնել (Ելք 4։14-16)։ Գ

    Համակցված նկարներ։ Հասուն քույրը մեկ ուրիշ քրոջ օգնում է հմտանալ ծառայության մեջ և վստահություն ձեռք բերել։ Այս իրավիճակը նկարագրող նկարները հաջորդիվ հանդիպում են առանձին-առանձին Հասուն քույրը կողքից դիտում է, թե ինչպես է մեկ այլ քույր շուկայում դժվարությամբ փորձում քարոզել մի տղամարդու Հասուն քույրը այդ օրը ավելի ուշ «Սիրիր մարդկանց. աշակերտներ պատրաստիր» գրքույկից օգտակար առաջարկներ է անում մյուս քրոջը Երկու քույրերը շուկայում խոսում են մեկ ուրիշ տղամարդու հետ։ Այն քույրը, որը դժվարանում էր քարոզել, այժմ վստահությամբ խոսում է այդ մարդու հետ

    նկար Գ

  • Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Մովսեսի քաջությունը։

Համադրիր ընդհանուր պատկերի հետ

  • Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։

  • Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։

  • Ի՞նչ կհարցնեմ Մովսեսին իր կյանքի այս շրջանի մասին, երբ նա հարություն առնի։

Բացահայտիր ավելին

Մտածիր, թե Եհովայի անվան նշանակությունը իմանալը ինչպես կարող է օգնել երեխաներին վստահ ու քաջ լինելու։

«Եհովայի անունը» (1։54)

Իր կյանքի ընթացքում կատարված տարբեր դեպքերից Մովսեսն ի՞նչ սովորեց Եհովայի հատկությունների մասին։

«Իմացիր Եհովայի ճանապարհները» (w05 5/15, էջ 20-25)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը